Միլենա Սլավովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլենա Սլավովա
Բնօրինակ անունբուլղար․՝ Милена Славова
Նաև հայտնի է որպեսՄիլենա
Ծնվել էփետրվարի 24, 1966(1966-02-24) (58 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա
Երկիր Բուլղարիա
Ժանրերփանկ ռոք, new wave
Մասնագիտություներգչուհի, երաժիշտ, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
Գործունեություն1984-այժմ
ԿապվածԱրգիրով եղբայրներ, Միլենա, Ревю, Ера[1]
 Milena Վիքիպահեստում

Միլենա Սլավովա (բուլղար․՝ Милена Славова, հայտնի է նաև Միլենա բեմական անվամբ, փետրվարի 24, 1966(1966-02-24), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի երգչուհի[2], փանկ ռոք երաժիշտ, «Ռևյու» ռոք խմբի հիմնադիրներից մեկը և իր հիմնադրած «Միլենա» խմբի լիդերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլենա Սլավովան ծնվել է 1966 թվականի փետրվարի 24-ին Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Սոֆիայում (ներկայում՝ Բուլղարիայի Հանրապետություն

Միլենա Սլավովան՝ որպես պրովոկատոր ռոք երաժիշտ Բուլղարիայում հայտնի է դարձել 1984 թվականին Արգիրով եղբայրների աջակցության շնորհիվ։ 1986 թվականին Միլենա Սլավովայի, Վասիլ Գյուրովի, Վիլկո Անդրեևի ու Կիրիլ Մանչևի կողմից հիմնադրվել է «Միլենա» (հետագայում վերանվանվել է «Ревю») խումբը[1], որի հետ Միլենա Սլավովան 1989 թվականին թողարկել է «Милена+Ревю» ալբոմը։ 1986 թվականից մինչև 1990 թվականը Միլենա Սլավովան յոթ համերգ է տվել ԽՍՀՄ-ում, ինչպես նաև 1990 թվականին ելույթ է ունեցել Սան Ռեմոյի փառատոնում[1]։ Հետագայում նա սկսել է մենակատարի կարիերա՝ 1991 թվականին թողարկելով «Ха-Ха», իսկ 1993 թվականին՝ «Скандалът» ալբոմները։

1993 թվականին Միլենա Սլավովան տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ ապրել է վեց տարի և թողարկել «Sold» անգլիալեզու ալբոմը։ Միլենա Սլավովան դարձել է առաջին բուլղարացի երգչուհին, որը ելույթ է ունեցել Լոնդոնի հեղինակավոր Marquee Club ակումբում[1][3] 1998 թվականին վերադառնալով Բուլղարիա՝ նա թողարկել է իր երգերի «The best +» հավաքածուն, որում ընդգրկվել են 14 երգերի վերամշակված տարբերակներ[1]։

Միլենա Սլավովան մի որոշ ժամանակով կրկին միացել է «Ревю» խմբին, սակայն 2002 թվականին վերջնականապես դուրս է եկել խմբի կազմից՝ շարունակելով մենակատարի իր կարիերան։ Նա բնակվում է Սոֆիայում և Լոնդոնում։ 2009 թվականի նոյեմբերի 28-ին Միլենա Սլավովան համերգ է տվել «Ունիվերսիադա» համերգասրահում, որին հրավիրել է մասնակցելու Բուլղարիայի ամենահայտնի ռոք երաժիշտներին ու ռոք խմբերին։ Այդ համերգը դարձել է տարվա ամենամեծամասշտաբ երաժշտական իրադարձությունը Բուլղարիայում. դրա ընթացքում հնչել են նաև երգերի ակուստիկ տարբերակներ[1]։

2002 թվականից Միլենա Սլավովան բուլղարական БНТ 2 հեռուստաալիքով վարում է «Ռոք Միլենայի հետ» հաղորդումը, որի ընթացքում հասարակությանն է ներկայացնում երիտասարդական ռոք խմբեր[4]։

Միլենա Սլավովան ամուսնացած է եղել մի քանի անգամ։ Նա ունի դուստր[5], որ ծնվել է 2008 թվականին. նրա հայրը անգլիացի է, ում անունը Թոնի է[6]։ Միլենա Սլավովայի խոստովանությամբ՝ ինքն ունի առնվազն 56 մասնագիտություններ ու կոչումներ[7]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • МИЛЕНА + РЕВЮ (1989)
  • Ха-ха (1991)
  • Скандалът (1993)
  • Дъ best + (1999)
  • Sold (1994)
  • 10 (2002)
  • 13 (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Милена Славова - 25 лет на сцене (ռուս.)
  2. "Milena Slavova: Money-Wise People are Like Cockroaches". Novinite.com. 2008 թ․ փետրվարի 8. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  3. "Информация от каталога на Toxity Publishing" (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  4. Рок с Милена (բուլղ.)
  5. Милена Славова имала шестима мъже с главно М (բուլղ.)
  6. Милена Славова - отваря нова страница (բուլղ.)
  7. Милена Славова: Най-лесно е да си бием камшика и да заминем! (բուլղ.)