Միխեիլ Մրևլիշվիլի
Միխեիլ Մրևլիշվիլի վրաց.՝ მიხეილ მრევლიშვილი | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6 (19), 1904 |
Ծննդավայր | Օնի, Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ, Վրաստան[1] |
Վախճանվել է | մարտի 1, 1980 (75 տարեկան) |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ և տնտեսագետ |
Լեզու | վրացերեն |
Ազգություն | վրացի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Անդամակցություն | Sakʻartʻvelos tʻeatraluri sazogadoeba? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Միխեիլ Նիկոլայի Մրևլիշվիլի (վրաց.՝ მიხეილ ნიკოლოზის ძე მრევლიშვილი, 6 (19) օգոստոսի, 1904, Օնի, Վրաստան, Ռուսական կայսրություն - 1 մարտի, 1980), վրացի խորհրդային գրող, դրամատուրգ։ Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխեիլ Մրևլիշվիլին ծնվել է 1904 թվականի օգոստոսի 6-ին (օգոստոսի 19) Արևմտյան Վրաստանի Օնի քաղաքում[2]։
Միխեիլ Մրևլիշվիլին ստեղծագործել է գրական տարբեր ժանրերով։ Գրել է «Իննո» վեպը, «Խորաթելի օջախը» (1947) վիպակը, «Թբիլիսյան նովելներ» (1964) ժողովածուն, «Վտանգավոր շրջադարձ» (1964) վեպը, «Նիկոլոզ Բարաթաշվիլի» (1949), «Հեղեղ» (1956) պիեսները, ինչպես նաև «Կրակոտ երազողը» (1957) ստեղծագործությունը Ալեքսանդր Գրիբոյեդովի մասին։
Միխեիլ Մրևլիշվիլու պիեսները բեմադրվել են Վրաստանի տարբեր թատրոններում. 1958 թվականին Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնում բեմադրվել է «Կրակոտ երազողը» պիեսը[3]։
Կոմունիստական կուսակցության անդամ է եղել 1951 թվականից[4]։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1961 թվականին արժանացել է Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման։
Միխեիլ Մրևլիշվիլին մահացել է 1980 թվականի մարտի 1-ին[5]։
Ստեղծագործությունները հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խառատանց օջախը (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1952, 133 էջ։ Վրացերենից թարգմ.՝ Արմենակ Մուրվալյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мревлишвили Михаил Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 17. Моршин — Никиш. 1974. 616 стр., илл.; 34 л. илл. и карт. 629500 экз.
- ↑ Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 25. Струнино — Тихорецк. 1976. 600 стр., илл.; 30 л. илл. и карт.
- ↑ Мревлишвили Михаил Николаевич
- ↑ «19 აგვისტო - დაიბადა მიხეილ მრევლიშვილი». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
|
- Օգոստոսի 19 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Վրաստանում ծնվածներ
- Մարտի 1 մահեր
- 1980 մահեր
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Վրացի գրողներ
- Վրացի դրամատուրգներ
- Խորհրդային գրողներ