Մեքսիկական մաֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեքսիկական մաֆիա
Изображение логотипа
 Mexican Mafia Վիքիպահեստում

Մեքսիկական մաֆիա, հայտնի է որպես La Eme (հայերեն՝ Լա Էմե), մեքսիկական հանցավոր կազմակերպություն, ԱՄՆ-ի հնագույն և հզորագույն բանտային ավազակախմբերից մեկը[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկական մաֆիան ստեղծվել է 50-ականների վերջին մեքսիկացիների՝ փողոցային ավազակախմբի անդամների կողմից, որոնք բանտարկվել են Կալիֆոռնիայի Տրայսի քաղաքում գտնվող Դյուել բանտում[1]։ Բանդայի հիմնադիրներն էին տասներեք մեքսիկ֊ամերիկացիները Արևելյան Լոս Անջելեսից, որոնցից մի քանիսը Մարավիլ խմբավորման անդամներ էին։ Նրանք իրենց անվանում էին մեքսիկացի, որը նաուատլ լեզվից թարգմանվում է որպես նա, ով քայլում է սրտում պահելով Աստծուն[1]։ Ավազակախմբերի հիմնադիր Է դարձել Լուիս Խուերո Բույվոլ Ֆլորեսը, որը նախկինում Հավայան այգիների ավազակախմբի անդամ էր[4]։

Չնայած մեքսիկական մաֆիան մասամբ ստեղծվել է, որպեսզի հարգանք ցուցաբերի մայաների և ացտեկների քաղաքակրթությունների նկատմամբ, սակայն նրա գլխավոր նպատակը եղել է իր անդամներին այլ բանտարկյալներից, ինչպես նաև պահակներից պաշտպանելը[1]։ Դյուելի բանտը համարվում է համալսարան բանտարկյալների համար, որտեղ նրանք կարող են զարգացնել իրենց հմտությունները ծեծկռտուքի, թմրաբիզնեսի և զենքի ստեղծման մեջ[1]։

Ի սկզբանե Լուիս Ֆլորեսը սկսել է հավաքել ամենադաժան ավազակներին, որպեսզի ստեղծի վախ ներշնչող կազմակերպություն, որը կարող է բանտի սև շուկայի նկատմամբ իրականացնել վերահսկողություն[4]։ Ի պատասխան աճող բռնություններին՝ բանտերի դեպարտամենտը մեքսիկական մաֆիայի որոշ անդամների տեղափոխել է այլ բանտեր, այդ թվում՝ Սան Քվենտին բանտը։ Իշխանությունների այս քայլը անխուսափելիորեն նպաստեց, որ մեքսիկական մաֆիան բանտերում և հաստատություններում նոր անդամներ հավաքի անչափահասների հանցանքների համար[4]։

