Մեմո դի Ֆիլիպպուչո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեմո դի Ֆիլիպպուչո
իտալ.՝ Memmo di Filippuccio
Ծնվել էմոտ. 1250
ԾննդավայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
Վախճանվել էմոտ. 1325
Մահվան վայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
Մասնագիտություննկարիչ և մանրանկարիչ
ՈճՍիենայի դպրոց
Թեմաներգեղանկարչություն
ԱշակերտներLippo Memmi?
Memmo di Filippuccio Վիքիպահեստում

Մեմո դի Ֆիլիպպուչո (իտալերեն՝ Memmo di Filippuccio, մոտ. 1250, Սիենա, Տոսկանա, Իտալիա - մոտ. 1325, Սիենա, Տոսկանա, Իտալիա), վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, կերպարվեստի սիենական դպրոցի ներկայացուցիչ: Գործել է 1303-ից 1345 թվականներին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեմո դի Ֆիլիպպուչոն որպես Սան Ջիմինյանոյի քաղաքապետարանում արած մի շարք պատկերազարդումների հեղինակ հիշատակված է համայնքապետարանի 1303 թվականի արձանագրություններում[1]: Որմնանկարային զարդապատկերները քաղաքապետի գրասենյակում են և արտացոլում են առօրյա կյանքի տեսարաններ: Դրանցից լայնորեն հայտնի են հատկապես երկուսը, որոնցում սենյակային երանության տեսարաններ են: Առաջինում պատկերված են ընդարձակ լոգարանում միասին լոգանք ընդունող մերկ մարդ ու կին, որոնցից ոչ շատ հեռու կանգնած է վարագույրը ետ քաշած տնտեսուհին: Երկրորդում պատկերված է ննջարան, դարձյալ տնտեսուհին ետ է քաշում վարագույրն ու ի ցույց հանում անկողնում մերկ պառկած կնոջ և նրա մոտ՝ անկողին մտնել շտապող տղամարդու[2]: Այս որմնանկարները ամենից հաճախ են վերատպվոում տարբեր հրատարակություններում՝ որպես 14-րդ դարի սկզբների առօրյա կյանքը պատկերող տիպական աշխատանքներ"[3]: Ուշագրավ փաստ է նաև այն, որ Մեմոյին Սան Ջիմինյանոյում արվեստանոց է տրամադրվել[1]:

