Միլան Կուչան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միլան Կուչան
Milan Kučan 02.jpg
 
Կուսակցություն՝ League of Communists of Slovenia?
Կրթություն՝ Լյուբլյանայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, կոմիսար և փաստաբան
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր հունվարի 14, 1941(1941-01-14)[1][2] (79 տարեկան)
Ծննդավայր Križevci, Gornji Petrovci, Drava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն
Քաղաքացիություն Flag of Slovenia.svg Սլովենիա և Flag of Yugoslavia (1992–2003); Flag of Serbia and Montenegro (2003–2006).svg Հարավսլավիա
Ամուսին Štefka Kučan?
Զավակներ Ana Kučan?
 
Ինքնագիր Milan Kučan signature.png
 
Պարգևներ

Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ, Սպիտակ Արծվի շքանշան, Երեք աստղի շքանշան, 1-ին կարգ, Ազատության շքանղան, Ռումինիայի աստղի շքանշանի Մեծ խաչ, Փղի շքանշան, Տոմիսլավ արքայի օրդեն, Knight of the Order pro Merito Melitensi?, Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա, Հունգարիային մատուցած ծառայությունների շքանշանի Մեծ խաչ, Կրկնակի սպիտակ խաչի շքանշան առաջին դասի և Մարիաննա հողի Խաչի շքանշանի շղթա

Միլան Կուչան (սլովեն.՝ Milan Kučan, հունվարի 14, 1941(1941-01-14)[1][2], Križevci, Gornji Petrovci, Drava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն), սլովենացի քաղաքական գործիչ, Սլովենիայի առաջին նախագահը 1991 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2002 թվականի դեկտեմբերի 22-ը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Պրեկմուրիայում ուսուցիչների բազմազավակ ընտանիքում, ընտանիքի հինգ երեխաներից առաջինն էր։ Նրա հայրը՝ Կոլոման Կուչանը (1911-1944) զոհվել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 1944 թվականի հոկտեմբերին[3], իսկ ընտանիքը ապրել է Սերբիայում՝ հեռանալով օկուպացված Սլովենիայից։ Կուչանը իրավաբանական կրթություն է ստացել Լյուբլյանայի համալսարանում և սկսել է հաջող կարիերան կոմունիստական կազմակերպություններում:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին նա դարձել Է Սլովենիայի երիտասարդական ասոցիացիայի նախագահ, 1974-1978 թվականներին եղել է Սլովենիայում աշխատող Սոցիալիստական դաշինքի քարտուղարը, որն իրականացրել է արհմիությունների ղեկավարումը, 1978 թվականին դարձել է Ազգային ժողովի նախագահ, իսկ 1982 թվականին՝ Սլովենիայի կոմունիստների միության ներկայացուցիչը Բելգրադում Հարավսլավիայի կոմունիստների միության Կենտկոմում: 1986 թվականին Կուչանը դարձել Է Սլովենիայի կոմունիստների միության նախագահ։ Այդ պաշտոնում նա նպաստել է Սլովենիայում լիբերալ քաղաքական միտումների աճին և հանդես է եկել Եվրոպայի հետ մերձեցման և եվրոպական արժեքների օգտին, ինչը հակամարտության Է հանգեցրել սերբ կոմունիստների առաջնորդ Սլոբոդան Միլոշևիչի հետ, որն ավարտվել է 1990 թվականի հունվարի 23-ին Կուչանի գլխավորած սլովենական պատվիրակության հեռացմամբ կուսակցության համագումարից:

1990 թվականի ապրիլին Սլովենիայում կայացան Հարավսլավիայում առաջին ժողովրդավարական ընտրությունները։ Նույն թվականին Կուչանն ընտրվեց նախագահության նախագահ՝ քվեարկության արդյունքում հաղթելով ընդդիմադիր դաշինքի առաջնորդ դեմոս Յոզե Պուչնիկին։ Նա հանդես է եկել հարավսլավական հանրապետությունների մեղմ բաժանման օգտին և, տեսնելով իր կողմից աջակցվող փափուկ համադաշնության ստեղծման անհնարինությունը, 1991 թվականի հունիսի 25-ին հռչակել Սլովենիայի անկախությունը, որն առաջինն է հարավսլավական հանրապետությունների շարքում։ Տասնօրյա պատերազմից հետո ստորագրվեց Բրիոնական համաձայնագիր, հարավսլավական զորքերը լքեցին Սլովենիան և երկրի անկախությունը ճանաչվեց: 1992 թվականին և 1997 թվականին Կուչանը նախագահական ընտրություններում հաղթել է որպես անկախ թեկնածու՝ ամեն անգամ հաղթելով քվեարկության առաջին փուլում՝ շնորհիվ իր բարձր ժողովրդականության։

Իր նախագահական լիազորությունների ավարտից հետո Կուչանը ակտիվորեն մասնակցել է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության քարոզարշավին և 2003 թվականի մարտին եղել է հանրաքվեին մասնակցելու գլխավոր քարոզիչներից մեկը: 2004 թվականի նոյեմբերից Կուչանը Մադրիդյան ակումբի անդամ է։ 2008 թվականից՝ հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի Եվրոպական խորհրդի անդամ:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1 դասի կրկնակի սպիտակ խաչի շքանշան (2001)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  2. 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  3. «Kučanov oče z ustaši osvobajal Čačak»։ Revija Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-22-ին։ Վերցված է 2016-07-15 
  4. Rad bieleho dvojkríža, I. trieda Archived 2011-05-15 at the Wayback Machine.(սլովակ.)