Միխայիլ Ավետով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Ավետով
Ծնվել էհունվարի 2, 1895(1895-01-02)
ԾննդավայրԹուրքմենստան
Վախճանվել է1972
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ

Միխայիլ Նիկիտիչ Ավետով (ռուս.՝ Микаэл Мкртичевич, հունվարի 2, 1895(1895-01-02), Թուրքմենստան - 1972, Մոսկվա, ԽՍՀՄ), հայկական ծագումով ռուս նկարիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սերդար քաղաքում, ապրել և աշխատել է Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում։

1915-1916 թվականներին սովորել է Նկարիչների խրախուսման միության նկարչության դպրոցում, Նիկոլայ Ռերիխի և Արկադի Ռիլովի դասարաններում։

1917-1918 թվականներին Դմիտրի Կարդովսկու աշակերտն է եղել Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։

1918-1920 թվականներին ուղևորվել է դեպի Հեռավոր Արևելք և Միջին Ասիա։ 1918 թվականից` ցուցահանդեսների մասնակից։

1922-1925 թվականներին դասավանդել է Մոսկվայի Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում։

Եղել է «Մոսկվացի գեղանկարիչներ» (1925), «Կեցություն» (1926-1929), «Մոսկվացի նկարիչներ» (1930-1932) միությունների անդամ։

Կինը Վերա Վերեշչագինան էր։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է գեղանկարիչ, նկարել է բնապատկերներ, դիմանկարներ, թեմատիկ կտավներ։ Նրա վաղ աշխատանքներն ունեն գեղարվեստական մեծ արժեք, ուշ շրջանի գործերը նկարվել են ըստ սոցռեալիզմի կանոնների։

Ավետովի ստեղծագործությունները պահվում են տարբեր թանգարանային հավաքածուներում, որոնցից են Տրետյակովյան պատկերասրահը, Ադրբեջանի արվեստի ազգային թանգարանը և այլն։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1918 - Չիտա - անհատական
  • 1920 - Վլադիվոստոկ - անհատական
  • 1925 - «Մոսկվացի գեղանկարիչներ»
  • 1926 - «Կեցություն» նկարչական միավորում
  • 1927 - «Կեցություն»
  • 1928 - «Կեցություն»
  • 1929 - «Կեցություն»
  • 1930 - «Մոսկվայի նկարիչների միություն» (ՄՆՄ)
  • 1931 - «ՄՆՄ»
  • 1931 - ՌԽՍՀ նկարիչների միության Մոսկվայի մասնաճյուղ
  • 1932 - «ՄՆՄ»
  • 1934 - Երիտասարդ սկսնակ նկարիչների ցուցահանդես
  • 1934 - ՌԽՍՀ նկարիչների միության Մոսկվայի մասնաճյուղ
  • 1936 - ՌԽՍՀ նկարիչների միության Մոսկվայի մասնաճյուղ
  • 1937 - ՌԽՍՀ նկարիչների միության Մոսկվայի մասնաճյուղ
  • 1940 - ՌԽՍՀ նկարիչների միության Մոսկվայի մասնաճյուղ
  • 1941 - ՌԽՍՀ նկարիչների միության Մոսկվայի մասնաճյուղ
  • 1943 - Սամարղանդ - անհատական
  • 1943 - Սիմֆերոպոլ - անհատական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Аветов Михаил Никитич». ussr-art.com (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]