Միլլենիալներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միլլենիալներ կամ Y սերունդ, 1981 թվականից հետո ծնվածների սերունդ, որը նոր հազարամյակը դիմավորել է երիտասարդ հասակում, ունի խորը ներգրավվածություն թվային տեխնոլոգիաներում։ Մինչև Generation Y տերմինի հայտնվելն օգտագործվում էր X սերունդ տերմինը, որը համապատասխանում է նախորդ ժողովրդագրական սերնդին։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերնդի նկարագրությունը տարբերվում է տարբեր երկրներում` կախված քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ պայմաններից։ ԱՄՆ-ում Y (վկայակոչելով տարբեր դասակարգումներ), մոտավորապես 1980-ականների սկզբից մինչև 1990-ականների[1] կեսերը ծնվածներին, իսկ Ռուսաստանում դրանք համարվում են նոր սոցիալ-քաղաքական պայմաններում ծնվածները, ովքեր ծնվել են Գորբաչովյան վերակառուցման և ԽՍՀՄ փլուզման ժամանակահատվածում՝ (1985-1991 թվականների վերակառուցման հետ կապված իրադարձություններ)։
Y սերնդի մեծամասնությունը կողմնակից է ազատական մշակույթին, սակայն առանձին խմբեր որդեգրել են ավելի պահպանողական հայացքներ։ 2006 թվականին ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունները ցույց տվեցին, որ Y սերնդի 48%-ը հավատացյալներ են, 20%-ը` աթեիստ, իսկ 32%-ը` ագնոստիկներ։