Միլկա Բլիզնակով
| Միլկա Բլիզնակով բուլղար․՝ Милка Близнакова[1] | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 20, 1927[2] |
| Ծննդավայր | Վառնա, Բուլղարիա[2] |
| Մահացել է | նոյեմբերի 4, 2010[2] (83 տարեկան) |
| Վախճանի վայր | Բլեքսբերգ, Մոնտգոմերի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ[2] |
| Կրթություն | Կոլումբիայի համալսարան (1971)[2] և Սոֆիայի տեխնիկական համալսարան[2][1] |
| Աշխատավայր | Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտ[2] և University of Texas System?[2] |
Միլկա Բլիզնակով (բուլղար․՝ Милка Близнаков, սեպտեմբերի 20, 1927[2], Վառնա, Բուլղարիա[2] - նոյեմբերի 4, 2010[2], Բլեքսբերգ, Մոնտգոմերի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ[2]), բուլղարացի ճարտարապետ և ճարտարապետության պատմաբան։ Նա համարվում էր ավանգարդիզմի և Ռուսական կոնստրուկտիվիզմի փորձագետ։ Նրա աշխատանքները կենտրոնացած են ճարտարապետության մեջ կանանց հաճախակի անտեսված դերի վրա։ Հիմնադրել է Ճարտարապետության մեջ կանանց միջազգային արխիվը։ 1974-1998 թվականներին եղել է Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլկա Բլիզնակովը ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 20-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում՝ Իվան Դիմիտրովի և բժիշկ Մարիա Խորոսովայի ընտանիքում[3]։ 1951 թվականին Սոֆիայի տեխնիկական համալսարանից ստացել է մագիստոսի աստիճան[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլիզնակովը Բուլղարիայում սկսել է ճարտարապետությամբ զբաղվել 1952 թվականից։ Քաղաքական իրադրությունները 1959 թվականին ստիպեցին նրան տեղափոխվել Ֆրանսիա[4]։ Երկու տարի անց՝ 1961 թվականին նա արտագաղթել է Միացյալ Նահանգներ[5]։ 1960-ական թվականներին աշխատել է որպես ճարտարապետ և սովորել է վաղ Սովետական ճարտարապետություն[4]։ 1971 թվականին Կոլումբիայի համալսարանից ճարտարապետության պատմություն ոլորտում դոկտորի գիտական աստիճան ստանալուց հետո 1972 թվականից մինչև 1974 թվականը սովորել է Տեխասի համալսարանում։ Այստեղ 1972 թվականին նա համահիմնադրել է Ժամանակակից Ռուսական մշակույթի ինստիտուտը[4]։
Բլիզնակովը 1974 թվականին միացել է Վիրջինիա թեքի Ճարտարապետության և դիզայնի դպրոցին՝ դասավանդելով քաղաքաշինության ծրագրեր[4]։ Նրան սկսեցին ճանաչել որպես ավանգարդիզմի և Ռուսական կոնստրուկտիվիզմի փորձագետ[3]։ 1985 թվականին հիմնադրել է Ճարտարապետության մեջ կանանց միջազգային արխիվը (ՃԿՄԱ)՝ որպես Վիրջինիայի Տեխնիկական համալսարանի ճարտարապետության և քաղաքաշինության քոլեջի և համալսարանական գրադարանների համատեղ ծրագիր[4]։ 1985-1993 թվականներին ղեկավարել է ՃԿՄԱ-յի խորհրդատուների խորհրդաժողովը[6]։
Բլիզնակովը թոշակի է անցել 1998 թվականին, և հենց նույն տարում ստեղծվել է «Միլկա Բլիզնակով» մրցանակը։ Մրցանակը շնորհվում է այն հետազոտությունների համար, որոնք նպաստում են Ճարտարապետության և դիզայնի ոլորտում կանանց ներդրմանը[7]։
Միլկա Բլիզնակովը մահացել է Բլեքսբուրգում, տանը, 2010 թվականի նոյեմբերի 4-ին[4]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլկա Բլիզնակովը 1985 թվականին Բուլղարիայի կառավարության կողմից արժանացել է «Parthena» ճարտարապետության գերազանցության մեդալին։ Նա ստացել է երկու միջազգային հետազոտական և փոխանակման դրամաշնորհներ և երկու անգամ արժանացել է Ֆուլբրայթի ծրագրի կրթաթոշակի։ 1988 թվականին արժանացել է Արվեստի ազգային հիմնադրամի դրամաշնորհի[4]։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- From Theory to Practice in Constructivist Architecture (1979). Division of Architecture and Environmental Design, Virginia Polytechnic Institute and State University.
- History and Theory of Urban Form (1985). College of Architecture & Urban Studies, Virginia Polytechnic Institute & State University.
- "A Bibliographical Guide to Their Work: Soviet Women Architects, 1917–1937" (1994)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://sofiazanas.blogspot.com/2010/11/blog-post.html
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 https://web.archive.org/web/20130502211701/http://archdesign.vt.edu/news/2010-11/1106 — 2010.
- 1 2 «In Memoriam: Milka Bliznakov». Virginia Tech School of Architecture + Design. 2010 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 Sokolina, Anna. «In Memoriam: Milka Bliznakov, 1927–2010». Slavic Review. 70 (2/ 2011): 498–499.
- ↑ «Memorial service date set for Milka Bliznakov, professor emerita of architecture». Virginia Tech News. 2010 թ․ նոյեմբերի 8.
- ↑ «IAWA Guide to the Collections». International Archive of Women in Architecture. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «A Guide to the Milka Bliznakov Prize Records, 1999-2011». Virginia Tech. 2013 թ․ դեկտեմբերի 14.