Հանցավոր գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկական մաֆիան կազմակերպություն է, որը զբաղվում է շորթմամբ, թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ և սպանություններով, ինչպես բանտերի ներսում, այնպես էլ դրսում[1]։ Ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի, մեքսիկական մաֆիան հաճախ վարձում է Արիական եղբայրության (նացիստական սպիտակ խումբ) անդամներին՝ պայմանագրային սպանություններ կատարելու համար։ LaEme-ն և Արիական Եղբայրությունը աֆրոամերիկյան Սև  պարտիզանական ընտանիքի ընդհանուր թշնամիներն են[5]։ Մեքսիկական մաֆիան իր առաջին սպանությունը իրականացրել է Լոս Անջելեսում 1971 թվականին[4]։ Սպանության պատասխանատուն խմբավորման անդամ սպիտակ Մարավիլա Ջո «Պեգլեգ» Մորգանն էր։Մորգանը մեծ հեղինակություն էր վայելում մեքսիկական մաֆիայի շրջանում և հետագայում դարձավ նրա առաջնորդներից մեկը:Մեքսիկայում կոկաինի և հերոինի մատակարակների հետ ունեցած դրական հարաբերությունները մեքսիկական մաֆիային օգնել են սկսել թմրանյությերի լայն տարածումը Կալիֆորնիայում[4]։ 70-ական թվականներին Ռուդի Կադենայի ղեկավարությամբ մաֆիան վերահսկողություն է հաստատել որոշ հասարակական խմբերի նկատմամբ և նրանց մասնակցությամբ կարողացել է գողանալ ալկոհոլի և թմրանյութերի դեմ պայքարի ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսված գումարները[4]։ 1995 թվականին Դաշնային իշխանությունները մեքսիկական մաֆիայի 22 անդամների են դատապարտել Ռիկոյի օրենքի (ռեքետիրների և կոռումպացված կազմակերպությունների ազդեցության տակ ընկածների մասին օրենքը) մեղադրանքներով, որոնք ներառում էին շորթումներ, մարդկանց սպանություններ և առևանգումներ[6]։ Ձերբակալվածներից մեկը՝ Բենջամին "Տոպո" Պետերսը, ենթադրաբար եղել է կազմակերպության ղեկավարներից մեկը և իշխանության համար պայքարի է դուրս եկել Ռուբեն Էռնանդեսի դեմ[6]։ 2006 թվականին մեքսիկական մաֆիայի անդամների դեմ 36 հոդվածներով մեղադրանք է առաջադրվել։ Ձերբակալությունները տեղի են ունեցել ենթադրյալ բռնությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության և շորթման հիման վրա՝ Լատինական Ամերիկայի ավելի փոքրաթիվ փողոցային խմբավորումների դեմ[7]։ Ըստ Դաշնային մեղադրանքների, մեքսիկական մաֆիան ուժեղ ազդեցություն ունի ինչպես պետական, այնպես էլ դաշնային բանտերում[7]։ Խմբավորման անդամներն ու կողմնակիցները ծայրահեղ հավատարիմ են մնում այդ կազմակերպությանը ինչպես բանտում, այնպես էլ ազատության մեջ, հատկապես քաղաքներում, ինչպիսիք են հարավային Կալիֆոռնիան, Լոս Անջելեսը և Սան Դիեգոն:Խումբը մեծ ազդեցություն է ունենում հարավային Կալիֆոռնիայի ավազակախմբերի վրա՝ իրենց անդամների նկատմամբ բռնությունների սպառնալիքով, եթե նրանք երբևէ հայտնվեն ճաղերի հետևում։ Մեքսիկական մաֆիային «տանիքի» համար վճարելուց հրաժարվող խմբավորումները և թմրավաճառները հաճախ ենթարկվում են հարձակումների և սպանության սպառնալիքների[7]։ Высокопоставленные члены ЛаЭме, закрытые в своих камерах по 23 часа в день, все же умудряются передавать приказы, либо выстукивая коды по водосточным трубам, либо с помощью тайных писем.[7]

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ մեքսիկական մաֆիան համակարգված քրեական համայնք է, ամենայն հավանականությամբ այն ղեկավարվում է մեկ առաջնորդի կողմից[7]։ Կազմակերպությունների մոտ 150 անդամներ սպանություններ պատվիրելու իրավունք ունեն, և առնվազն 1000-ը հետևում են նրանց հրամաններին[7]։ ԱՄՆ֊ում LaEme-ի անդամների ընդհանուր թիվը կազմում է մոտ 30 000[2]։ Կառուցվելով Սիցիլիայի մաֆիայի մոդելի վրա՝ մեքսիկական մաֆիան ունի զինված կառույց, իր շարքերում ներառելով գեներալներ, կապիտաններ, լեյտենանտներ և սերժանտներ[4]։ Սերժանտներից ցածր են զինվորները, որոնց հաճախ անվանում են «carnales» («միս»)[2]։

