Մեհմեդ Շիմշեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեհմեթ Շիմշեքից)
Մեհմեդ Շիմշեք
 
Կուսակցություն՝ Արդարության և զարգացման կուսակցություն
Կրթություն՝ Անկարայի համալսարան և Էքստերի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 1, 1967(1967-01-01)[1] (57 տարեկան)
Ծննդավայր Arıca, Բաթմանի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա
 
Ինքնագիր Изображение автографа

Մեհմեթ Շիմշեք (հունվարի 1, 1967(1967-01-01)[1], Arıca, Բաթմանի մարզ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ և տնտեսագետ։ Ազգությամբ քուրդ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաթմանի փոքրիկ գյուղերից մեկում։ 1988 թվականին Անկարայի համալսարանում ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան։ Այնուհետև աշխատել է նույն տեղում։ Արժանացել է դրամաշնորհի`Էքսետերի համալսարանում սովորելու համար։ Համալսարանն ավարտել է 1993 թվականին, ինչպես նաև ստացել է ֆինանսների և ներդրումների դոկտորական աստիճան։ 1993-97 թվականներին աշխատել է որպես տնտեսագետ Անկարայում ամերիկյան դեսպանատանը։ Այնուհետև մոտ մեկ տարի աշխատել Է UBS Securities ընկերությունում։ 1998-2000 թվականներին աշխատել է Ստամբուլի Deutsche-Bender Securities բաժնում։ Բացի այդ, յոթ տարի աշխատել է որպես տնտեսագետ «Merrill Lynch» բանկի` Լոնդոնի բաժանմունքում[2][3][4]։

2007-ին Շիմշեքը ընտրվեց Ազգային մեծ ժողովի անդամ Արդարություն և զարգացում կուսակցությունից։ Վերընտրվել է 2011 թվականին, 2015 թվականի հունիսին և նոյեմբերին։ 2007-2009 թվականներին զբաղեցրել է պետական նախարարի պաշտոնը։ 2009-2015 թվականներին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը։ 2015 թվականին նշանակվել է փոխվարչապետ[2][3][4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա` երկու աղջիկ և մեկ տղա։ Բացի թուրքերենից տիրապետում է անգլերեն և քրդերեն լեզուներին[2][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 «Mehmet Şimşek». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  3. 3,0 3,1 PM Davutoğlu unveils new Cabinet members of Turkey’s 64th government
  4. 4,0 4,1 4,2 «Mr. Mehmet ŞİMŞEK Deputy Prime Minister». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեհմեդ Շիմշեք» հոդվածին։