Լուկա Գուադանյինո
Լուկա Գուադանյինո | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 10, 1971[1][2] (53 տարեկան) |
Ծննդավայր՝ | Պալերմո, Իտալիա |
Քաղաքացիություն՝ | Իտալիա |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
IMDb։ | ID 0345174 |
Լուկա Գուադանյինո (իտալ.՝ Luca Guadagnino, օգոստոսի 10, 1971[1][2], Պալերմո, Իտալիա), իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» հավակնորդ։ «BAFTA» մրցանակի կրկնակի հավակնորդ։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուադանյինոն ծնվել է Իտալիայի Պալերմո քաղաքում, սիցիլացի հոր և ալժիրցի մոր ընտանիքում[3][4]։ Վաղ մանկությունն անցկացրել էԵթովպիայում, որտեղ նրա հայրը պատմություն և իտալերեն է դասավանդել[5]։ Նա ավարտել է Պալերմոյի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է գրականություն, ինչպես նաև Սապիենցի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է կինոյի պատմություն ու քննադատություն, հետագայում ներկայացնելով դիպլոմային աշխատանք ամերիկացի կինոռեժիսոր Ջոնաթան Դեմիի մասին[6]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ միջազգային ճանաչում է ստացել 2005 թվականին իր «Մելիսա. անձնական օրագիր» ֆիլմի շնորհիվ։ Բազմիցս համագործակցել է Թիլդա Սուինթոնի հետ, ներառյալ «Պրոտագոնիստներ» (1999), «Ես սերն եմ» (2010), «Մեծ ալիք» (2015) և «Սուսպիրիա» (2018) ֆիլմերը[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուադանյինո բացահայտ գեյ է[8][9]։ Նրա գործընկերն է իտալացի կինոռեժիսոր Ֆերդինանդո Սիտո Ֆիլոմարինոն, ով աշխատել է որպես ռեժիսորի երրորդ ասիստենտ Գուադանյինոյի բազմաթիվ ֆիլմերի վրա[10]։ Նա ապրում և աշխատում է 17-րդ դարի պալատում՝ Կրեմայի կենտրոնում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիամետրաժ ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոտագոնիստներ (1999)
- Մելիսա․ անձնական օրագիր (2005)
- Ես սերն եմ (2010)
- Անգիտակից իտալական (2011)
- Մեծ ալիք (2015)
- Կոչիր ինձ քո անունով (2017)
- Սուսպիրիա (2018)
Կարճամետրաժ ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այստեղ (1997)
- Սըրֆեր (2000)
- Թիլդա Սուինթոն․ Սիրո գործոն (2002)
- Քաղաքակիրթ աշխարհ (2003, վավերագրական)
- Լոտուս (2003, վավերագրական)
- Գյուղացիական սնունդ (2004, վավերագրական)
- Մաս երկրորդ (2007)
- Դեստինի (2012)
- Այստեղ (2012)
- Մեկ գումարած մեկ (2012)
- Բերտոլուչին Բերտոլուչիի մասին (2013, վավերագրական ֆիլմ)
- Զբոսանքային պատմություններ (2013)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 CONOR.Sl
- ↑ 2,0 2,1 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
- ↑ Grazia d’Annunzio (August 30, 2010), «Mi piace essere un outsider naturale» Vogue Italia
- ↑ Paola Piacenza (July 23, 2011), Luca Guadagnino: «Racconto il lato inconfessabile dell’Italia», Io Donna, Corriere della Sera
- ↑ Thomas, Dana (1 августа 2016). «One Italian Filmmaker's Ultimate Set — His Own Home». The New York Times (անգլերեն).
- ↑ «Luca Guadagnino». Göteborg Film Festival (անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Suspiria, Luca Guadagnino: "Dakota Johnson e Tilda Swinton sono nel cast"» (իտալերեն). velvetcinema.it. 2015 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Pulver, Andrew (4 февраля 2016). «A Bigger Splash director: 'Italian cinema is mostly a bureau for tourism'». The Guardian (անգլերեն).
- ↑ Zahm, Olivier (2015). «Luca Guadagnino». purple MAGAZINE (անգլերեն).
- ↑ Jonkers, Gert (2017). «Luca GUADAGNINO». Fantastic Man (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկա Գուադանյինո» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 10 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պալերմո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի կինոռեժիսորներ
- Իտալացի կինոռեժիսորներ
- Իտալացի պրոդյուսերներ
- Իտալացի ռեժիսորներ
- Իտալացի սցենարիստներ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հռոմի Սապիենզա համալսարանի շրջանավարտներ