Մենք այն ենք, ով կանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենք այն ենք, ով կանք
Изображение логотипа
Ժանրդրամա
ՍտեղծողԼուկա Գուադանյինո և Պաոլո Ջորդանո
Երկիր ԱՄՆ
 Իտալիա
Լեզուանգլերեն և իտալերեն
ՌեժիսորԼուկա Գուադանյինո
Գլխավոր
դերերում
Խլոե Սեվինյի, Ջեք Դիլան Գրեյեր, Ալիսե Բրագա, Spence Moore II?, Քիդ Քադի, Ֆրանչեսկա Սկորսեզե և Թոմ Մերսիե
ՊրոդյուսերՌոն Բոզման
ԵրաժշտությունDev Hynes?
Պատմվածքի վայրChioggia?
Դարաշրջան2016
Սերիաների քանակ8
Էկրաններին էսեպտեմբերի 14, 2020-ից նոյեմբերի 2, 2020
ՀեռուստաալիքHBO
ԴիստրիբյուտորFremantle և HBO Max
Պաշտոնական կայքէջ

Մենք այն ենք, ով կանք (անգլ.՝ We Are Who We Are), սահմանափակ հեռուստասերիալ, որի ռեժիսորը և համահեղինակը Լուկա Գուադանյինոն է։ Այն արտադրվել է HBO-ի և Sky Atlantic-ի համար։ Դեռահասային սերիալի սյուժեն, որի գործողությունը տեղի է ունենում Իտալիայում գտնվող ռազմաբազայում, պատմում է երկու ամերիկացի 14-ամյա դեռահասների՝ Ֆրեյզեր Ուիլսոնի և Քեյթլին Հարփերի մասին։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Քլոե Սևինին, Ջեք Դիլան Գրեյզերն, Ալիսե Բրագան, Ջորդան Քրիսթին Սիմոնը, Սփենս Մուր II-ը և Սքոթ Մեսքադին[1]։

Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ում HBO հարթակով և Իտալիայում՝ Sky Atlantic ալիքով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մենք այն ենք, ով կանք» հեռուստասերիալը կենտրոնանում է երկու ամերիկացի երեխաների վրա, որոնք ապրում են Իտալիայի Կիոջա կոմունայում գտնվող հորինված ամերիկյան ռազմաբազայում։ Այն բացահայտում է ընկերության, առաջին սիրո, ինքնության թեմաները և հանդիսատեսին ներգրավում է դեռահասների տարիքի ամբողջ անկանոն հուզմունքի և ցավի մեջ, պատմություն, որը կարող է տեղի ունենալ աշխարհի ցանկացած վայրում, բայց այս դեպքում տեղի է ունենում Իտալիայում` Ամերիկայի այս փոքրիկ կտորում։

Դերասանական կազմ և կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քլոե Սևինի՝ Սառա Ուիլսոն, ԱՄՆ բանակի գնդապետ և Ֆրեյզերի մայր
  • Ջեք Դիլան Գրեյզեր՝ Ֆրեյզեր Ուիլսոն, 14-ամյա դեռահաս, որը Նյու Յորքից տեղափոխվում է Վենետոյի ռազմաբազա՝ իր մայրերի հետ միասին
  • Ալիսե Բրագա՝ Մեգի Թեյշեյրա, ԱՄՆ բանակի մայոր, Ֆրեյզերի մայր և Սառայի կին
  • Ջորդան Քրիսթին Սիմոն՝ Քեյթլին Փոյթրես, արտաքուստ համարձակ և ինքնավստահ աղջիկ, որը պայքարում է իր գենդերային ինքնության դեմ
  • Սփենս Մուր II՝ Դենի Փոյթրես, Քեյթլինի ավագ եղբայր
  • Սքոթ Մեսքադի՝ Ռիչարդ Փոյթրես, ԱՄՆ բանակի փոխգնդապետ, Քեյթլինի և Դենիի հայր, Ջենիի ամուսին
  • Ֆեյթ Ալաբի՝ Ջենի Փոյթրես, Քեյթլինի և Դենիի մայր
  • Ֆրանչեսկա Սքորսեզե՝ Բրիթնի Օրթոն, անկեղծ, սրամիտ, սեռական առումով ազատ աղջիկ
  • Բեն Թեյլոր՝ Սեմ Փրաթչեթ, Քեյթլինի ընկեր և Քրեյգի կրտսեր եղբայր
  • Քորի Նայթ՝ Քրեյգ Փրաթչեթ, երիտասարդ զինվոր, Սեմի ավագ եղբայր
  • Թոմ Մերսյե՝ Ջոնաթան Քրիթչևսկի, մայոր, որը սերտորեն համագործակցում է Սառայի հետ

Երկրորդական դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեաթրիս Բարիչելա՝ Վալենտինա
  • Սեբաստիանո Փիգացի՝ Էնրիկո
  • Վիտորիա Բոթին՝ Սոլե
  • Նիկոլ Քելփան՝ Ջիլիա
  • Մարիա Թերեզա Քերանթոլա՝ Թերեզա

Հյուրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանս Բուշ՝ գնդապետ ՄաքՕնթի, բազայի հեռացող հրամանատար, որին փոխարինում է Սառան
  • Ջիմ Սուիթման՝ գնդապետ Մարթի
  • Թոմեքա Քեմփբել Թուրլի՝ Մել
  • Գայա Սքիրալի՝ Մոնիկա
  • Լիզա Լազարո՝ Լորեդանա
  • Բրիքսհիլդա Շքալսի՝ Մարտա

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

No.TitleDirected byWritten byOriginal air dateU.S. viewers
(millions)
1"Հենց այստեղ, հենց հիմա #1"Լուկա ԳուադանյինոՊաոլո Ջիորդանո & Ֆրանչեսկա Մանիերի & Լուկա ԳուադանյինոՍեպտեմբերի 14, 2020 (2020-09-14)0.117[2]
2"Հենց այստեղ, հենց հիմա #2"Լուկա ԳուադանյինոՊաոլո Ջիորդանո & Ֆրանչեսկա Մանիերի & Լուկա ԳուադանյինոՍեպտեմբերի 21, 2020 (2020-09-21)0.090[3]
3"Հենց այստեղ, հենց հիմա #3"Լուկա ԳուադանյինոՊաոլո Ջիորդանո & Ֆրանչեսկա Մանիերի & Լուկա ԳուադանյինոՍեպտեմբերի 28, 2020 (2020-09-28)0.062[4]
4"Հենց այստեղ, հենց հիմա #4"Լուկա ԳուադանյինոՊաոլո Ջիորդանո & Ֆրանչեսկա Մանիերի & Լուկա ԳուադանյինոՀոկտեմբերի 5, 2020 (2020-10-05)0.060[5]
5"Հենց այստեղ, հենց հիմա #5"Լուկա ԳուադանյինոՊաոլո Ջիորդանո & Ֆրանչեսկա Մանիերի & Լուկա ԳուադանյինոՀոկտեմբերի 12, 2020 (2020-10-12)0.049[6]
6"Հենց այստեղ, հենց հիմա #6"Լուկա ԳուադանյինոՊաոլո Ջիորդանո & Ֆրանչեսկա Մանիերի & Լուկա ԳուադանյինոՀոկտեմբերի 19, 2020 (2020-10-19)0.050[7]
7"Հենց այստեղ, հենց հիմա #7"Լուկա ԳուադանյինոՊաոլո Ջիորդանո & Ֆրանչեսկա Մանիերի & Լուկա ԳուադանյինոՀոկտեմբերի 26, 2020 (2020-10-26)TBD
8"Հենց այստեղ, հենց հիմա #8"[8]Լուկա ԳուադանյինոՊաոլո Ջիորդանո & Ֆրանչեսկա Մանիերի & Լուկա ԳուադանյինոՆոյեմբերի 2, 2020 (2020-11-02)[9]TBD

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարին հայտարարվել է, որ Լուկա Գուադանյինոն բանակցությունների մեջ է HBO-ի հետ՝ ութ սերիայից բաղկացած «Մենք այն ենք, ով կանք» (անգլ.՝ We Are Who We Are) անվամբ հեռուստաշոուն նկարահանելու համար։ Գուադանյինոն նկարահանելու է սերիալը և գրելու է դրա սցենարը Պաոլո Ջիորդանոյի և Ֆրանչեսկա Մանիերիի հետ։ Հայտարարվել է նաև, որ Լորենցո Միելին և Ռիքարդո Ներին լինելու են նախագծի գործադիր պրոդյուսերները[10]։

Առաջին գնահատականները նկարագրել են գլխավոր կերպարներին՝ Ֆրեյզեր Ուիլսոնին և Քեյթլին Հարփերին, որպես համապատասխանաբար «ծնունդով Նյու Յորքից հեռացված դեռահաս» և «կերպար, որը դժվար է նկարագրել՝ գեղեցիկ, երբեմն դժգոհ, բանաստեղծական»[10]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 17-ին HBO-ն հայտարարել է հեռուստաշոուի դերասանական կազմը, որն ընդգրկել է Քլոե Սևինիին, Սքոթ Մեսքադիին, Ալիսե Բրագային, Ջեք Դիլան Գրեյզերին, Սփենս Մուր II-ին, ինչպես նաև նորեկներ Ջորդան Քրիսթին Սիմոնին, Ֆեյթ Ալաբիին, Քորի Նայթին, Թոմ Մերսյեին, Ֆրանչեսկա Սքորսեզեին, Բեն Թեյլորին և Սեբաստիանո Փիգացիին[1][11]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի նկարահանման շրջանը պետք է սկսվեր Իտալիայում 2019 թվականի մայիսի վերջին, իսկ արտադրությունը՝ հոկտեմբերի ընթացքում, սակայն արտադրությունը սկսվել է հուլիսի վերջին[10][11]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնում 2020 թվականի սեպտեմբերի 20-ին[12][13][14]։

