Միխայիլ Շուլեյկին
Միխայիլ Շուլեյկին Михаил Шулейкин | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 21 (նոյեմբերի 2), 1884 Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | հուլիսի 17, 1939[1] (54 տարեկան) Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
| Բնակության վայր(եր) | ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | գիտնական, ռազմական գործիչ և ճարտարագետ |
| Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան |
| Գործունեության ոլորտ | ռադիոտեխնիկա |
| Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
| Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան |
| Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Միխայիլ Վասիլևիչ Շուլեյկին (ռուս.՝ Михаил Васильевич Шулейкин, հոկտեմբերի 21 (նոյեմբերի 2), 1884, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 17, 1939[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռադիոտեխնիկայի բնագավառի խորհրդային գիտնական, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիկոս (1939)։
Ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտը (1908 թվական)։ 1919 թվականից՝ Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանի, 1921 թվականից՝ Ժողովրդական տնտեսության ինստիտուտի պրոֆեսոր։
Հեղինակ է ռադիոալիքների տարածման բնագավառի հիմնարար աշխատությունների, հետազոտել է ռադիոալիքների թափանցման վրա մթնոլորտի վերին շերտերի ազդեցությունը, ստացել երկրի մակերևույթի երկայնությամբ ռադիոալիքների տարածման հաշվարկային բանաձևերը։ Շուլեյկինը զարգացրել է երկարալիք անտենաների տեսությունը և դրանց հաշվարկի մեթոդները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 594)։ |
- Նոյեմբերի 2 ծնունդներ
- 1884 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 17 մահեր
- 1939 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս գիտնականներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Ռուս ճարտարագետներ
- Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Ռուս ռազմական գործիչներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին