Jump to content

Միխայիլ Զուրաբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Զուրաբով
 
Կրթություն՝ Պետական կառավարման ինստիտուտ և Ֆիզիկա-մաթեմատիկական լիցեյ № 239
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 3, 1953(1953-10-03) (71 տարեկան)
Ծննդավայր Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան

Միխայիլ Յուրիի Զուրաբով (ռուս.՝ Михаил Юрьевич Зурабов, հոկտեմբերի 3, 1953(1953-10-03), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ և դիվանագետ։

Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական (1998-1999 թվականներին և 2007-2009 թվականներին)։ Ռուսաստանի Դաշնության առողջապահության և սոցիալական զարգացման նախարար (2004 թվականի մարտի 9-ից մինչև 2007 թվականի սեպտեմբերի 12-ը)։ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան (2009 թվականի օգոստոսի 5-ից մինչև 2016 թվականի հուլիսի 28-ը)[1]։ Ուկրաինայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ (2010 թվականի հունվարի 19-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 4-ը)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լենինգրադում (ներկայումս՝ Սանկտ Պետերբուրգ)։ Հայրը ԽՍՀՄ ծովային նավատորմի նախարարության բարձրաստիճան աշխատակից, «ԿՈՍՊԱՍ-ՍԱՐՍԱՏ» նավերի և ինքնաթիռների վթարային փրկարարական միջազգային տիեզերական համակարգի մշակող Յուրի Գրիգորիևիչ Զուրաբովն է։ Մայրը կենսաբանական գիտությունների դոկտոր և մանրէաբան գիտնական Էնգելինա Ռոբերտովնան է։

Մասնագիտությամբ տնտեսագետ-կիբեռնետիկ է։ Գիտությունների թեկնածու[2]։ 1978-1981 թվականներին եղել է համակարգային հետազոտությունների Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ։ Զուրաբովի հետագա կարիերան սերտորեն կապված է նախարար Ադամովի գերատեսչության կառույցների և նրան մոտ կանգնած կազմակերպությունների հետ։ Այսպես, արդեն 1988 թվականին Զուրաբովը զբաղեցրել է «Կոնվերսբանկ» ԲԸ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, իսկ 1992-1998 թվականներին գլխավորել Է «ՄԱՔՍ» բժշկական ապահովագրական ընկերությունը։ 1998 թվականի հոկտեմբերի 28-ին Զուրաբովը դարձել է նախագահ Բորիս Ելցինի սոցիալական հարցերով խորհրդականը։

1999-2004 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության Կենսաթոշակային հիմնադրամի վարչության նախագահը։

2004 թվականի մարտի 9-ից մինչև 2007 թվականի սեպտեմբերի 24-ը՝ Ռուսաստանի Դաշնության առողջապահության և սոցիալական զարգացման նախարար։

2004 թվականի նոյեմբերին Զուրաբովը առաջարկել է իր առողջապահության բարեփոխման նախագիծը։

2005 թվականին եղել է արտոնությունների մոնետիզացման կազմակերպիչներից[3]։

2006 թվականի աշնանը Զուրաբովի ղեկավարած պարտադիր բժշկական ապահովագրության հիմնադրամի Հաշվիչ պալատի կողմից իրականացված ստուգման արդյունքում Գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել և ձերբակալել նրա ղեկավարությանը։

Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունից հեռանալուց հետո Զուրաբովը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի սոցիալական ոլորտի բարեփոխումների հարցերով խորհրդական (Ռուսաստանի Դաշնության նախագահի 2007 թվականի հոկտեմբերի 7-ի № 1341 հրամանագիրը[4], սակայն Զուրաբովի նշանակման մասին հրամանագիրը չի հրապարակվել նախագահի կայքի «փաստաթղթեր» բաժնում, Զուրաբովի ազգանունը չի եղել նախագահի ինը խորհրդականների թվում[5][6][7]։

2009 թվականի հունիսի 25-ին Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեն պաշտպանել Է Միխայիլ Զուրաբովի թեկնածությունը Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել կոմիտեի 8 անդամներից 7-ը, դեմ՝ 1 պատգամավոր[8]։

Զուրաբովի թեկնածությունը պաշտպանել Է ՌԴ Դաշնային խորհրդի ԱՊՀ գործերի կոմիտեն[9]։

2009 թվականի օգոստոսի 11-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Վիկտոր Յուշչենկոյին հղած ուղերձում հայտարարել էր.

