Միմոզա Ահմետի
Միմոզա Ահմետի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1963[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Կրույե, Krujë District, Դուրրես, Ալբանիա[2] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, քաղաքական գործիչ և գրող |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Կրթություն | Տիրանայի համալսարան |
Կուսակցություն | Ալբանիայի ժողովրդավարական կուսակցություն |
Միմոզա Ահմետի (ալբ․՝ Mimoza Ahmeti, հունիսի 12, 1963[1], Կրույե, Krujë District, Դուրրես, Ալբանիա[2]), ալբանացի բանաստեղծուհի և քաղաքական գործիչ։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միմոզա Ահմետին ծնվել է Ալբանիայի Կրույե քաղաքում 1963 թվականի հունիսի 12-ին։ Բանաստեղծուհին իր գրվածքները սկսել է հրատարակել 1980-ական թվականների կեսերից։ Սկանդալային ճանաչում է ստացել այն բանից հետո, երբ 1994 թվականին լույս է ընծայում «Դելիրիում» բանաստեղծությունների ժողովածուն՝ գրված ազատ և համարձակ ոճով։ Բազմաթիվ նովելների և վեպերի հեղինակ է, որոնք աչքի են ընկնում ֆեմինիզմի տարրերով։
2001 թվականին Միմոզա Ահմետին մասնակցում է Ալբանիայի տեղական ընտրություններում որպես Ալբանիայի ժողովրդավարական կուսակցության անդամ, սակայն պարտություն է կրում։
Բանաստեղծուհին ունի երկու երեխա։ Բուսակեր է։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտիր բանաստեղծություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bëhu i bukur! (1986)
- Վաղվա օրվա մանրամասնությունները/ Sidomos nesër (1989)
- Դելիրիում/ Delirium (1994)
- Ծաղկային փոշոտում/ Pjalmini i luleve (2002)
Արձակ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Arkitrau: një histori të bukurish (1993)
- Համաձայնեցված աբսուրդ/ Absurdi koordinativ (1996)
- Հալյուցինածին կինը/ Gruaja haluçinante: roman (2006)
- Ich liebe dich, Adlia: love story (2009)
Հրատարակություններ օտար լեզվով
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմաներեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Milchkuss: Roman. Salzburg, 2009
Իսպաներեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Delirium, 1994. Málaga, 2002 (билингва)
Իտալերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Il mio grido. Lecce, 1993
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միմոզա Ահմետին 1998 թվականին Սան Ռեմոյում կայացած պոեզիայի փառատոնին արժանանում է մրցանակի, որը կազմակերպել էր Իտալիայի հեռուստատեսությունն ու ռադիոն (RAI): Ահմետիի բանաստեղծություններն ու արձակ ստեղծագործությունները ներառվել են Ալբանիայի ժամանակակից գրականության անթոլոգիա։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Resuli K. Pse m'i dogji librat mimoza ahmeti? Tiranë: Ballkani, 2009
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #139279210 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 https://books.google.com/books?id=6inIiCF_930C&pg=PA4#v=onepage&q&f=false
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография, тексты на сайте Другие голоса Արխիվացված 2008-05-13 Wayback Machine (անգլ.)
- Биография, тексты на сайте Албанская литература в переводе Արխիվացված 2013-10-04 Wayback Machine (անգլ.)
- Краткая биография, тексты on line (գերմ.)