Ամուսնական կյանքի տեսարաններ, Palazzo del Podestà, Սան Ջիմինյանո

Մեմո դի Ֆիլիպպուչոն երկու տղա է ունեցել, որոնք գնացել են իրենց հոր ճանապարհով և նույնպես նկարիչ են դարձել: Վարպետը նկարչական արվեստի նրբություններին տեղյակ է դարձրել ոչ միայն իր Լիպպո և Ֆեդերիկո ոռդիներին, այլ նաև իր դստեր ամուսնուն՝ Սիմոնե Մարտինիին՝ կերպարվեստի սիենական դպրոցի թերևս ամենահամբավված ու ամենաազդեցիկ ներկայացուցչին: 1317 թվականին որդիներից Լիպպոն քաղաքապետարանի գլխավոր դահլիճում Մաեստա (Տիրամայրը Մանկան հետ) նկարելու խոշոր պատվեր է ստացել, և կարելի է ենթադրել, որ այդ պատվերը կատարելիս նրան օգնել են հայրն ու եղբայրը: Մեմոն ամենայն հավանականությամբ Լիպպոյին աշխատակցել, հեղինակակցել է ևս մեկ մեծածավալ պատվերի իրականացման ժամանակ: Խոսքը Սան Ջիմինյանոյի վանքի եկեղեցում Նոր կտակարանի տեսարաններով որմնանկարների շարքի մասին է, որ հայր ու որդի ավարտի են հասցրել մոտավորապես 1345 թվականին: Այդ որմնանկարները երկար ժամանակ վերագրվել են «Բառնա Սիենացի» անվանված նկարչին, սակայն հանգամանալի ուսումնասիրություններից, վերլուծություններից հետո արվեստի պատմաբանները եկել են այն եզրակացության, որ դրանք Լիպպո դի Մեմիի և նրա արվեստանոցում սովորող, աշխատանքներում վարպետին աջակցող երիտասարդների ձեռքի գործն են[4]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • G. Previtali. Il possibile M. di F., // Paragone, XIII (1962), 155, pp. 3–11;
  • E. Carli, L’arte a S. Gimignano, in G. Cecchini - E. Carli, S. Gimignano, Milano 1962, pp. 72–79;
  • E. Carli, Ancora dei Memmi a San Gimignano, in Paragone, XIV (1963), 159, pp. 27–44;
  • G. Previtali, Miniature di M. di F., ibid., XV (1964), 169, pp. 3–11; Id., Giotto e la sua bottega, Milano 1967, pp. 36 s.;
  • M.G. Ciardi Dupré Dal Poggetto, L’«Homo astrologicus» e altre miniature di M. di F., in Scritti di storia dell’arte in onore di Ugo Procacci, I, Milano 1977, pp. 111–119;
  • A.M. Giusti, M. di F., in Il gotico a Siena: miniature pitture oreficerie oggetti d’arte (catal., Siena), a cura di G. Chelazzi Dini, Firenze 1982, pp. 65–74;
  • M. Boskovits, Il gotico senese rivisitato: proposte e commenti su una mostra, in Arte cristiana, LXXI (1983), pp. 260–263;
  • C. De Benedictis,M. di F. tra Assisi e Siena, in Roma. Anno 1300…. Atti della IV Settimana di studi, Roma… 1980, a cura di A.M. Romanini, Roma 1983, pp. 211–220;
  • A. Protesti Faggi, Un episodio di protogiottismo a Lucca: la «Madonna della rosa», in Antichità viva, XXVII (1988), 2, pp. 3–9;
  • C. Martelli, Per il Maestro di San Torpè e la pittura a Pisa nel primo Trecento, in Paragone, s. 3, XLVII (1996), 5-7, pp. 19–47;
  • A. Labriola - C. De Benedictis - G. Freuler, La miniatura senese: 1270-1420…, Ginevra 2002, pp. 41–45, 281-288;
  • S. Spannocchi, Le «Storie profane» di M. di F. a San Gimignano, in La terra dei musei. Paesaggio arte storia del territorio senese, a cura di T. Detti, Firenze 2006, pp. 364–371;
  • A. Labriola, Simone Martini e la pittura gotica a Siena, Firenze 2008, p. 32;
  • S. Weppelmann, inMaestri senesi e toscani nel Lindenau-Museum di Altenburg (catal.), a cura di M. Boskovits, Siena 2008, pp. 214–217;
  • A. Labriola, in Giotto e il Trecento… (catal., Roma), a cura di A. Tomei, II, Milano 2009, pp. 203 s.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Rosella Vantaggi, San Gimignano, Town of Fine Towers, Plurigraf (1979)
  2. Anne Mueller von der Hagen, Ruth Strasser, Art and Architecture of Tuscany, Kőnemann, 2001, 3 8290 2652 8
  3. UNESCO, Historic Centre of San Gimignano, (accessed 06-09-2012)
  4. Gordon Moran, Silencing Scientists and Scholars in Other Fields, Ablex Publishing Corporation, (1998) 1 56750 343 8. pp.79-81

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Carli E. La Pittura a Pisa: Dalle Origini Alla Bella Maniera. Pacini. 1994, p 27
  • Cimabue a Pisa. La pittura pisana del Duecento da Giunta a Giotto, a cura di Mariagiulia Burresi e Antonio Caleca. Exh.cat. Pacini editore, Pisa 2005, pp 245–249
  • M. Burresi, L. Carletti, C. Giometti, I Pittori dell’Oro. Pacini, 2002, pp 54–55, 99-100
  • San Gimignano, ed. Antonello Mennucci. Silvana Editoriale, 2011, pp 62, 64-68, 82-84
  • L. Cateni, Maria P.L. Mazzieri. Duccio, Simone, Pietro, Ambrogio e la grande stagione della pittura senese. Betti Editrice, 2012, pp. 100–101, 195-196.