Մեքսիկական մաֆիայի անդամները պետք է հավատարիմ լինեն խմբավորմանը, այսինքն՝ մասնակցեն նրա փորձություններին՝ հաճախ կատարելով կողոպուտներ և սպանություններ։ Պատվերները չկատարելու դեպքում սահմանված պատիժը մահն է[2]։Բանդայի կանոնադրության համաձայն՝ բանդայի անդամները նույնպես կարող են սպանվել կամ պատժվել հետևյալ չորս խախտումները կատարելու համար՝ մատնություն, վախկոտություն, հոմոսեքսուալություն և անհարգալից վերաբերմունք բանդայի մյուս անդամների նկատմամբ[2]։ Ըստ մեքսիկական մաֆիայի քաղաքականության, դրա անդամը չի կարող սպանվել առանց իր երեք անդամների համաձայնության, բայց այլ անձանց սպանելը պաշտոնական հաստատում չի պահանջում[2]։

1960-ական թվականներին Սան Քվենտինի բանտում Լուիս Ֆլորեսը և Ռուդի «Շայեն» Կադենան արյան երդում տվեցին մեքսիկական մաֆիային միանալիս[4]։ Արյան ուխտի կանոնակարգի հաստատումից առաջ մեքսիկական մաֆիայի անդամներին բանտից դուրս գալուց հետո թույլատրվեց վերադառնալ փողոցային խմբեր։ Նոր երդումումով հաստատվում է, որ խմբավրումից դուրս գալու միակ ելքը մահն է[4]։ Ֆլորեսը և Կադենան նաև սահմանեցին մի շարք կանոններ[4]։ Նոր անդամը պետք է առաջարկվի հին անդամի կողմից, բոլոր անդամների միաձայն համաձայնությունը նորեկի անդամակցության համար (այևս չի գործում), խմբավորման նախապատվությունը, այլ ոչ թե ընտանիքի, Մեքսիկայի մաֆիայի գոյության ընթացքում օրենքի ներկայացուցիչների մերժումն է և ոչ անդամների հետ չշփվելը, ինչպես նաև պահանջվում է մոռանալ մինչև բանտարկությունը գոյություն ունեցող փողոցային հակամարտությունների մասին։ Հանցախմբի անդամի սպանությունը կանոնների խախտման համար պետք է կատարվի այն խմբավորման անդամի կողմից, որն առաջարկել է նրան[4]։

Դաշնակիցներ և թշնամիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկական մաֆիայի հիմնական դաշնակիցը Արիական եղբայրությունն է։ Մեքսիկական մաֆիայի գլխավոր թշնամին Նուեստրա Ազգանունն է և Սև պարտիզանական ընտանիքը[8]։

Խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև ձեռքի պատկերը մեքսիկական մաֆիայի հիմնական խորհրդանիշն է[7]։ Բանդայի խորհրդանիշներից մեկը, որը հաճախ օգտագործվում է դաջվածքների մեջ, Մեքսիկայի ազգային խորհրդանիշն է (արծիվ և օձ) խաչաձև դանակների վերևում այրվող շրջանագծի վրա։ Մեքսիկայի մաֆիայի անդամները 13 համարը օգտագործում են որպես խմբի նույնականացում, քանի որ La eMe անվանումը նշող «M» տառը անգլերենի տասներեքերորդ տառն է։ Մեքսիկացի մաֆիոզները նույնպես սև հագուստ են կրում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Modern Prison Gangs». History.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Mexican Mafia: Prison Gang Profile». Inside Prison. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 1-ին.
  3. Freedom of Information/Privacy Act — FBI
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 «History of the Mexican Mafia Prison Gang». Police Magazine. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 25-ին.
  5. pg 43, 50 Title: FOIA Subject: ARYAN BROTHERHOOD Source: The United States Federal Bureau of Investigation and the Department of Justice, Author: United States Federal Bureau of Investigation.
  6. 6,0 6,1 «Mafia Handed 22 Indictments in LA». The Tech. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 19-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 «36 indicted in Mexican Mafia crackdown». Union Tribune. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 17-ին.
  8. «Gang and Security Threat Group Awareness». Florida Department of Corrections. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]