Մենսփրեդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
մենսփրեդինգը՝ Ստոկհոլմի մետրոյում

Մենսփրեդինգ (անգլ.՝ Manspreading տղամարդ և սփռել բառերի միավորում), հասարակական տրանսպորտում տղամարդկանց՝ լայն բացված ոտքերով նստելաձև, որով նրանք զբաղեցնում են երկու հոգու տեղ[1]: Այս դիրքն ու նոր տերմինը՝ մենսփրեդինգը, ինտերնետում տեղիք են տվել որոշ քննադատությունների ու բանավեճերի ԱՄՆ-ում, ՄԲ-ում, Թուրքիայում ու Կանադայում: Հանրային քննարկումը սկսեց հակա-մենսփրեդինգյան արշավից հետո, որը մեկնարկեց Թամբլըր (Tumblr) սոցկայքում 2013 թվականին, իսկ նոր տերմինը սկսեցին կիրառել հաջորդ տարվանից[2][3]: Այն քննադատվեց որպես ֆեմինիզմի ծաղրանկար և հակադարձվեց այնպիսի կանանց օրինակներով, ովքեր հանրային վայրերում նստելիս ավելի շատ տարածք են զբաղեցնում:

Տարանցիկ իշխանության արձագանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնյան մետրոյում կնոջ զբաղեցրած նստատեղի տեսարան

Նյու Յորքի մետրոպոլիտենի շրջանի ու Սիեթլի Ձայնային փոխադրման Մետրոպոլիտենային փոխադրման իշխանությունը ձեռնարկեց պաստառային արշավներ՝ քաջալերելու հարգալից կեցվածք, երբ այլ ուղևորներն ավտոբուսներում կամ գնացքներում պետք է կանգնեն կուտակված ամբոխի պատճառով: Տրանսպորտային իշխանությունները Ֆիլադելֆիայում, Չիկագոյում ու Կոլումբիայի շրջան Վաշինգտոնում մենսփրեդինգի դեմ մասնավոր բողոքներ չեն ստացել: Տորոնտոյի տարանցիկ հանձնաժողովի մի ներկայացուցիչ հայտարարել է, որ իրենք անտեղյակ են եղել մենսփրեդինգի դեմ բողոքներից, բայցև ծանուցվել են էթիկետի խախտման հետ կապված այլ բողոքների՝ ներառյալ պայուսակներով հավելյալ նստատեղեր զբաղեցնելու մասին [4]: Մետրոպոլիտենի տրանսպորտային իշխանությունը, որը քննադատել է շատ պահվածքներ, ինչպիսիք պատին հենվելն ու շպարվելն են, մի կարգախոս էր կիրառում՝ «Ապեր, խնդրում եմ ոտքերդ լայն մի՛ բացիր»[5]: Որոշ դեպքերում այն մարդիկ, ովքեր մենսփրեդինգը համարում են վիրավորական, նկարել են այդ կեցվածքն ու տարածել ինտերնետում[1]: 2017 թվականի հունիսից Մենսփրեդինգը արգելված է նաև Մադրիդի հասարակական տրանսպորտում[6]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենսփրեդինգի դեմ արված քննադատություններն ու արշավները հանգեցրել են նաև հակաքննադատության՝ կանանց նմանատիպ պահվածքն ու հավելյալ նստատեղերը պայուսակներով զբաղեցնելու պատճառներով: Մենսփրեդինգի օրինակ է Նյու Յորքում դերասան Թոմ Հենքսի՝ մետրոյում ոտքերը լայն բացած նստած վիճակի արված լուսանկարը[7], որի պատճառով նա քննադատության է ենթարկվել: Մինչդեռ թոլքշոուներից մեկում իրեն ուղղված այդ մեղադրանքին նա պատասխանել է, որ մետրոն կիսադատարկ էր[8][9]:
Հավասարության կանադական ասոցիացիան, որը Մարդու իրավունքների կանադական խումբ է, քննադատական վերաբերմունք է ունեցել տարանցիկ իշխանությունների կողմից մենսփրեդինգի դեմ տարվող արշավներում: Ըստ այս ասոցիացիայի պատճառաբանության՝ տղամարդկանց համար ֆիզիկապես ցավոտ է ոտքերը փակ նստելը, իսկ մենսփրեդինգի դեմ արվող արշավները համեմատական են այն բանին, որ ավտոբուսներում կամ գնացքներում կանանց արգելվի կրծքով կերակրելը[10]: Մինչդեռ կանանց շրջանում արված հարցումների՝ ոտքերը լայն բացած նկարված տղամարդիկ ավելի սեքսուալ են[11]:
Իսկ 2016 թվականին մենսփրեդինգ տերմինը ընդգրկվել է Լեյքի պետական բարձրագույն համալսարանի հրապարակած արգելված բառերի ու նախադասությունների ցուցակում[12]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Fitzsimmons Emma G. (20 December 2014)։ «A Scourge Is Spreading. M.T.A.’s Cure? Dude, Close Your Legs.»։ The New York Times 
  2. Radhika Sanghani, "'Ban manspreading': Londoners want men to sit with their legs together on the Tube", The Telegraph, 23 December 2014.
  3. Katherine Connor Martin (2015)։ «Manspreading: how New York City’s MTA popularized a word without actually saying it»։ Oxford Dictionaries։ Վերցված է 2016-07-12 
  4. Yuen Jenny (5 December 2015)։ «Anti-'manspreading' campaign called sexist»։ The Toronto Sun։ Վերցված է 5 December 2015 
  5. Tahseen Ismat (23 December 2014)։ «Mumbai’s got its own 'man-spreaders'»։ The Times of India 
  6. CNN Julia Jones։ «'Manspreading' is now a no-no on Madrid's public buses»։ CNN։ Վերցված է 2017-07-14 
  7. Devon Natasha (16 January 2015)։ «The rise of stranger shaming: How humiliating others became acceptable»։ The Independent 
  8. Brown Laurel (24 March 2015)։ «Tom Hanks defends his 'manspreading' subway style on James Corden's Late Late Show debut»։ UK: The Daily Mail։ Վերցված է 8 December 2015 
  9. Friedman Megan։ «Tom Hanks Defends His "Manspreading" Subway Habit»։ Elle.com։ Hearst Publishing։ Վերցված է 19 October 2016 
  10. Otis Daniel (28 December 2014)։ «Man-spreading, a transit controversy with legs»։ The Toronto Star։ Վերցված է 8 December 2015 
  11. May Gareth (30 January 2015)։ «Is the 'manspreading' campaign just prejudice against big guys?»։ The Telegraph։ Վերցված է 2016-07-12 
  12. Hauser Christine (31 December 2015)։ «'Manspreading', 'Vape' and 'So': Hated words for 2016»։ The New York Times։ Վերցված է 2016-07-12 
Տես՝ manspreading Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս