Մեյբլ Օսգուդ Ռայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեյբլ Օսգուդ Ռայթ
Mabel Osgood Wright Bird-Lore-v15-crop.jpg
Ծնվել է1859[1][2][2][3][4][5][6][7]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էհուլիսի 16, 1934(1934-07-16)
Վախճանի վայրՖերֆիլդ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Գրական անունBarbara
Մասնագիտությունվիպասան և թռչնաբան
ՔաղաքացիությունԱՄՆ
Ուշագրավ աշխատանքներBirdcraft : a field book of two hundred song, game, and water birds?, Bird-Lore, Volume VIII? և Bird-Lore, Volume I?
ՊարգևներԿոնեկտիկուտի կանանց փառքի սրահ
ԱմուսինJames Osborne Wright?
Mabel Osgood Wright Վիքիպահեստում

Մեյբլ Օսգուդ Ռայթ, ի ծնե՝ Մեյբլ Օսգուդ (անգլ.՝ Mabel Osgood Wright, 1859[1][2][2][3][4][5][6][7], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 16, 1934(1934-07-16), Ֆերֆիլդ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի կին գրող, որի՝ երեխաների և մեծահասակների համար նախատեսված գրքերը նվիրված են բնությանը և այգեգործությանը: Ազգային Օդյուբոնի ընկերության անդամ է: Օսգուդ Ռայթը Ֆերֆիլդում հիմնադրել է թռչունների համար նախատեսված արգելոց:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյբլ Օսգուդը ծնվել է 1859 թվականին Նյու Յորքում: Սեմյուել և Էլեն Օսգուդների երեք դուստրերից կրտսերն էր[8]: Քահանա հայրը մեծ ազդեցություն է ունեցել Մեյբլի վրա[9]: Լինելով գրական շրջանակներին մոտ՝ նա դուստրերին հնարավորություն էր տալիս շփվել գրողների, նկարիչների և մտածողների հետ։ Նախքան Մեյբլի ծնունդը Ֆերֆիլդում կառուցել է Մոսվուդ (Mosswood) քաղաքամերձ դաստակերտը, որտեղ աղջիկը հնարավորություն է ունեցել ծանոթանալ շրջակա բնությանը և հետազոտություններ կատարել: Արդեն 16 տարեկան հասակում նա «New York Evening Post»-ում հրատարակել է բնության մասին իր առաջին էսսեն: Այնուամենայնիվ հայրը, թեև կարծում էր, որ կանայք պետք է կրթված լինեն, ընդդիմացել է Մեյբլի՝ բժշկությունն ուսումնասիրելու ցանկությանը[8]:

1884 թվականին Մեյբլ Օսգուդն ամուսնացել է հնատիպ գրքերի առևտրական Ջեյմս Օսբոռն Ռայթի հետ: Մի քանի տարի Եվրոպայում անցկացնելուց հետո ամուսինները վերադարձել են Միացյալ Նահանգներ և միաժամանակ ապրել Նյու Յորքում և Ֆերֆիլդում։ 1890-ական թվականներին Մեյբլ Օսգուդ Ռայթն սկսել է անանուն «New York Evening Post»-ում և «New York Times»-ում հրատարակել բնության մասին էսսեներ: 1894 թվականին այդ էսսեները հավաքվել են «Բնության հետ բարեկամությունը» խորագրով գրքում (The Friendship of Nature)[9]: Այնուհետև հաջորդել են «Birdcraft»-ը (1895) и «Flowers and Ferns in Their Haunts»-ը (1901): Օսգուդ-Ռայթը կարծում էր, որ քաղաքային միջավայրում աճող երիտասարդ սերունդներին անհրաժեշտ է սեր սերմանել բնության հանդեպ, ուստի շատ է ստեղծագործել երեխաների համար: Իր գրքերից շատերը գրողը նկարազարդել է սեփական լուսանկարներով: 1926 թվականին լույս է տեսել նրա ինքնակենսագրությունը՝ «Իմ Նյու Յորք»[8]: Ընդհանուր առմամբ՝ նա գրել է ավելի քան 25 գիրք, առաջին հերթին բույսերի, թռչունների և այգեգործության մասին: Դրանցից մի քանիսը լույս են տեսել «Բարբարա» կեղծանվամբ[10]:

Բացի գրական գործունեությունից Օսգուդ-Ռայթը փորձեր է ձեռնարկել վերակենդանացնել Օդյուբոնովի ազգային ընկերությունը, որը հիմնադրվել էր 1886 թվականին, իսկ 1896 թվականին այն փաստացի լուծարվել է։ 1896 թվականին հիմնադրել է Կոնեկտիկուտի Օդյուբոնովի ընկերությունը (երկրորդը, որը կազմակերպվել է առանձին նահանգում) և ակտիվորեն համագործակցել է «Audubon» ամսագրի նախորդ «Bird-Lore» ամսագրի հետ, որը հրատարակվել է Օդյուբոնովի ընկերության կողմից: Բացի այդ, Կոնեկտիկուտի Օդյուբոնովի ընկերությանը պատկանող տարածքում Մեյբլը 1914 թվականին ստեղծել է թռչունների համար նախատեսված արգելոցը, որը կոչվել է Բյորդքրաֆթ (Birdcraft): Արդեն տասը տարի անց նրա տարածքում բույն են դրել 32 տեսակի թռչուն, իսկ 1940-ական թվականներին դրանց քանակը դարձել է 150[8]: Օսգուդ Ռայթը նաև Ֆերֆիլդի այգեպանների ընկերության հիմնադիրն էր, որը նպաստել է նահանգի վայրի բույսերի պաշտպանությանը[10]:

Մեյբլ Օսգուդ Ռայթը մահացել է 1935 թվականին Ֆերֆիլդում[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Գուտենբերգ նախագիծ — 1971.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Swartz A. Open Library — 2007.
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 Biodiversity Heritage Library
  5. 5,0 5,1 Photographers' Identities Catalog
  6. 6,0 6,1 American National Biography — 1999.
  7. 7,0 7,1 Répertoire des artistes
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Connecticut Women's Hall of Fame
  9. 9,0 9,1 At Home on this Earth, 2002, էջ 110
  10. 10,0 10,1 Pioneers of American Landscape Design, 1995, էջ 175

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]