Jump to content

Մերիլին Լիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերիլին Լիմա
Ծնվել էսեպտեմբերի 28, 1995(1995-09-28) (30 տարեկան)
ԾննդավայրԲորդո
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի
marilynlima.com

Մերիլին Լիմա (ֆրանսերեն՝ Marilyn Lima, սեպտեմբերի 28, 1995(1995-09-28), Բորդո), ֆրանսիացի դերասանուհի, ով հայտնի է իր «Ջրահարսը Փարիզում» (2020), «Բանգ գանգ» (սիրո ժամանակակից պատմություն) (2015), «Սքամ Ֆրանսիա» (2018-2020) և «J'ai menti» (2021) ֆիլմերում կերտած դերերով:

Լիման ծնվել է Բորդոյում։ Ռեժիսոր Եվա Հուսսոնը բացահայտել է Լիմայի բլոգը Tumblr-ում և սրճարանում ոչ պաշտոնական հանդիպումից հետո ընտրել է Լիմային, որպեսզի հենց նա մարմնավորի Ջորջի կերպարը իր «Բանգ գանգ» (սիրո Ժամանակակից պատմություն) (2015) ֆիլմում[1][2][3]։ Լիման չուներ բարձրագույն դերասանական կրթություն։

Լիման իր կարիերան շարունակել է հեռուստատեսությունում ՝ նկարահանվելով «Երկու մայրերի միջև» (2016) հեռուստաֆիլմում և Ֆրենկ Բելոկի «Des jours meilleurs» (2017) ֆիլմում։ 2017 թվականին նա ընտրվել է Մանոն Դեմիսիի դերակատար «Սքամ»-ի ֆրանսիական ադապտացիայում հանդես գալու համար[4][5]։

2019 թվականի ապրիլի 23-ին նա ինստագրամով հայտարարել էր, որ նկարահանվելու է DJ Petit Biscuit-ի երաժշտական տեսահոլովակում ՝ JP Cooper-ի մասնակցությամբ։ 2019 թվականի նոյեմբերի 5-ին նա ինստագրամով հայտարարել էր, որ նկարահանվում է Ժուլյեն Լեկլերկի «Պահապան» ֆիլմում, որը թողարկվել է Նեթֆլիքսում 2021 թվականի մարտի 5-ին[6]։

Սքրին Դեյլին հայտնել է, որ Լիման Նիկոլա Դյուվոշելի հետ նկարահանվել է «Ջրահարսը Փարիզում» ֆիլմում, որը Մատիաս Մալզյեի ռեժիսորական դեբյուտն էր՝ հիմնված իր համանուն վեպի վրա[7][8]։ Ֆիլմը վարձույթում հայտնվել է 2020 թվականի մարտի 11-ին, սակայն ընդհատվել է Covid-19 համավարակի պատճառով։ Երբ կինոթատրոնները սկսեցին վերաբացվել, ֆիլմը թողարկվել է հունիսի 22-ին[9]։

2020 թվականի սեպտեմբերի 28-ին FranceTV Pro-ն հայտարարել է, որ Լիման ընտրվել է J'ai menti (հայերեն՝ Ես ստել եմ ) անվանումով մինի-սերիալում՝ հանդես գալու Պոլինի դերով։ Նկարահանումները սկսվել են սեպտեմբերի սկզբին և ավարտվել դեկտեմբերին[10]։ Ծրագիրը հեռարձակվել է France 2 հեռուստաալիքով 2021 թվականի օգոստոսին։

2021 թվականի սեպտեմբերի 8-ին Coulisses TV հեռուստաալիքը հայտարարել է, որ Լիման նկարահանվել է ռեժիսոր Գայել Մորելի «Constance aux enfers» ֆիլմի ռեմեյքում՝ կերտելով Քիմիի դերը։ Ֆիլմում նրա հետ հանդես են գալու նաև Միու Միուն Կոստանսի դերում և Սալիմ Կեշիուշն՝ Ամինայի դերում։ Նկարահանումները սկսվել են 2021 թվականի սեպտեմբերին[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիման 3 քույրերից ամենափոքրն է։ Constellation ամսագրին տված հարցազրույցում նա ասել է, որ ազատ ժամանակ զբաղվում է լուսանկարչությամբ, որով նա զբաղվում է դեռ 2010 թվականից[12][13]։ Նա ունի մոտ 40 տեսախցիկ, որից նախընտրելին 35 մմ-ոց Պենտաքս և Նիկոն մոդելներն են։

