Մենք (ֆիլմ, 2019)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենք
անգլ.՝ Us
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր[1], սարսափ ֆիլմ[1], հոգեբանական սարսափ, մարտաֆիլմ և ֆանտաստիկ ֆիլմ
Թեմաինքնաբացահայտում[2], համակերպվել անցյալի հետ[2], Ռեֆլեքսիա[2] և Արտամղում[2]
Թվականմարտի 21, 2019[3], մարտի 22, 2019 և մարտի 20, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋորդան Փիլ[1]
ՊրոդյուսերՋեյսոն Բլամ, Ian Cooper?, Շոն ՄակՔիթրիք և Ջորդան Փիլ
Սցենարի հեղինակՋորդան Փիլ
ԴերակատարներԼյուպիտա Նյոնգո, Ուինսթոն Դյուք, Էլիզաբեթ Մոս, Յահյա Աբդուկ Մատին II, Թիմ Հայդեկեր, Աննա Դիոփ, Քարա Հեյուորդ[4], K Lal?, Սլիմ Խեզրի, Shahadi Wright Joseph?[4], Evan Alex?[4], Cali Sheldon?[4], Noelle Sheldon?[4], Napiera Groves?[4] և Նիկոլ Ռիչի[4]
ՕպերատորՄայք Յուլակիս
ԵրաժշտությունՄայքլ Էբելս
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունBlumhouse Productions և Monkeypaw Productions?
Տևողություն116 րոպե և 112 րոպե[1]
Բյուջե20 000 000 $[5]
Շահույթ255 185 482 $[5] և 175 084 580 $[5]
Պաշտոնական կայքէջ
 Us (2019 film) Վիքիպահեստում

«Մենք» (անգլ.՝ Us), ռեժիսոր Ջորդան Պիլի ամերիկյան սարսափ ֆիլմ։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2019 թվականի մարտի 22-ին[6] : Ռուսաստանում ֆիլմը ցուցադրվել է 2019 թ. Մարտի 28-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին փոքրիկ Ադելաիդա Թոմասը հանգստանում է Սանտա Կրուսում ծնողների հետ ։ Որոշ ժամանակ անց նա առանձնանում է իր ծնողներից և մտնում է «Ծիծաղի տուն» ատրակցիոն ` հայելային լաբիրինթոսի տեսքով։ Ինչ-որ պահի, նա հանկարծակի հանդիպում է այնտեղ մեջքով կանգնած մի աղջկա,, որը ճիշտ նման է նրան։ Ադելայիդան մի քիչ ուշ միանում է իր ծնողների հետ, չնայած նա հոգեկան ցնցում էր ապրել և չէր կարող խոսել։

Ներկայումս մեծահասակ Ադելաիդան ուղևորվում է իր ընտանեկան լողափի տուն` Սանտա Կրուս, ամուսնու` Գեյբ Վիլսոնի, և նրանց զավակների` Զորայի և Ջեյսոնի հետ։ Ադելաիդան, հիշելով իր պատանեկությունից տրավմատիկ միջադեպը, վախենում է ուղևորությունից. Գեյբը, ձգտելով տպավորություն թողնել իր ընկերների` Ջոշ և Քիթի Թայլերների, վրա, գնում է նավակ և խուսափում է Ադելաիդայի անհանգստությունից։ Լողափում Ջեյսոնը թափառում է և տեսնում է մի տղամարդու կարմիր կոմբինեզոնով, որը միայնակ կանգնած է լողափում, արյունոտ և լայն տարածած ձեռքերով։ Նա այդ մարդու մասին չի պատմում իր ընտանիքին, բայց հետո նկարում է նրա դիմանկարը։

Ավելի ուշ, նույն գիշերը, չորս հանցագործներ կարմիր կոմբինեզոններով մկրատները ձեռքերին հայտնվում են լողափի տան մուտքի մոտ։ Գեյբը փորձում է վախեցնել անծանոթներին, բայց նրանք հարձակվում են նրա վրա և ներխուժում տուն։ Նայելով անծանոթներին` Վիլսոնները սարսափած նկատում են, որ նրանք նույն տեսքն ունեն ինչ-որ իրենք, բայց միևնույն ժամանակ, կարծես, ներկայացնում են իրենց արատավոր հակապատկերները։ Նրանց ղեկավարում է Ադելաիդայի նմանակը `Ռեդը։ Ռեդը` միակ խոսելու ունակը , պատմում է Վիլսոններին մի աղջկա պատմություն,որը ապրում էր երջանիկ կյանքով, բայց նա ստվեր է ունեցել, որը անդադար տառապում էր. այն ամենը, ինչ անում էր աղջիկը իր կյանքում, նրա ստվերը ստիպված էր ինտուիտիվ կերպով կրկնել նրա հետևից(երբ աղջիկը ամուսնացավ իր սիրած մարդու հետ և ծնեց իր սիրելի երեխաներին, նրա ստվերը ստիպված էր նույնպես ամուսնանալ այն տղամարդու ստվերի հետ, ում չէր սիրում, և ծնել երեխաներին, որոնց նա բացարձակապես չէր ուզում)։ Այնուհետև ընտանիքը բաժանվում է նրանց հակապատկերներով. Ադելաիդան կապված է ձեռնաշղթաներով Ռեդի սեղանինին, Զորային տանից հետևում է Ումբրան, Գեյբին դուրս է հանում փողոց Աբրահամը, իսկ Ջեյսոնը ստիպված է «խաղալ» Պլուտոնի հետ պահարանում։

