Միխայիլ Գրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Գրոս
Ծնվել է1920[1][2][3][…]
ԾննդավայրՏիբերիա, Կիներետի Ենթաշրջանը, Հյուսիսային մարզ, Իսրայել
Մահացել էնոյեմբերի 4, 2004(2004-11-04)[4] կամ 2004[5]
Վախճանի վայրըԻսրայել
Քաղաքացիություն Իսրայել[5]
ԿրթությունՏեխնիոն - Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
ԱմուսինVictoria Gross?
Պարգևներ և
մրցանակներ
 Michael Gross (artist) Վիքիպահեստում

Միխայիլ Գրոս (եբրայերեն՝ מיכאל גרוס‎, 1920[1][2][3][…], Տիբերիա, Կիներետի Ենթաշրջանը, Հյուսիսային մարզ, Իսրայել - նոյեմբերի 4, 2004(2004-11-04)[4] կամ 2004[5], Իսրայել), իսրայելցի նկարիչ, քանդակագործ, կոնցեպտուալ արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Գրոսը ծնվել է 1920 թվականին, Տիբերիայում, Մանդատային Պաղեստին։ Մանկությունն անցել է Իսրայելի հյուսիսում գտնվող Միգդալ ֆերմերային գյուղում։ 1939-1940 թվականներին սովորել է Երուսաղեմի ուսուցչական սեմինարիայում։ 1939 թվականին, երբ նա հեռու էր գտնվում ընտանիքից, հորն արաբները սպանել են՝ ավերելով ընտանեկան ագարակն ու տունը։ Այս ամենն իր հետքն ու ազդեցությունն է թողել Գրոսի գեղարվեստական գործունեության վրա[6]։

1943-1945 թվականներին սովորել է Հայֆայի Տեխնիոնում, քանդկագործություն է ուսանել Մոշե ՍիՖֆերի մոտ, 1951-1954 թվականներին՝ Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցում ուսանել է Միշել Գիմոնի մոտ։ 1954 թվականին վերադարձել է Իսրայել և բնակություն հաստատել Իյն Հոդ կոչվում նկարիչների գյուղում։

1954 - 1954 թվականներին դասավանդել է Հայֆայի կրթության ավագ դպրոցում, 1957-1960 թվականներին Երուսաղեմի Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիայում, 1960-1980 թվականներին՝ Թիվոնի արվեստի ինստիտուտում։

Գեղարվեստական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրոսի աշխատանքները լի են լույսով և ոգևորությամբ։ Դրանք մինիմալիստական են, բայց ոչ երբեք մաքուր աբստրակցիա, միշտ կապված բնական ձևի հետ և լի զգացումով[7]։ Վաղ շրջանի նկարներում Գրոսը պարզեցնում է ձևը՝ կենտրոնանալու համամասնության, գունային լայն տարածքների և յուրաքանչյուր տարրի չափի և տեղադրման վրա։ Այս պարզեցված գործընթացը նույնպես նկատելի է նաև նրա քանդակներում՝ լինի դա ներկված երկաթ կամ այլ նյութ, օրինակ՝ սպիտակ բետոն։ Ավելի ուշ շրջանի նկարներում նա հաճախ զուգորդում է ոչ-սպիտակ վահանակները բծային տոներով՝ դրանք հավելելով տեքստիլ նյութերով, փայլեր, խսիրներ, պարաններ։ Գրոսսի կոպտավուն, ազատ գունավոր նուրբ պաստելային գույներով մակերեսներն ի հայտ են բերում իսրայելյան բնապատկերներ[8]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հերման Սթրաք մրցանակ, 1964[9]
  • Դիզենգոֆի մրցանակ, 1967[9][10]
  • Սան Պաուլոյի արվեստի բիենալեի ոսկե մեդալ, 1971[9]
  • Սանդբերգ մրցանակ իսրայելցի նկարչին, Իսրայելի թանգարան, 1977[9]
  • Իսրայելի կրթության և մշակույթի նախարարության մրցանակ նկարչության և քանդակագործության բնագավառում ծավալած գործունեության համար, 1987[9]
  • Գամզու մրցանակ, Թել Ավիվի գեղարվեստի թանգարան, 1995
  • Իսրայելի մրցանակ նկարչության և քանդակագործության բնագավառում ծավալած գործունեության համար, 2000[11][12]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Michael Gross, Paintings and Sculpture, Haifa, Haifa Museum, 1964
  • Michael Gross, Outdoor and Indoor Works, 1976-77, Jerusalem, Israel Museum, 1977
  • Michael Gross, Recent Works , Jerusalem, Israel Museum, 2002, 965-278-297-1
  • Omer, Mordechai, Michael Gross, Tel Aviv, Tel Aviv Museum of Art, 1993
  • Dorit Kedar, "A fine balance: Michael Gross and Micha Ulman" In Art In Israel Autumn 1989, Vol. 1, Number 3, Pg. 28-31.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]