Միկրոտրոն
Ենթակատեգորիա | • լիցքավորված մասնիկների արագացուցիչներ • ցիկլային մասնիկների արագացուցիչ | |
---|---|---|
Հայտնաբերող կամ հնարող | Վլադիմիր Վեքսլեր | |
Հայտնաբերման ամսաթիվ | 1944 |
Միկրոտրոն [[[միկրո]]․․և (էլեկ)տրոն], էլեկտրոնային ցիկլոտրոն, թեթև տարրական մասնիկների ցիկլիկ ռեզոնանսային արագացուցիչ։ Աշխատանքի հիմքում ընկած է խորհրդային ֆիզիկոս Վ․ Ի․ Վեքսլերի գաղափարը, ըստ որի՝ էներգիայի աճն ամեն մի պտույտի դեպքում պետք է լինի այնպիսին, որ հաստատուն մագնիսական դաշտում էլեկտրոնի պտտման պարբերության փոփոխությունը, կապված զանգվածի ռելյատիվիստական աճի հետ, հավասար լինի ամբողջ թիվ անգամ արագացնող էլեկտրական դաշտի պարբերություն։
Այդ պայմանը բավարարելու համար հարկավոր է էլեկտրոններին հաղորդել էներգիայի մեծ աճ կամ կիրառել փոքր պարբերություն ունեցող արագացնող էլեկտրական դաշտ (այսինքն՝ օգտագործել էլեկտրամագնիսական դաշտի գերկարճալիքային տիրույթը), կամ էլ էլեկտրոնների պտտման պարբերությունը մեծ վերցնել, այսինքն՝ արագացնել թույլ մագնիսական դաշտում։
Գործնականում կարիք է լինում այս երեք հնարավորություններն էլ օգտագործել միաժամանակ։ Լայն տարածում են գտել այն միկրոտրոները, որոնք էլեկտրոններին հաղորդում են 4—5 Մէվ էներգիա։ Միկրոտրոնը կիրառվում է ոչ միայն միջուկային ֆիզիկայում, այլև բժշկության մեջ, կիսահաղորդչային ֆիզիկայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 547)։ |