Զորայի հետապնդման ժամանակ Ումբրային կանգնեցնում է հարևանը, որին նա ոսկե մկրատով ծակում է. այն օգնում է Զորային փախչել։ Գեյբը Աբրահամին սպանում է իր նավակի անսարք շարժիչով, միևնույն ժամանակ Ջեյսոնը բացահայտում է, որ Պլուտոնը գրեթե ճիշտ կրկնօրինակում է իր գործողությունները։ Ջեյսոնը շեղում է Պլուտոնի ուշադրությունը ֆոկուսի օգնությամբ և փախչում է` փակելով Պլուտոնին պահարանում։ Ռեդը շեղվում է Պլուտոնի ճիչերից` թույլ տալով Ադելաիդային ազատվել։ Ընտանիքը վերամիավորվում և փախնում է Գեյբի նավակով ։

Նրանք հասնում են Թայլերների տուն, բայց այդ ժամանակ վերջիններս արդեն սպանվել են իրենց նմանատիպ նմանակների կողմից։ Ուիլսոնները սպանում են Թայլերների նմանակներին և միացնելով տեղական լուրերը, որպեսզի տեսնեն, որ միլիոնավոր նմանակներ, ովքեր իրենց «Կաշկանդված» են անվանում, սպանություններ են կատարում ամբողջ Միացյալ Նահանգների տարածքով։ Արդյունքում նմանակները միավորվում են ձեռքերը միմյանց հետ, կազմելով զանգվածային մարդկային շղթա, որը, ըստ բանախոսների, բողոքարկման ձև է։

Ուիլսոնները հեռանում են Թայլերների մեքենայով, քանի դեռ նրանց վրա չի հարձակվում Ումբրան։ Նա բարձրանում է մեքենայի կափարիչի վրա,որից հետո ղեկին նստած Զորան կտրուկ արգելակում է, Ումբրային թռցնում է մեքենայից, և նա մահանում է ողնաշարի կոտրվածքից։ Լուսադեմին Ուիլսոնները ժամանում են Սանտա Քրուզի նավահանգիստ, որտեղ նրանք հայտնաբերում են իրենց լքված մեքենան հրդեհի մեջ։ Պլուտոնն է հայտնվում և փորձում է սպանել Ուիլսոններին, բռնկելով բենզինի ուղին դեպի Թայլերների մեքենան, սակայն Ջեյսոնը,հիշելով,որ Պլուտոնը արտացոլում է նրա յուրաքանչյուր գործողությունը, ստիպում է վերջինիս մտնել Ուիլսոնների այրվող մեքենայից դուրս եկող հրի մեջ, որտեղ էլ նա մահանում է։ Այնուհետև Ռեդն է հայտնվում և առևանգում է Ջեյսոնին։

Մինչև Զորան և Գեյբը իրենց ուշքի էին բերում լքված շտապօգնության մեքենայում, Ադելաիդան գլխի է ընկնում, որ պետք է փնտրի իր որդուն <<Ծիծաղի տանը>>: Այնտեղից նա ներթափանցում է տեխնիկական պահեստ, և այնտեղ գտնում է անցուղի, որը տանում է դեպի ստորգետնյա օբյեկտը` լցված ճագարներով, որտեղ Ադելաիդան գտնում է Ռեդին։ Ռեդը պատմում է, որ Կաշկանդվածները ստեղծվել են ԱՄՆ-ի կառավարության կողմից հասարակությունը կառավարելու փորձում(նրանք մտածված էին որպես իրենց տեսակի մեջ տիկնիկավարներ, մինչդեռ վերևում իրենց ինքնօրինակները պետք է դառնային իրենց խամաճիկները), սակայն փորձը ձախողվեց, երբ հայտնաբերվեց,որ Կաշկանդվածները հոգի չունեն, և դրա պատճառով նրանց նետել էին գետնատակ։ Շատ սերունդների ընթացքում, Կաշկանդվածները գտնվում էին ստորգետնյա թակարդում, ոչինչ չանելով, բացառությամբ ընդօրինակելը իրենց ինքնօրինակների գործողությունները վերևում, մինչ Ռեդի՝ իրենց փախուստը ,կազմակերպելը ։ Երկուսով պայքարում են, և Ադելաիդային հաջողվում է սպանել Ռեդին։ Նա գտնում է Ջեյսոնին, որը թաքնված էր հարևանի պահարանում, և խոստանում է նրան, որ ամեն ինչ կկարգավորվի։

