Մերկելի շեղանկյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգելա Մերկելն իրեն բնորոշ ժեստը ցույց տալիս

Մերկելի շեղանկյուն (գերմ.՝ Merkel-Raute[1], անգլ.՝ Merkel diamond[2]), անգլիալեզու ԶԼՄ-ում կոչվում է նաև «Իշխանության եռանկյուն» (Triangle of Power)[3], ժեստ, որի ժամանակ ձեռքերը փորի առաջ պահված են այնպես, որ բութ մատներն ու ցուցամատները միանալով կազմում են քառանկյունաձև պատկեր։ Այն Անգելա Մերկելի՝ Գերմանիայի ներկայիս կանցլերի կորպորատիվ ժեստն է, որ բնութագրվել է որպես «աշխարհում, հավանաբար, ամենահայտնի ժեստերից մեկը»[2]։

Այն հարցին, թե ինչպես է Merkel-Raute ներդրվել որպես նրա ապրանքային նշան, Մերկելը հայտարարել է, որ «միշտ եղել է այն հարցը, թե ինչ անել ձեռքերը, և ահա թե ինչպես է դա տեղի ունեցել»[2]։ Ինքն այդ ժեստն ընտրել է առանց խորհրդատուի օգնության[4], որովհետև «այն պարունակում է որոշակի համաչափություն»[2]։

Օգտագործում կողմնակիցների և հակառակորդների կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Գորդոն Բրաունը 2008 թվականին՝ G8 34-րդ գագաթնաժողովի ժամանակ, ընդօրինակել է Մերկելի «ադամանդե ժեստը»

Կարծրատիպային ժեստն ի սկզբանե օգտագործել են Անգելա Մերկելին և նրա կառավարությունը ծաղրելու համար[2]։ Մասնավորապես, այն և կարմիր ժակետը, որը Մերկելը սովորաբար հագնում է, օգտագործում են բեմում նրան ներկայացնող կատակերգուները։ Յան Ֆիլիպ Գլոգերի «Թռչող հոլանդացին» ներկայացման մեջ, որի պրեմիերան կայացել է 2013 թվականին՝ Բայրոյթի փառատոնի ժամանակ, Մերկելի շեղանկյունն օգտագործվել է կապիտալիզմը քննադատելու նպատակով. ելույթի ժամանակ ժեստը ներկայացվել է որպես բանկիրների և մենեջերների ընտրախավի տարբերակիչ նշան[5]։

Երբ Մերկելի սեփական կուսակցությունը (պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միություն) սկսվեց օգտագործել ժեստը, այն ընդունվեց որպես Մերկելի (ենթադրաբար) հանգիստ ղեկավարության քաղաքական խորհրդանիշ։ 2013 թվականի սեպտեմբերի 2-ին դաշնային ընտրությունների քարոզարշավի գագաթնակետին ՔԴՄ-ը ներկայացրեց Բեռլինի կենտրոնական կայարանի ուղևորներին ողջունող հսկայական բանները, որը ցուցադրվում էր հյուրանոցի 2 կողմերից, շինություն, որ զբաղեցնում է մոտ 2400 մ² ընդհանուր մակերես[6]։ Լուսնկարներով խճանկարը կազմված էր ՔԴՄ-ի կողմնակիցների ձեռքերի 2150 պատկերներից և ոչինչ ցույց չէր տալիս, բայց Մերկելի ձեռքերը կազմում էին շեղանկյուն, որի կողքին գրված էր «Գերմանիայի ապագան լավ ձեռքերում է» (գերմ.՝ Deutschlands Zukunft in guten HändenDeutschlands Zukunft in guten Händen) կարգախոսը[6][7]։ Ըստ Գերման Գրյոեի՝ ՔԴՄ նախընտրական քարոզարշավի ղեկավարի՝ գովազդային տախտակը «հիանալի կերպով կներկայացնի մեր նախընտրական ուղերձը»[6]։

Ընդդիմադիր քաղաքական գործիչները քննադատեցին քարոզչական հսկա ազդագիրը՝ որպես «անձի պաշտամունքի հրեշավոր» օրինակ[1][7]՝ այն անվանելով «կուբայական ոճ»[2]։ «Դեր Տագեսշպիգել» գերմանական թերթը Կուրտ Տուխոլսկիի Mutters Hände բանաստեղծության («Մոր ձեռքերը», այնտեղ նկարագրվում է մոր ծեր, մահացող կնոջ ձեռքերը) զուգակցմամբ անզավակ Մերկելի համար օգտագործեց Mutti («մայրիկ») մականունը[2]՝ նկատի ունենալով, որ քաղաքական գործչի համար լավ չէ միայն ձեռքերի ժեստով բնութագրվելը[8]։