Հեռուստատեսային պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 14-ին HBO հարթակով[15], իսկ Իտալիայում՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Sky Atlantic ալիքով[16]։ Մեծ Բրիտանիայում սահմանափակ հեռուստասերիալը եթեր է հեռարձակվելու BBC Three ալիքով[17]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes արձագանքների ագրեգատորը հայտնել է 86% դրական վարկանիշի մասին, որը հիմնված է 29 արձագանքների վրա՝ 7,17/10 միջին վարկանիշով։ Կայքի քննադատների կոնսենսուսն ասում է. «Մենք այն ենք, ով կանք» սերիալը լեռներ չի շարժում, բայց կենտրոնանալով մանր դետալների վրա և թույլ տալով իր կենտրոնական դեռահասներին պարզապես լինել, Լուկա Գվադանյինոն պոեզիա է ստեղծում փոքր էկրանին»[18]։ Metacritic ագրեգատորը 100-ից 77 միջին գնահատականն է շնորհել սերիալին[19]։

Դարեն Ֆրանիչը Entertainment Weekly-ից սերիալի B+ գնահատական է նշանակել՝ ասելով․ «Չնայած որոշ հարթ կերպարների, Գուադանյինոն վառ լուսավորում է իր աճող աստղերի դերասանական կազմը, հատկապես Քորի Նայթին»[20]։ Rolling Stone ամսագրի համար գրելով՝ Ալան Սեփինուոլը 4/5 գնահատականն է շնորհել սերիալին[21]։ Մեթ Ռոուշը TV Guide-ից ասել է, որ սերիալը ցանկանում է «Էյֆորիայի» պես «ցնցող» լինել, սակայն «բայց շուտով դառնում է միապաղաղ»[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Chloë Sevigny, Kid Cudi, and Jack Dylan Grazer Announced as Cast for We Are Who We Are». HBO. 2019 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  2. Metcalf, Mitch (2020 թ․ սեպտեմբերի 15). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Monday Cable Originals & Network Finals: 9.14.2020». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. Metcalf, Mitch (2020 թ․ սեպտեմբերի 22). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Monday Cable Originals & Network Finals: 9.21.2020». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. Metcalf, Mitch (2020 թ․ սեպտեմբերի 29). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Monday Cable Originals & Network Finals: 9.28.2020». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. Metcalf, Mitch (2020 թ․ հոկտեմբերի 6). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Monday Cable Originals & Network Finals: 10.5.2020». Showbuzz Daily. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. Metcalf, Mitch (2020 թ․ հոկտեմբերի 13). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Monday Cable Originals & Network Finals: 10.12.2020». Showbuzz Daily. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  7. Metcalf, Mitch (2020 թ․ հոկտեմբերի 20). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Monday Cable Originals & Network Finals: 10.19.2020». Showbuzz Daily. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
  8. «We Are Who We Are 08: Հենց այստեղ, հենց հիմա #8». HBO. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  9. «We Are Who We Are – Listings». The Futon Critic. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  10. 10,0 10,1 10,2 Katz, Brandon (2019 թ․ փետրվարի 26). «Exclusive: Luca Guadagnino Is Working on a New Series for HBO». Observer. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  11. 11,0 11,1 Goldberg, Lesley (2019 թ․ հուլիսի 18). «Exclusive:Chloe Sevigny, Alice Braga, Kid Cudi to Star in HBO Drama From 'Call Me By Your Name' Director». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  12. Roxborough, Scott (2020 թ․ օգոստոսի 24). «Luca Guadagnino HBO Series 'We Are Who We Are' to Premiere in San Sebastian». The Hollywood Reporter.
  13. San Sebastian Festival to present the world premiere of Luca Guadagnino’s ‘We Are Who We Are’
  14. WE ARE WHO WE ARE - OFFICIAL SELECTION - Special Screenings - SSIFF
  15. Kanter, Jake (2020 թ․ հուլիսի 27). «'We Are Who We Are': HBO Sets Premier Date For Luca Guadagnino Series». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  16. «'We Are Who We Are', guarda il trailer della prima serie di Luca Guadagnino». Rolling Stone Italia (իտալերեն). 2020 թ․ հուլիսի 27. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  17. Grater, Tom (2020 թ․ օգոստոսի 11). «BBC Three Picks Up Luca Guadagnino Series 'We Are Who We Are'». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  18. «We Are Who We Are: Miniseries (2020)». Rotten Tomatoes. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
  19. «We Are Who We Are: Season 1». Metacritic. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  20. Franich, Darren (2020 թ․ սեպտեմբերի 1). «We Are Who We Are is mostly vibes, but what vibes! — Review». Entertainment Weekly. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
  21. Sepinwall, Alan (2020 թ․ սեպտեմբերի 1). «'We Are Who We Are' Marches to Its Own Beat». Rolling Stone. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
  22. Roush, Matt (September 14-27, 2020). «We Are Who We Are Review». TV Guide. CBS Interactive>.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]