2017 թվականի վերջերին նա սկսել է հանդիպել Միշել Բիելի հետ, ում հետ ծանոթացել է «Սքամ Ֆրանսիա»-ի նկարահանումների ժամանակ, որում Բիելը հանդես էր գալիս էր նրա ընկերոջ՝ Շառլ Մունիերի դերով[14]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիՎերնագիրդեր
2014Այն ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնումաղջիկ
2015Բանգ Գանգ (Ժամանակակից սիրո պատմություն)Ջորջ
2016ԼենաԼենա
2017ՓոշեհատիկԼուիզ
2019Ես էլ երբեք քեզ չեմ սիրելուՄերլին
2020Ջրահարսը ՓարիզումԼուլա
2021ՍենտինիելՏանյա

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիՎերնագիրԴերՆշումներ
2016Երկու մայրերի միջև Ալիս (Լորի)հեռուստատեսային ֆիլմ
2017Լավագույն օրերըՇարլի11 սերիա
2018-2020Սքամ ՖրանսիաՄանոն Դեմիսի37 սերիա
2019Ինտիմ հարաբերություններԼունահեռուստատեսային ֆիլմ
2021Ես ստել եմՊոլին Լայրաք6 սերիա մինի-սերիալ
2022Վախի սարդոստայն Քիմմիհեռուստատեսային ֆիլմ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Marilyn Lima, Lolita des Temps Mordernes». Paulette Magazine. 2016 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. L, Céleste (2016 թ․ հունվարի 13). «Bang Gang : Interview de l'actrice Marilyn Lima». Sortirafrance.com.
  3. Miller, Danny (2016 թ․ հունիսի 22). «Interview: Eva Husson, Director of the Provocative French Film 'Bang Gang (A Modern Love Story)'». Cinephiled.
  4. Gorlin, Stéphanie (2020 թ․ փետրվարի 21). «5 infos sur… Marilyn Lima (Alice dans Entre deux mères, sur TF1 Séries Films)».
  5. Perrin, Élisabeth (2018 թ․ փետրվարի 4). «Skam : cinq filles dans le vent sur France 4». Le Figaro.
  6. Lemercier, Fabien (2020 թ․ ապրիլի 27). «Sentinelle by Julien Leclercq chomps at the bit in post-production». Cineuropa.
  7. Lemercier, Fabien (2019 թ․ հուլիսի 26). «Shoot on the horizon for Mathias Malzieu's A Mermaid in Paris». Cineuropa.
  8. Kay, Jeremy (2019 թ․ օգոստոսի 5). «Sony, Kinology, Overdrive, Entre Chien et Loup producing 'A Mermaid In Paris'». Screendaily.
  9. M, Julie; P, Laurent (2020 թ․ մայիսի 29). «Une sirène à Paris : critique et bande-annonce». Sortirafrance.com.
  10. Arbona, Kevin (2020 թ․ սեպտեմբերի 28). «AT J'ai menti (série) - TOURNAGE SÉRIE J'ai menti Avec Camille Lou, Thierry Neuvic et Marilyn Lima». FranceTV Pro.(չաշխատող հղում)
  11. Verdrel, Jean-Marc (2021 թ․ սեպտեմբերի 8). «Miou-Miou filming for France 2 in "Constance aux Enfers"». Coulisses.TV.
  12. Bethany, Jaclyn. «Paris Talent Portfolio II». Constellation magazine.(չաշխատող հղում)
  13. «Marilyn Lima, l'étoile des mers». Artiste Révélation. 2020 թ․ մարտի 10.
  14. Maroni, Lola (2019 թ․ մայիսի 5). «Skam France: deux acteurs de la série en couple dans la vraie vie». Purebreak.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերիլին Լիմա» հոդվածին։