…բայց ներկա իրավիճակում իմ կողմից որոշում է կայացվել մեր դեսպանին Ուկրաինա չուղարկել։ Նա իր աշխատանքը կսկսի ավելի ուշ։ Կոնկրետ ժամկետները պետք է որոշվեն՝ հաշվի առնելով մեր հարաբերությունների իրական դինամիկան…[10]:

Սակայն արդեն երկու օր անց՝ օգոստոսի 13-ին Ռուսաստանի նախագահի կայքը հայտնել էր, որ Դ. Մեդվեդևը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագիրը Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում Մ. Զուրաբովին նշանակելու մասին[11], սակայն հրամանագրի տեքստը չի հրապարակվել։ Միայն օգոստոսի 18-ին հրամանագրի տեքստը հրապարակվել է Ռուսաստանի ԱԳՆ կայքում[12]։ Ի պատասխան լրագրողների տարակուսանքի՝ Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության ներկայացուցիչը դա բացատրել է նրանով, որ Զուրաբովի նշանակման մասին հրամանագիրը ստորագրվել է դեռևս օգոստոսի 5-ին, այսինքն՝ նախքան Յուշչենկոյին Մեդվեդևի դիմելը[13]։ Սակայն լրագրողները պարզել են, որ Ռուսաստանի նախագահի բոլոր հրամանագրերը հետևողական համարակալում ունեն. Զուրաբովի նշանակման մասին հրամանագիրը թվագրվում է օգոստոսի 5-ին և ունի 937 համար, թեև, օրինակ, օգոստոսի 12-ի հրամանագիրն ունի 935 համար[14]։ Որոշ լրագրողների կարծիքով՝ դա նշանակում է, որ հրամանագիրը ստորագրվել է Մեդվեդևի հայտնի ուղերձից հետո, բայց թվագրված է «հետին թվով» (օգոստոսի 5), որպեսզի Մեդվեդևը հանրության աչքում անհարմար դրության մեջ չընկնի[15]։

2010 թվականի հունվարի 19-ի աշխատանքային հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Միխայիլ Զուրաբովին հանձնարարել էր ձեռնամուխ լինել Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունների կատարմանը։ Պետության ղեկավարը նաև հայտնել Է Միխայիլ Զուրաբովին Ուկրաինայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին[16][17]։ 2010 թվականի հունվարի 25-ին Միխայիլ Զուրաբովը ժամանել Էր Կիև և իր հավատարմագրերի պատճենը հանձնել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պետրո Պորոշենկոյին՝ դրանով իսկ հնարավորություն ստանալով դե ֆակտո ձեռնամուխ լինել Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանի պարտականությունների կատարմանը[18]։ Սակայն Զուրաբովն իր հավատարմագրերն է հանձնել ոչ թե Վիկտոր Յուշչենկոյին, այլ միայն հաջորդ նախագահ ընտրված Վիկտոր Յանուկովիչին՝ մարտի 2-ին[19][20]։

2014 թվականի փետրվարի 24-ից հունիսի 7-ը հետ էր կանչվել Մոսկվա՝ Ուկրաինայում իշխանափոխության հետ կապված խորհրդակցությունների համար[21]։

2016 թվականի հուլիսի 28-ին ազատվել է Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[22]։ Օգոստոսի 4-ին ազատվել է Ուկրաինայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնից[23]։

Ունի եղբայր՝ Ալեքսանդրը, ով «Վնեշտպրոմբանկի» ֆինանսիստն ու համասեփականատերն է[24]։