Ընտանիքը վերամիավորվում և մեկնում է այնտեղից շտապօգնության մեքենայով։ Երբ նրանք հեռանում են քաղաքից, Ադելաիդան վերհիշում է գիշերը, երբ նա առաջին անգամ հանդիպել էր Ռեդին <<Ծիծաղի տանը>>։Բայց այս անգամ նրա հիշողությունները ցույց են տալիս, որ նա է իրականում Ռեդը, և դա նա է Ադելաիդային անգիտակից թողել ստորգետնյա համալիրում, զբաղեցնելով իր տեղը արտաքին աշխարհում։ Երբ նա հիշում է այդ մասին, Ջեյսոնը զգուշացած հետևում է նրան։ Եզրափակիչ կ ադրումցույց է տրվում, թե ինչպես Միացյալ Նահանգների ամբողջ տարածքով Կաշկանդվածները ծարվում են մարդկանց երկար շղթաներով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Հիմնական բնույթը Կրկնակի բնույթ
Լյուպիտա Նիոնգո Ադելաիդա Ուիլսոն Թոմաս) Ռեդ
Մեդիսոն Կարի և Էշլի Մակոյ
Ուինսթոն Դյուք Գաբրիել "Գաբեն" Վիլսոն Աբրահամ
Շահադի Ռայտ Ջոզեֆ Զորա Վիլսոն Ումբրա
Էվան Ալեքս Ջեյսոն Ուիլսոն Պլուտոն
Էլիզաբեթ Մոսս Քիթի Թայլեր Դալիյա
Տիմ Հեյդեկեր Ջոշ Թայլեր Տեքս
Յահյա Աբդուլ Մատին II Ռասել Թոմաս Ուեյլենդ
Աննա Դիոպ Ռեյն Թոմաս Էրթա
Կալի և Նոել Շելդոն Բեքա և Լինդսեյ Թայլեր Իո և Նիքս
Դյուք Նիկոլսոն Դեննի Թոնի
Կարա Հեյուորդ Նենսի Սիդ
Նաթան Հարրինգթոն Գլեն Ջեք
Դաստին Իբարա Թրոյ Բրենդ
Ալան Ֆրեյզեր Ալան Ջերեմայա
Ջորդան Պիլ style="background: #ececec; color: grey; vertical-align: middle; text-align: center; " class="table-na" | Չկա տվյալ

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը բարձր գնահատական է ստացել կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ունի 94% դրական գրախոսություններ 460 արձագանքի հիման վրա[7] : Metacritic- ում `100- ից 81 միավոր, որոնք հիմնված են 56 գրախոսությունների վրա[8] : Megacritic կայքում `10-ից 7,6 միավոր` ըստ 40 գրախոսության ։

Պարգևատրումներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Կատեգորիա Անունը Արդյունք
Քննադատների ընտրություն Լավագույն գիտնական կամ սարսափ ֆիլմ Կաղապար:Победа
Լավագույն կնոջ դեր Լուպիտա Նիոնգո |style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված
Լավագույն երիտասարդ դերասան կամ դերասանուհի style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված
Լավագույն ֆիլմի երաժշտություն style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված
Սատուրն Լավագույն սարսափ ֆիլմը style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Կաղապար:Победа
Լավագույն կնոջ դեր style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված
Լավագույն երիտասարդ դերասան կամ դերասանուհի style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված
style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված
Լավագույն սցենար style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված
Լավագույն տեղադրում style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված
Գեղարվեստական տնօրենի լավագույն աշխատանք style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված
ԱՄՆ Էկրան դերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն դերասանուհի style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 BBFC տվյալների բազա (բրիտ․ անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Rose S. Jordan Peele on Us: ‘This is a very different movie from Get Out' — 2019. — ISSN 1756-3224; 1354-4322
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. 5,0 5,1 5,2 Box Office Mojo — 1999.
  6. «Jordan Peele's Next Film Lands Spring 2019 Release Date».
  7. «Us» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
  8. «Us» (անգլերեն). Metacritic. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենք (ֆիլմ, 2019)» հոդվածին։