Ի լրումն ազդագրի՝ Մերկելի շեղանկյունը օգտագործվել է ՔԴՄ մեկ այլ կամպանիայում։ Գերմանիայի երիտասարդական միությունը՝ ՔԴՄ-ի երիտասարդական թևը, կազմակերպեց ֆլեշմոբներ, որոնց ժամանակ մասնակիցները հավաքվում էին մի շրջանում՝ նմանակելով ժեստը Գերմանիայի հասարակական որոշ վայրերում[9][10]։ Թողարկվեցին նաև պաստառներ[11] Մերկելի շեղանկյան ձևով ոճավորված և «Cool bleiben und Kanzlerin wählen» («Պահպանեք հանգստությունը և քվեարկեք կանցլերի օգտին» կամ «Եղիր վճռական և ընտրիր կանցլերին») կոչերով՝ օգտագործելով Keep Calm and Carry On բրիտանական զինվորական կարգախոսը։ Այդ պաստառները պատրաստված էին հագուստի տարբեր մասերից, ինչպիսիք են, օրինակ, սպորտայի վերնաշապիկը և հուդին[12]։ Ոճային այդ տարբերակը օգտագործել է teAM Deutschland՝ ՔԴՄ-ի կամպանիայի թիմը, որպեսզի Մերկելին իր կայքում ներկայացնի դեռ 2013 թվականի մարտին[13]։ Բացի այդ, Ուսանողների քրիստոնեա-դեմոկրատական ասոցիացիան (Ring Christlich-Demokratischer Studenten)՝ ՔԴՄ-ի հետ կապված ուսանողական կազմակերպություն, համալսարանի ուսանողների՝ Մերկելի շեղանյունը պատկերող լուսանկարներով ստեղծեց «Studenten für Merkel» («Ուսանողները Մերկելի համար») կայքը[14], որն ուներ «Ich wähle Angie! Und du?» («Ես քվեարկում եմ Էնջիի օգտին։ Իսկ դո՞ւ։») կարգախոսը։ Կայքն ընթերցողներին խրախուսում էր այնտեղ ներբեռնել իրենց սեփական լուսանկարները։

Համացանցային մեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեա-դեմոկրատական միության քարոզչական հսկա պաստառը համացանցում տեղադրելու պահից սկսած դարձավ հայտնի, հատկապես սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում[1][15]։ Թվային մշակումով թողարկված նկարները դարձան համացանցային մեմ, այդպիսիք են հատկապես Մերկելի ձեռքերը Չարլզ Մոնտգոմերի Բյորնսի (որի այցեքարտը համարվում է համանման ժեստը), Grumpy Cat-ի, Սփոքի և ուրիշների նկարներին դրված պատկերները[16][17]։