Կնոջ՝ Յուլիա Անատոլևնայի հետ երկու երեխա ունեն։ 2006 թվականին որդեգրել են երկու տարեկան տղայի[25]։

2006 թվականի եկամուտը կազմել է 9,2 միլիոն ռուբլի, ինչը 7,7 անգամ ավելի էր, քան 2005 թվականին (1,2 միլիոն ռուբլի)[26]։

Դիվանագիտական աստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակարգ և լիազոր դեսպան (2011 թվականի հունիսի 12)[27]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2003 թվականի հոկտեմբերի 3), պետության սոցիալական քաղաքականության իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար
  • «Սամարայի մարզին մատուցած ծառայությունների համար» գերազանցության նշան (2003 թվականի սեպտեմբերի 30), Սամարայի մարզի կենսաթոշակային ապահովման ծառայության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և բնակչության անապահով խավերին հասցեական բժշկական օգնություն ցուցաբերելու համար
  • «Կուզբասի զարգացման գործում ունեցած հատուկ ավանդի համար» 1-ին աստիճանի մեդալ[28]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Указ Президента Российской Федерации от 05.08.2009 № 937». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. «Михаил Зурабов вручил президенту Украины верительные грамоты». Российская газета. 2 марта 2010. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  3. Зурабов, Михаил. Посол РФ на Украине // Lenta.ru. — 2010.
  4. «Бывший министр Минздравсоцразвития назначен советником президента Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 5-ին.
  5. Президент России
  6. Политика : Самый тайный советник : Зурабов ещё в октябре стал советником президента, но это назначение не афишируется
  7. «Немцов Б., Милов В. Независимый экспертный доклад «Путин. Итоги». — Москва: Новая Газета, 2008» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  8. Интересно, что о том, что его преемником на посту посла будет именно Зурабов, Черномырдин сказал ещё 23 июня в интервью «Известиям».(http://lenta.ru/articles/2009/06/24/zurabov/)
  9. «Госдума одобрила кандидатуру Зурабова на пост посла России на Украине». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  10. В отношениях России и Украины должны наступить новые времена
  11. Медведев утвердил Зурабова послом на Украине
  12. Документ
  13. «Медведев назначил Зурабова послом в Киеве еще 5 августа». Интерфакс. 13 августа 2009. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  14. «Президент России». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  15. МИД России обнародовал указ Медведева о назначении Зурабова послом на Украине — bigmir)net
  16. Дмитрий Медведев поручил Михаилу Зурабову приступить к исполнению обязанностей посла России на Украине.
  17. http://kremlin.ru/acts/bank/30504
  18. «Зурабов вручил копии верительных грамот главе МИД Украины». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 25-ին.
  19. «Михаил Зурабов вручил президенту Украины верительные грамоты». Российская газета. 2010 թ․ մարտի 2. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  20. Депутаты Госдумы попросили МИД РФ предложить президенту отстранить от должности посла России на Украине Михаила Зурабова
  21. Посол России на Украине будет представлять Россию на инаугурации Порошенко
  22. Михаил Зурабов освобождён от обязанностей посла России на Украине
  23. Путин уволил Зурабова с поста спецпредставителя по отношениям с Украиной :: Политика :: РБК
  24. Банк для непростых людей «Meduza», 18.01.2016
  25. «РИА «Новости», «Михаил Зурабов усыновил ребёнка», 20 сентября 2006». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  26. «Газета. Ru», «Чиновники богатеют», 4 августа 2007
  27. Указ президента Российской Федерации от 12.06.2011 г. № 791 «О присвоении Зурабову М. Ю. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»
  28. Постановление Совета народных депутатов Кемеровской области от 29 ноября 2000 г. N 836 О награждении медалью Кемеровской области «ЗА ОСОБЫЙ ВКЛАД В РАЗВИТИЕ КУЗБАССА»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]