Jump to content

Միգել Անխել Սիլվեստրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միգել Անխել Սիլվեստրե
Միգել Անխել Սիլվեստրեն RNE-ում «3:19» ֆիլմի ներկայացման ժամանակ
Ծննդյան թիվ՝ապրիլի 6, 1982(1982-04-06)[1] (44 տարեկան)
Ծննդավայր՝Կաստելյոն դե լա Պլանա
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝դերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 1775614
miguelangelsilvestre.com

Միգել Անխել Սիլվեստրե Ռամբիա (ապրիլի 6, 1982(1982-04-06)[1], Կաստելյոն դե լա Պլանա), իսպանացի դերասան[2]։ Առավել հայտնի է «Վելվետ» հեռուստասերիալում կատարած Ալբերտո Մարքեզի, Նեթֆլիքսի Sense8 հեռուստասերիալում՝ Լիտո Ռոդրիգեսի և «Նարկո» հեռուստասերիալում՝ Ֆրանկլին Յուրադոյի դերերով։ Նրա հայտնի դերերից է եղել Էլ «Առանց կրծքերի չկա դրախտ» հեռուստասերիալում կատարած Դուքուեի դերը։ Դերակատարում է ունելեց HBO-ի 30 մետաղադրամ հեռուստասերիալում[3]։

Ծնվել է Կաստելյոն դե լա Պլանայում։ Որոշել է դառնալ պրոֆեսիոնալ թենիսիստ, մինչ հունգարական մրցարշավում վնասվածք ստանալը։ Ավելի ուշ նա որոշել է ֆիզիոթերապիա ուսումնասիրել, մինչ այն պահը, երբ հորաքույրը նրան ծանոթացրել է թատրոնի աշխարհին[4]։

Սովորել է դրամա, ֆիզիոթերապիա, ժամանակակից պարեր և ակրոբատիկա, մինչ Միսթր Կաստելյո 2002 մրցույթում հաղթելը։

Դերակատարում է ունեցել Պեդրո Ալմոդովարի Ես շատ հուզված եմ (իսպ.՝ Los amantes pasajeros) ֆիլմում և իսպանական Վերբո սարսափ թրիլլերում[5]։ Կատարել է Ալբերտո Մարքեզի դերը իսպանական Վելվետ հեռւստասերիալում։

2015 թվականին հեռարձակվել է Նեթֆլիքսի Sense8 դրամա հեռուստասերիալը, որտեղ կատարել է գլխավոր հերոսներից մեկի՝ Լիտո Ռոդրիգես անունով հեռուստանովելի աստղի դերը, որն ապրում է Մեխիկո քաղաքում՝ իր զուգընկեր Հերնանդոյի հետ (դերասան՝ Ալֆոնսո Հերերա)[6][7]։

2017 թվականին միացել է Նեթֆլիքսի Նարկո հեռուստասերիալի կազմին որպես պարբերաբար հայտնվող կերպարի՝ իրական կյանքում Կալի Քարթնելի կերպարի վրա հիմնված Ֆրանկլին Յուրադոյի դերով։

2020 թվականին հայտարարվել է, որ միացել է Թղթե տունը հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանի դերասանական կազմին՝ դեռ չբացահայտված դերով[8]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր Նշում
2005Կյանք և գույնԽավի
Դեպի հարվածներըՅուրի
2006ՀեռավորությունԴանիել
2007ԴոլլիՆաչոԿարճամետրաժ
20083:19Իլան
Երբ ընկնում են կուռքերըՌոբերտո, 27 տարեկանԿարժամետրաժ
ԶհաոՄարտին
ՄտածմունքՄարկո / Ռոբերտո
ԱվարտԳազալցակայանի աշխատակից
2010Լուսային թակարդՋոկոնդո
2011ՎերբոԼիրիկո
Լավագույնը ԵվայիցՌոկո
2012Հաղթանակների շարքԱլֆրեդոիսպ.՝ The Pelayos
ԼռությունԲրինկո
2013Ես շատ հուզված եմՆովիոիսպ.՝ Los amantes pasajeros
Սիրահարված կարիճըԼուիսAlacrán enamorado
2017ՖերդինանդԷլ Պրիմերո (ձայն)
2018ԻբիցաՄաննի
2019Լավագույն ընկերոջս հարսանիքըՋորջ

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր Նշում
2004Իմ սիրալիր հարևաններըՄոնիտորէպիզոդ՝ "No sé decir no " (S01, E02)
2005Սեփական մոտիվներՆաչո13 էպիզոդ
2008–2009Առանց կրծքերի չկա դրախտԷլ ԴուքուեՀիմնական դեր (եթերաշրջան 1–2); 28 էպիզոդ
2010ԱլակրանաԿապիտանՄինիսերիալ, գլխավոր դեր
2012ԱիդաԴերասանէպիզոդ՝ "La verdad sobre perros y cacos " (S09, E21)
2013–2016ՎելվետԱլբերտո Մարքեզ ՆավարոՀիմնական դեր
2015–2018Sense8Լիտո ՌոդրիգեսՀիմնական դեր
2017ՆարկոՖրանկլին ՅուրադոՊարբերաբար դեր՝ 5 էպիզոդ
2019Մահվան միջանցքումՊաբլո ԻբարՀիմնական դեր՝ 4 էպիզոդ
Վելվետ հավաքածուԱլբերտո Մարքեզ ՆավարրոՀատուկ էպիզոդ
202030 մետաղադրամՊաքո
2021Կարմիր մաշկալաթՄոիսես ԷքսպոսիտոՀիմնական դեր
2021 Թղթե տունը Անհայտ Նկարահանման մեջ է
Տարի Անվանում Հեղինակ Ռեժիսոր
2002 Իրական արևմուտք Սեմ Շեփարդ Լուիս Գիլերա
2003 Պոռնի Մարիո ֆրատի Անգելա Բոշ
2004 Խաբուսիկ սիրո գիշերներ Պալոմա Պեդրերո Էդուարդո Ռեքաբարեն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Official MySpace
  3. Fernández, Noemí (2020 թ․ նոյեմբերի 29). «'30 monedas': Todo sobre la serie de Álex de la Iglesia protagonizada por Miguel Ángel Silvestre. Una historia llena de misterio con un toque de terror». Hola. Արխիվացված է օրիգինալից 2021-02-14-ին. Վերցված է 2021-04-29-ին.
  4. Lluesma, Chelo (2007 թ․ հունիսի 17). «Miguel Ángel Silvestre». Las Provincias (իսպաներեն). Vocento. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  5. Uncle Creepy (2010 թ․ մայիսի 3). «New Spanish Horror - Verbo». Dread Central. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  6. Townsend, Megan (2015 թ․ մայիսի 28). «WATCH: Netflix's Sense8 premieres trailers for LGBT characters Nomi and Lito». GLAAD. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  7. Miguel Ángel Silvestre (2015 թ․ հունիսի 9). «Towleroad Interview: Miguel Ángel Silvestre, Smoldering Star of 'Sense8'». Towleroad (Interview). Interviewed by Bobby Hankinson. Broadblast Corporation. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  8. World, Republic. «'Money Heist' season 5: Miguel Angel Silvestre to enter show as new member, get details». Republic World (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միգել Անխել Սիլվեստրե» հոդվածին։