Keep Calm and Carry On
Keep Calm and Carry On (հայերեն՝ Պահպանեք հանգստություն և շարունակեք նույն ոգով), 1939 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, Մեծ Բրիտանիայում արտադրված քարոզչական պաստառ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում պաստառը թողարկվել է 1939 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, Մեծ Բրիտանիայի Տեղեկատվության նախարարության (անգլ.՝ Ministry of Information) կողմից։ Տպագրվել է 2,5 միլիոն օրինակ, որոնցից մինչ օրս պահպանվել է երկու տասնյակից ավելի քիչ սակայն այն ժամանակ պաստառը լայն տարածում չէր ստացել[1]։
Կան նաև այս շարքի 2 այլ պաստառ՝ «Freedom Is In Peril. Defend It With All Your Might» (հայերեն՝ Ազատությունը վտանգի տակ է։ Պաշտպանեք այն ամբողջ ուժով) (400 000 տպաքանակ) և «Your Courage, Your Cheerfulness, Your Resolution Will Bring Us Victory» (հայերեն՝ Ձեր խիզախությունը, ձեր առույգությունը, ձեր վճռականությունը մեզ հաղթանակ կբերեն) (800 000 տպաքանակ)։
Ժամանակակից մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականին պաստառի կրկնօրինակը գտնվել է «Barter Books» գործածված գրքերի խանութում։ Քանի որ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության, նմանատիպ աշխատանքների իրավունքն ավարտվում է 50 տարվա ընթացքում, պատկերը համարվում է հանրության սեփականություն։ Այն թույլատրում է տպագրել պաստառի անսահմանափակ թվով օրինակներ, ինչպես նաև արտադրել հարակից այլ հուշանվերներ[2]։ Պաստառի հանրաճանաչության շնորհիվ ստեղծվեցին ձևափոխված գրություններով բազմաթիվ ծաղրանմանություններ և լոգոտիպեր։
2009 թվականին թողարկվեց «Stereophonics» խմբի ալբոմը, որն անվանվել էր ի պատիվ պաստառի[3]։
2011 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ «Keep Calm and Carry On Ltd.» ընկերությունը կարգախոսը գրանցել է որպես ապրանքային նշան և պահանջել դադարեցնել կողմնակի ընկերությունների արտադրած հուշանվերների վաճառքը։ Ավելի ուշ ընկերությունը գրանցումը չեղյալ համարելու դիմում է ներկայացրել այն պատճառով, որ նախադասությունը որպես ապրանքային նշան օգտագործելու համար չափից շատ է հայտնի[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The greatest motivational poster ever?»։ BBC News։ 02-04-2009։ Արխիվացված օրիգինալից 2012-08-26-ին։ Վերցված է 2017-08-16
- ↑ «What crisis?»։ Guardian.co.uk։ Արխիվացված օրիգինալից 2012-08-26-ին։ Վերցված է 2017-08-16
- ↑ «Stereophonics Keep Calm and Carry On Review»։ Արխիվացված օրիգինալից 2012-08-26-ին։ Վերցված է 2017-08-16
- ↑ «Battle rages over 'Keep Calm and Carry On' souvenirs»։ The Telegraph։ 2011-09-24։ Արխիվացված օրիգինալից 2012-08-26-ին։ Վերցված է 2017-08-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լուսանկարների հավաքածու «The Guardian» կայքում
- Photographs displaying examples of the poster's popularity, as printed in The Guardian
- Photo of the original poster on the Barter Books website
- First person: 'I am the Keep Calm and Carry On man'
- Dr Bex Lewis, Original history of the poster, and blog tracing its 21st Century renaissance Archived 2012-04-22 at the Wayback Machine.
- Video explaining the basic history of the poster
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Keep Calm and Carry On կատեգորիայում։ |