Մեսրոպ Գույումճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեսրոպ Գույումճյան
Մեսրոպ Գույումճեան
Դիմանկար
Հայ բառարանագիր
Ծնվել էսեպտեմբերի 4, 1897(1897-09-04)
ԾննդավայրՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն, Կեսարիա
Մահացել էօգոստոսի 22, 1983(1983-08-22) (85 տարեկան)
Մահվան վայրԵգիպտոս Եգիպտոս, Կահիրե
ՔաղաքացիությունԵգիպտոս Եգիպտոս
ԱզգությունՀայաստան Հայ
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Երկեր«Ընդարձակ բառարան հայերենե-անգլիերեն» (1950), «Ընդարձակ բառարան անգլիերենե-հայերեն» (1961), «Համադրական առածանի և ասացվածք անգլիերեն-հայերեն» (1967), «Ընդարձակ բառարան հատկաբանության և առածներու» (1969), և այլն
Մասնագիտությունբառարանագիր

Գույումճյան Մեսրոպ Կարապետի (սեպտեմբերի 4, 1897(1897-09-04), Կեսարիա, Թուրքիա - օգոստոսի 22, 1983(1983-08-22), Կահիրե, Եգիպտոս), հայ բառարանագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կ․ Պոլսի զինվորական վարժարանում։ 1923-ից տեղափոխվել է Կահիրե։ Կազմել է «Ընդարձակ բառարան հայերենե-անգլիերեն» (1950), «Ընդարձակ բառարան անգլիերենե-հայերեն» (1961) ևն։ Առաջինում հավելվածով տրված են տերմիններ, որոնք որոշակի արժեք են ներկայացնում հայ մասնագիտական տերմինաբանության հարստացման համար։ Գրել է նաև «Համադրական առածանի և ասացվածք անգլիերեն-հայերեն» (1967), «Ընդարձակ բառարան հատկաբանության և առածներու» (1969) և այլ աշխատություններ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդարձակ բառարան հայերէնէ-անգլիերէն, 1950:
  • Ընդարձակ բառարան անգլիերէնէ-հայերէն, 1961:
  • Համադրական առածանի և ասացուածք անգլիերէն-հայերէն, 1967:
  • Ընդարձակ բառարան յատկաբանութեան և առածներու (անգլերեն-հայերեն), 1969:
  • Գրպանի նոր բառարան անգլիերէն-հայերէն, 1973:
  • Բազմալեզու իրաւաբանական բառարան: Անգլերեն, ֆրանսերեն, հայերերն, թուրքերեն լեզուներով, 1979:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 249 CC-BY-SA-icon-80x15.png