Մերկելի շեղանկյան հղումը համարվող <> ժպիտիկը Քրիստոնեա-դեմոկրատական միության կողմից նույնպես ընդունվել է որպես Մերկելի սիմվոլ իրենց ինտերնետ-հաղորդակցության մեջ, նույնիսկ 2013 թվականի նախընտրական քարոզարշավից հետո։ Օրինակ՝ ՔԴՄ-ն Ֆեյսբուքի իր էջում կազմակերպել է մրցույթ, որով մարդկանց կոչ էր անում «<>» պարունակող մեկնաբանություններ թողնել, որպեսզի շահեն վերը նշված միության ազդագրերով պայուսակը[18]։ Նա ժպիտիկն օգտագործել է նաև 2013 թվականի վերջին՝ տարվա արդյունքների վիդեոմոնտաժի ստեղծման համար[19], ինչպես նաև Թվիթթերի իր էջում, որպեսզի 2014 թվականի հուլիսի 17-ին Մերկելին շնորհավորի 60-ամյակի առթիվ[20]։ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին, ի պատասխան Մերկելի՝ համացանցում շրջանառվող այլընտրանքային ժպիտիկին, որը ձգվում էր 2 տող, որպեսզի ներառեր Մերկելի դեմքը[21], ՔԴՄ-ը Թվիթթերում հաստատել է, որ ինքն է եղել «<>» ժպիտիկի բնօրինակի ստեղծողը[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Wahlkampf mit der "Merkel-Raute"»։ Deutsche Welle (German)։ սեպտեմբերի 5, 2013։ Վերցված է սեպտեմբերի 8, 2013 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «'Merkel diamond' takes centre stage in German election campaign»։ The Guardian։ սեպտեմբերի 3, 2013։ Վերցված է սեպտեմբերի 8, 2013 
  3. «One huge election poster and one pricey footballer»։ The Local։ սեպտեմբերի 6, 2013։ Վերցված է սեպտեմբերի 8, 2013 
  4. «Merkel mag die tiefe Stimme von Männern und beneidet sie ums Holzhacken»։ Focus Focus Online (German)։ մայիսի 2, 2013։ Վերցված է սեպտեմբերի 8, 2013 
  5. Wiegelmann Lucas (հուլիսի 25, 2013)։ «Auftakt in Bayreuth provoziert Angela Merkel»։ Die Welt (German)։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-03-ին։ Վերցված է սեպտեմբերի 8, 2013 
  6. 6,0 6,1 6,2 Wittrock Philipp (սեպտեմբերի 3, 2013)։ «Angela Merkel Gets Super-Sized»։ Spiegel Online։ Վերցված է սեպտեմբերի 8, 2013 
  7. 7,0 7,1 «Huge Merkel hand poster sparks outcry»։ The Local։ սեպտեմբերի 4, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-21-ին։ Վերցված է սեպտեմբերի 8, 2013 
  8. Lackmann Thomas (սեպտեմբերի 4, 2013)։ «Was sagen uns diese Hände?»։ Der Tagesspiegel (German)։ Վերցված է սեպտեմբերի 8, 2013 
  9. «JU Aktion Flashmob»։ YouTube - asimo asahi։ YouTube։ Վերցված է օգոստոսի 9, 2014 
  10. «Flashmob der Jungen Union: Stand your ground for Angie!»։ Stern։ սեպտեմբերի 17, 2013։ Վերցված է օգոստոսի 9, 2014 
  11. «Wahlplakat A3 Kanzlerin - JUNGE UNION»։ Junge Union։ Վերցված է օգոստոսի 9, 2014 
  12. «Wahlkampf 2013 - JUNGE UNION»։ Junge Union։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-16-ին։ Վերցված է 2017-08-16 
  13. «Startseite»։ teAM Deutschland։ teAM Deutschland։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-01-ին։ Վերցված է օգոստոսի 9, 2014 
  14. «Studenten für Merkel»։ Studenten für Merkel։ RCDS Bundesverband։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-01-ին։ Վերցված է օգոստոսի 9, 2014 
  15. Kelley Michael (սեպտեմբերի 6, 2013)։ «The Internet Is Having A Field Day With This Gigantic Billboard Of Angela Merkel's Hands»։ Business Insider։ Վերցված է սեպտեմբերի 8, 2013 
  16. «tumblr.com: Merkel-Raute»։ Վերցված է սեպտեմբերի 8, 2013 
  17. «Merkelraute wird zur Lachnummer im Netz»։ Bild (German)։ սեպտեմբերի 6, 2013։ Վերցված է սեպտեմբերի 8, 2013 
  18. «Gewinnen Sie eine Tasche aus dem CDU-Shop!»։ CDU.de։ CDU։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-04-ին։ Վերցված է հունվարի 3, 2014 
  19. «2013 in Bildern - der CDU.TV-Jahresrückblick»։ YouTube - cdutv։ CDU։ Վերցված է հունվարի 3, 2014 
  20. «Twitter / CDU: <>»։ Twitter - CDU։ Twitter։ հուլիսի 17, 2014։ Վերցված է օգոստոսի 9, 2014 
  21. «Raute: Merkel hat ein einiges Emoticon»։ Kölner Stadt-Anzeiger։ Kölner Stadt-Anzeiger։ հոկտեմբերի 29, 2014։ Վերցված է նոյեմբերի 26, 2014 
  22. «Twitter / CDU: #merkelemoticon? Wir haben #dasoriginal <> #merkelraute»։ Twitter - CDU։ Twitter։ հոկտեմբերի 29, 2014։ Վերցված է նոյեմբերի 26, 2014