Jump to content

Արմենակ Մուրվալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմենակ Մուրվալյան
Ծնվել էհոկտեմբերի 7, 1910(1910-10-07)[1]
Սիղնաղ[1]
Մահացել է1967[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1] (1948)
Տիրապետում է լեզուներինհայերեն[1] և վրացերեն[1]

Արմենակ Արտեմի Մուրվալյան (հոկտեմբերի 7, 1910(1910-10-07)[1], Սիղնաղ[1] - 1967[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1948

Զբաղվել է հայերենի և վրացերենի, ինչպես նաև հայերենի և այլ լեզուների բառային ու քերականական ընդհանրությունների ուսումնասիրությամբ («Հայ-վրացական բառային զուգադիպումներ», 1947, «Հայերենի մասնիկները և նրանց առնչությունները վրաց և կովկասյան մյուս լեզուների հետ», 1949)։ Գրել է նաև հայերենի բառապաշարին վերաբերող գործեր։ Առանձին գրքերով լույս են տեսել Մուրվալյանի «Հայոց լեզվի բառային կազմը» (1955), «Հայոց լեզվի դարձվածաբանություն և բայակազմություն» (1959) աշխատությունները։

Երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կը- մասնիկը և կը-մասնիկավոր բայերի յուրահատուկ առումները հայերենում, Ե., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1946, 403 էջ։
  • Հայոց լեզվի բառային կազմը (ուսումնասիրություն), Ե., ԳԱԱ հրատարակչություն, 1955, 435 էջ։
  • Հայոց լեզվի դարձվածաբանություն և բայակազմություն (ուսումնասիրություն), Ե., ԳԱԱ հրատարակչություն, 1959, 251 էջ։

Թարգմանությունները (վրացերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Միխեիլ Մրևլիշվիլի, Խառատանց օջախը (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1952, 133 էջ։
  • Գրիշաշվիլի Իոսեբ։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1951.- 280 էջ։
  • Ճավճավաձե Իլիա։ Բանաստեղծություններ.- Երևան։ Սովետական գրող, 1978.- 93 էջ։
  • Խորհրդային գրողներ։ Գրականության քրեստոմատիա։ Միջնակարգ դպրոցների տասներորդ դասարանի համար.- Երևան։ Պետհրատ, 1938.- 535 էջ։
  • Խորհրդային գրողներ։ Գրականության քրեստոմատիա։ Միջնակարգ դպրոցների տասներորդ դասարանի համար.- Երևան։ Պետհրատ, 1940.- 457 էջ։
  • Վրաց գրականության ընտիր էջեր.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 648 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 101—102.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 101