Միայնակը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Միայնակը
A Man Apart
Միայնակը.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Գերմանիա Գերմանիա
ԺանրՄարտաֆիլմ
Թեմավրեժ
Թվական2003
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖ. Գերի Գրեյ
ՊրոդյուսերՎինսենթ Նյուման
Վին Դիզել
Ֆ. Գերի Գրեյ
Մայքլ դե Լուկա
Սցենարի հեղինակChristian Gudegast
Paul Scheuring
ԴերակատարներՎին Դիզել
Լորենց Թեյթ
Թիմոթի Օլիֆանտ
ՕպերատորՋեք Գրին
ԵրաժշտությունԷնն Դադլի
ՄոնտաժRobert Brown?
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
Նկարահանման վայրՄալիբու
ԿինոընկերությունNew Line Cinema
Տևողություն110 րոպե
Բյուջե36 մլն դոլար[1]
Շահույթ44 մլն դոլար[1]
IMDbID 0266465
Պաշտոնական կայքէջ

«Միայնակը» (անգլ.՝ A Man Apart), 2003 թվականի ամերիկա-գերմանական մարտաֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Ֆ. Գերի Գրեյի կողմից: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2003 թվականի ապրիլի 4-ին Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում: Ռուսաստանում ֆիլմը վաճառքի է հանվել 2003 թվականի հուլիսի 17-ին: Ֆիլմի արտադրության բյուջեն կազմում էր 36 միլիոն, ընդհանուր շահույթը`44 միլիոն դոլար: Գլխավոր դերերում Վին Դիզել, Թիմոթի Օլիֆանտ, Լորենս Թեյիթ :

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի հատուկ բաժինը փորձում է ձերբակալել Մեքսիկայի թմրավաճառին: Այդ ժամանակ «Դիաբլո» կոչվող պլանտացյաի տարածքի և նարկոբարոնի տիտղոսի համար պայքար է սկսվում: Հանցագործը բանտարկված է, առաջադրանքը կատարված է: Ամեն ինչ կարծես թե լավ էր, բայց գլխավոր հերոսի՝ Շոն Վեթերի կինը սպանվում է ուղարկված մարդասպանի կողմից: Գլխավոր հերոսը հուսահատության մեջ անընդհատ իրեն նույն հարցն է տալսի. Ով և ինչու: Հաջորդ գործողության ընթացքում Վեթերը ծեծում է կասկածյալներից մեկին, ում համարում էր իր կնոջ սպանողը: Ոստիկանության պետը 6 ամսով Շոնին զրկում է ոստիկանական նշանից: Բայց նա չի դադարում պայքարե: Նրա մտերիմ ընկեր և գործընկեր Դեմետրիուսի օգնությամբ նա սկսում է տեղեկություններ փորփրել «Սատանայի» մասին: Ընդ որում, հենց նարկոբարոն Մեմո Լորսերոնը, ում բանտարկել էր Շոնը, տեղեկություններ էր հաղորդում Շոնին: Նա իր տեսակետն ունի Դիաբլոյի վերաբերյալ. առաջին հերթին նա սպանել է Շոնի կնոջը և երեխային, երկրորդը Շոնին խոստացել է հանել դաշնային բանտից: Շոնը իր գործընկեր և մտերիմ ընկեր Դեմետրիուսի հետ, հասնում է թմրանյութերի բիզնեսի գագաթ՝ դեպի «Դիաբլո»: Վերջապես, հասնելով Դիաբլո, Շոնը սպանեց նրան և Դիմետրիուսի հետ տուն է վերադառնում: Բայց սա վերջը չէ. Լուսերոյին տեղափոխող ավտոբուսի վրա սկսվում են կրակել, և Լյուսերոն փախչում է: Փաստերն ապացուցում են, որ մարդասպանը հենց Լուսերոն է: Այդ ժամանակ Շոնը անձամբ գնում է Լուսերոյի հայրենիք: Վեթերը Լուսերոյին հանձնում է իշխանությանը:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դերակատարում կերպարի բնօրինակ անվանումը
Վին Դիզել Շոն Վեթեր DEA Agent Sean Vetter
Լորենս Թեյիթ Դեմետրուս Հիքս DEA Agent Demetrius Hicks
Թիմոթի Օլիֆանտ Հոլիվուդյան Ջեք Hollywood Jack
Ջենո Սիլվա Մեմո Լուսերո Memo Lucero
Ջեֆ Քոբեր Պամոնա Ջո Pomona Joe

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «A Man Apart» (անգլերեն)։ Box Office Mojo։ Վերցված է 2017-06-17 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]