Jump to content

Մենիմաստություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մենիմաստություն, բառի մեջ միայն մեկ իմաստի առկայությունը։

Սովորաբար մենիմաստ են լինում տերմինները կամ գիտաբառերը։ Օրինակ՝ թթվածին, ածխածին, մանրէ, թոքաբորբ, անկյունագիծ, քանորդ, խնձորենի, թխկի և այլն։

Տերմինաբանական արժեք ունեցող բառերից բացի՝ մենիմաստ կարող են լինել առարկա և հատկանիշ ցույց տվող որոշ գոյականներ ու ածականներ, մակբայներ, դերանուններ, ինչպես նաև ձայնարկությունները։ Գոյականներից մենիմաստ են՝ գրասեղան, գդալ, բազմոց, սպասքապահարան և այլն։

Ածականներից մենիմաստ են այնպիսինները, որոնք գլխավորապես ցույց են տալիս ինչ նյութից լինելը կամ վերացական հատկանիշ, օրինակ՝ փայտե, փղոսկրյա, անդորր, մեծադղորրդ, լայնաշառաչ, հասարակական, գյուղային և այլն։

Մենիմաստ են նաև․

Չթեքվող խոսքի մասերին պատկանող բառերի մենիմաստությունը բացատրվում է նրանով, որ դրանք բառային ընդհանուր իմաստ են արտահայտում, և առարկաների ու երևույթների զուգորդման, հետևաբար և փոխաբերության հնարավորությունը դրանցում բացառվում է։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965։
  • Է. Աղայան, Ընդհանուր և հայկական բառագիտություն, Երևան, 1984։
  • Ա. Մուրվալյան, Հայոց լեզվի բառային կազմը, Երևան, 1955։
  • Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 1982։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։