Jump to content

Մի՛ անհանգստացիր, սիրելի՜ս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի՛ անհանգստացիր, սիրելի՜ս
անգլ.՝ Don't Worry Darling[1]
Երկիր ԱՄՆ[2]
ԺանրՀոգեբանական սարսափ թրիլեր
Թեմաինքնորոշում, հեռուստաներկայություն, ապստամբություն և Գազլայթինգ
Թվականսեպտեմբերի 5, 2022, սեպտեմբերի 23, 2022[3] և սեպտեմբերի 22, 2022[4][3]
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՕլիվիա Ուայլդ
Պրոդյուսեր
  • Ռոյ Լի
  • Քեթի Սիլբերման
  • Օլիվիա Ուայլդ
  • Միրի Յուն
Սցենարի հեղինակ
  • Քեթի Սիլբերման
  • Քերի Վան Դայք
  • Շեյն Վան Դայք
Դերակատարներ
ՕպերատորՄեթյու Լիբաթիք
ԵրաժշտությունՋոն Փաուել
ՄոնտաժՋենիֆեր Լեյմ և Աֆոնսո Գոնսալվես
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա[5]
Նկարահանման վայրԼոս Անջելես և Kaufmann Desert House?[6]
Կինոընկերություն
  • New Line Cinema
  • Vertigo Entertainment
Տևողություն122 րոպե և 120 րոպե[7]
Բյուջե20 000 000 $
Շահույթ87 609 403 $[8] և 45 309 403 $[8]
ՏեղայնացնողWarner Bros. Pictures
IMDbID 10731256
ԿինոՊոիսկID 1379512
Պաշտոնական կայքէջ
 Don't Worry Darling Վիքիպահեստում

Մի՛ անհանգստացիր, սիրելի՜ս (անգլ.՝ Don't Worry Darling), սպասվելիք հոգեբանական սարսափ թրիլեր ֆիլմ, որի ռեժիսորը Օլիվիա Ուայլդն է։ Վերջինս Ռոյ Լիի և Քեթի Սիլբերմանի հետ հանդես է եկել նաև որպես ֆիլմի պրոդյուսեր։ Սցենարի հեղինակներն են Ուայլդը, Սիլբերմանը, Քերին և Շեյն Վան Դայքը։

Ֆիլմի գլխավոր դերում 1950-ական թվականներին ապրող տնային տնտեսուհին է, որի դերը կատարում է Ֆլորենս Փյուն։ Գլխավոր դերերում հանդես են գալիս նաև Հարի Սթայլզը, Քրիս Փայնը, Ջեմմա Չանը, ՔիՔի Լեյնը, ինչպես նաև Ուայլդը։

1950-ական թվականներին ապրող դժբախտ տնային տնտեսուհին իր համար տագնապալի ճշմարտություն է բացահայտում։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ ընթանում է մրցութային պատերազմ 18 ստուդիաների միջև՝ Օլիվիա Ուայլդի կողմից նկարահանվող հաջորդ նախագիծը ձեռք բերելու համար։ Նույն ամսին New Line Cinema ընկերությունը հաղթել է այն[9][10]։ Ֆիլմի սցենարը հայտնվել է 2019 թվականի Սև ցուցակում (անգլ.՝ The Black List)[11]։

Ֆլորենս Փյուն, Շայա Լաբաֆը և Քրիս Փայնը միացել են ֆիլմի դերասանական կազմին 2020 թվականի ապրիլին[12], իսկ Դակոտա Ջոնսոնը՝ հաջորդ ամիս[13][14]։ 2020 թվականի սեպտեմբերին Հարի Սթայլզը միացել է դերասանական կազմին՝ փոխարինելով Լաբաֆին, որը լքել է նախագիծը պլանավորման վերաբերյալ տարաձայնությունների պատճառով[15]։ 2020 թվականի հոկտեմբերին Ջեմմա Չանը և ՔիՔի Լեյնը նույնպես միացել են կազմին․ Լեյնը փոխարինել է Ջոնսոնին, որը նույնպես դուրս է մնացել նախագծից պլանավորման հետ խնդիրների պատճառով[16]։ Նույն ամսիվ Սինդի Չենդլերը, Նիք Քրոլը, Դուգլաս Սմիթը, Քեյթ Բերլանթը և Ասիֆ Ալին միացել են ֆիլմի դերասանական կազմին[17]։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանման շրջանը սկսել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 1 2 Internet Movie Database — 1990.
  4. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  5. Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  6. Saperstein P. ‘Don’t Worry Darling’ Is a Dazzling Tour of Palm Springs’ Greatest Mid-Century ArchitectureVariety, 2022.
  7. https://web.archive.org/web/20240713220336/https://lsf.go.id/collection/17/Film Censorship Board.
  8. 1 2 Box Office Mojo — 1999.
  9. Fleming Jr., Mike (2019 թ․ օգոստոսի 12). «New Line Wins Olivia Wilde-Directed Spec Package 'Don't Worry Darling; Auction Drew 18 Bids».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. Fleming Jr., Mike (2019 թ․ հուլիսի 31). «Hot Auction Update: 18 Offers On 'Don't Worry Darling' With 'Booksmart's Olivia Wilde To Star, Direct».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. D'Alessandro, Anthony; Ramos, Dino-Ray (2019 թ․ դեկտեմբերի 16). «The Black List 2019 Screenplays Unveiled & Ranked: Ken Kobayashi's Frozen-Time Romance 'Move On' Tops List».
  12. D'Alessandro, Anthony (2020 թ․ ապրիլի 24). «'Don't Worry Darling': Florence Pugh, Shia LaBeouf & Chris Pine Set For Olivia Wilde New Line Thriller».
  13. D'Alessandro, Anthony (2020 թ․ մայիսի 13). «Dakota Johnson Boards Olivia Wilde's 'Don't Worry, Darling'».
  14. Kroll, Justin (2020 թ․ մայիսի 13). «Dakota Johnson Joins Olivia Wilde's Film 'Don't Worry, Darling'». Variety (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  15. Kroll, Justin (2020 թ․ սեպտեմբերի 11). «Harry Styles Joins Florence Pugh And Chris Pine In Olivia Wilde's 'Don't Worry Darling' For New Line». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  16. Kit, Borys (2020 թ․ հոկտեմբերի 7). «Gemma Chan, Kiki Layne Join Olivia Wilde and Harry Styles in 'Don't Worry Darling'». The Hollywood Reporter. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
  17. Kroll, Justin (2020 թ․ հոկտեմբերի 13). «Sydney Chandler, Nick Kroll, Douglas Smith, Kate Berlant, Asif Ali Round Out Cast Of Olivia Wilde's 'Don't Worry Darling'». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  18. Olivia Wilde on Instagram: "Errrr mrrr grrrrrd ."

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


|վերնագիր2 = Սինգլներ |ցանկ2 = «Sign of the Times» «Two Ghosts» «Kiwi» «Lights Up» «Adore You» «Falling» «Watermelon Sugar» «Golden» «Treat People with Kindness» «As It Was» «Late Night Talking»

|վերնագիր3 = Գովազդային սինգլներ |ցանկ3 = «Sweet Creature»

|վերնագիր4 = Համերգային շրջագայություններ |ցանկ4 = Harry Styles: Live on Tour (2017-2018) • Love On Tour (2020-2021) •

|վերնագիր5 = Կապված |ցանկ5 = One Direction

|ներքևում = Category Կատեգորիա }}

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մի՛ անհանգստացիր, սիրելի՜ս» հոդվածին։