Միայնակը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միայնակը
անգլ.՝ A Man Apart
Երկիր Գերմանիա
 ԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ, թրիլեր, մարտաֆիլմ, դրամա և աչալուրջների մասին ֆիլմ
Թեմավրեժ և Թրմանյութերի դեմ պայքարի վարչություն
Թվականապրիլի 4, 2003[1] և օգոստոսի 28, 2003[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖ․ Գարի Գրեյ[3][4][5]
ՊրոդյուսերՎին Դիզել
Սցենարի հեղինակՓոլ Շոյրինգ[6]
ԴերակատարներՎին Դիզել[7][4][5][…], Larenz Tate?[7][4][5][…], Ջինո Սիլվա[4][8], Թիմոթի Օլիֆանտ[7][4][5][…], Քեն Դավիթյան[8], Սթիվ Իստին[4][8][6], Ջեֆֆ Կոբեր[4][8], Ժակլին Օբրադորս[4][5][8][…] և Խուան Ֆեռնանդես դե Ալարկոն[8]
ՕպերատորՋեք Գրին
ԵրաժշտությունԷն Դադլի
ՄոնտաժRobert Brown?
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
Նկարահանման վայրՄալիբու
ԿինոընկերությունNew Line Cinema
Տևողություն105 րոպե
Բյուջե36 000 000 $[9]
Շահույթ44 000 000 $[9]
Պաշտոնական կայքէջ

«Միայնակը» (անգլ.՝ A Man Apart), 2003 թվականի ամերիկա-գերմանական մարտաֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Ֆ. Գերի Գրեյի կողմից։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2003 թվականի ապրիլի 4-ին Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Ռուսաստանում ֆիլմը վաճառքի է հանվել 2003 թվականի հուլիսի 17-ին։ Ֆիլմի արտադրության բյուջեն կազմում էր 36 միլիոն, ընդհանուր շահույթը՝ 44 միլիոն դոլար։ Գլխավոր դերերում Վին Դիզել, Թիմոթի Օլիֆանտ, Լորենս Թեյիթ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի հատուկ բաժինը փորձում է ձերբակալել Մեքսիկայի թմրավաճառին։ Այդ ժամանակ «Դիաբլո» կոչվող պլանտացյաի տարածքի և նարկոբարոնի տիտղոսի համար պայքար է սկսվում։ Հանցագործը բանտարկված է, առաջադրանքը կատարված է։ Ամեն ինչ կարծես թե լավ էր, բայց գլխավոր հերոսի՝ Շոն Վեթերի կինը սպանվում է ուղարկված մարդասպանի կողմից։ Գլխավոր հերոսը հուսահատության մեջ անընդհատ իրեն նույն հարցն է տալսի. Ով և ինչու։ Հաջորդ գործողության ընթացքում Վեթերը ծեծում է կասկածյալներից մեկին, ում համարում էր իր կնոջ սպանողը։ Ոստիկանության պետը 6 ամսով Շոնին զրկում է ոստիկանական նշանից։ Բայց նա չի դադարում պայքարե։ Նրա մտերիմ ընկեր և գործընկեր Դեմետրիուսի օգնությամբ նա սկսում է տեղեկություններ փորփրել «Սատանայի» մասին։ Ընդ որում, հենց նարկոբարոն Մեմո Լորսերոնը, ում բանտարկել էր Շոնը, տեղեկություններ էր հաղորդում Շոնին։ Նա իր տեսակետն ունի Դիաբլոյի վերաբերյալ. առաջին հերթին նա սպանել է Շոնի կնոջը և երեխային, երկրորդը Շոնին խոստացել է հանել դաշնային բանտից։ Շոնը իր գործընկեր և մտերիմ ընկեր Դեմետրիուսի հետ, հասնում է թմրանյութերի բիզնեսի գագաթ՝ դեպի «Դիաբլո»։ Վերջապես, հասնելով Դիաբլո, Շոնը սպանեց նրան և Դիմետրիուսի հետ տուն է վերադառնում։ Բայց սա վերջը չէ. Լուսերոյին տեղափոխող ավտոբուսի վրա սկսվում են կրակել, և Լյուսերոն փախչում է։ Փաստերն ապացուցում են, որ մարդասպանը հենց Լուսերոն է։ Այդ ժամանակ Շոնը անձամբ գնում է Լուսերոյի հայրենիք։ Վեթերը Լուսերոյին հանձնում է իշխանությանը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դերակատարում կերպարի բնօրինակ անվանումը
Վին Դիզել Շոն Վեթեր DEA Agent Sean Vetter
Լորենս Թեյիթ Դեմետրուս Հիքս DEA Agent Demetrius Hicks
Թիմոթի Օլիֆանտ Հոլիվուդյան Ջեք Hollywood Jack
Ջենո Սիլվա Մեմո Լուսերո Memo Lucero
Ջեֆ Քոբեր Պամոնա Ջո Pomona Joe

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]