Մեծ քիթ Ջորջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ քիթ Ջորջ
Դիմանկար
Ծնվել էմարտի 20, 1834(1834-03-20)
ԾննդավայրՄոնբելյար
Մահացել էմարտի 22, 1881(1881-03-22) (47 տարեկան)
Մահվան վայրRawlins, Վայոմինգ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ֆրանսիա
Մասնագիտությունhighwayman

Ջորջ Պարրոտ (անգլ.՝ George Parrott, մարտի 20, 1834(1834-03-20), Մոնբելյար - մարտի 22, 1881(1881-03-22), Rawlins, Վայոմինգ, ԱՄՆ)[1] նաև հայտնի է որպես Մեծ քիթ Ջորջ, Մեծ կտուց Պարրոտ, Ջորջ Մանուս և Ջորջ Ուորդեն, 19-րդ դարի վերջին ամերիկյան Վայրի Արևմուտքում անասնագող և մեծ ճանապարհի ավազակ[2]։ Լինչի դատաստանից հետո նրա մաշկից մի զույգ կոշիկ են պատրաստել, իսկ գանգի մի մասը օգտագործել են որպես մոխրաման[3][4]։

Օրենքից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

1878 թվականին Պարրոտը և նրա հանցախումբը գնացքի գողությունից հետո սպանել են երկու իրավապահների՝ Վայոմինգի շերիֆի տեղակալ Ռոբերտ Վիդոֆիլդին և Union Pacific-ի հետախույզ Թիփ Վինսենթին։ 1878 թվականի օգոստոսի 19-ին՝ Մեդիսին Բոու գետի մոտակայքում գտնվող երկաթուղու մեկուսացված հատվածում կողոպուտի փորձից հետո Ուիդդոուֆիլդին և Վինսենթին հրամայվել էր գտնել Պարրոտի հանցախումբը[3]։ Սպաները օրինազանցների հետքերով գնացել են Էլք լեռան մոտ գտնվող Ռաթլսնեյք կիրճում գտնվող ճամբար, որտեղ նրանց նկատել էր ավազակախմբի դիտորդը։ Կողոպտիչները հանգցրել են խարույկը և թաքնվել թփերի մեջ։ իդոֆիլդը զգացել էր, որ կրակի մոխիրը դեռ տաք է։ Օինազանցները դարանակալել են օրենապահներին՝ կրակել են Վիդոֆիլդի դեմքին։ Վինսենթը փորձել է փախչել, բայց մինչ ձորից դուրս գալը նրան գնդակահարել են։ Նախքան դիակները թաքցնելը և վայրից փախչելը բանդան վերցրել է նրանց զենքը և նրանցից մեկի ձին։

Երկու օրինապահների սպանությունն արագ բացահայտվել է, և «մարդասպաններին ձերբակալելու» համար առաջարկվել է 10․000 դոլար պարգև։ Հետագայում այն կրկնապատկվել է և դարձել 20․000 դոլար[5]։

1879 թվականի փետրվարին «Մեծ քիթ» Ջորջը և նրա համախոհները գտնվել են Մայլսթաունում (այժմ ՝ Մայլս Սիթի, Մոնտանա)։ Ջորջը, Չարլի Բուրիսը և ևս երկու հոգի կողոպտել են բարգավաճ վաճառականը Մորիս Քանին, չնայած նա ճանապարհորդել է զինված 15 հոգանոց շարասյունի և երկու սպայի ուղեկցությամբ, որոնց հանձնարարված էր հավաքել բանակի աշխատավարձը։ Մոտ 16 կմ Փոուդեր գետի խաչմերուկից այն կողմ դիմակներ հագած բանդան սպասել և երբ կառքերի ու զինվորների մեջ տարածք է առաջացել, հանկարծակի հարձակվել են և կողոպտել են ․600-ից մինչև 14000 ԱՄՆ դոլար գումար՝ ըստ տարբեր աղբյուրների[6][7]։

Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականին Մորիս Քանի կողոպուտից հետո Մայլս Սիթիում երկու տեղացի պատգամավորներ՝ Լեմ Ուիլսոնը և Ֆրեդ Շմալսը ձերբակալել են Մեծ քիթ Ջորջ Պարրոտին և Չարլի Բուրիսին կամ «հոլանդացի Չարլիին», երբ նրանք հարբած պարծեցել են, որ սպանել են Վայոմինգի երկու օրինապահներին[6][8]։ Պարրոտին վերադարձրել է Վայոմինգ՝ սպանության մեղադրանքով[9]։

Լինչի դատաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարրոտը դատապարտվել է կախաղանի 1881 թվականի ապրիլի 2-ին, դատավարությունից հետո փորձել է փախչել Վայոմինգ նահանգի Ռաուլինս բանտից։ Պարրոտը գրպանի դանակով և ավազաքարի կտորով կարողացել է հանել կապանքների գամերը, թաքնվել է զուգարանում, և երբ բանտապահ Ռոբերտ Ռանկինը ներս է մտել, օգտագործելով կապանքները՝ հարվածել է Ռանկինի գլխին՝ կոտրելով նրա գանգը։ Ռանկինը կարողացել է դիմադրել և միաժամանակ օգնության է կանչել կնոջը՝ Ռոզային, որը ատրճանակով ստիպել է Պարրոտին վերադառնալ իր խուց։ Փախուստի փորձի մասին լուրը արագ տարածվել է, և մարդկանց խմբերը սկսել են ճանապարհ ընկնել դեպի բանտ։ Դիմակավորված մարդիկ ներխուժել են բանտ և զենքի սպառնալիքով Ռանկինից վերցրել են բանալիները և Պարրոտին դուրս հանել խցից[8][10]։ Պարրոտի «փրկարարները» նրան դուրս բերելով ավելի քան 200 հոգուց բաղկացած ամբոխի մոտ նրան կախել են հեռագրասյունից[9][11]։  

Չարլի Բուրիսին նման լինչի է ենթարկել նրա ձերբակալությունից շատ չանցած։ Տեղացիների խումբը նրան գտել է գնացքի բեռնախցիկում թաքնված և կախել մոտակա խաչմերուկի հեռագրասյունից[12]։

Աճյունի պղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկներ Թոմաս Մագին և Ջոն Յուջին Օսբորնը վերցրել են Պարրոտի մարմնին նրա մահից հետո, որպեսզի ուսումնասիրեն ուղեղը նրա հանցավորության վերաբերյալ վկայություններ գտնելու համար[11][13]։ Պարրոտի գանգի վերին մասը կոպտորեն սղոցել են, և նվիրել 16-ամյա Լիլիան Հիթին, որն այն ժամանակ Մագիի բժշկական օգնականն էր։ Հիթը դարձել Վայոմինգի առաջին կին բժիշկը և ասում են, որ նա օգտագործել է գանգի հատվածը որպես մոխրաման, գրչաման[8][14]։ Պարրոտի դեմքից նաև հետմահու դիմակ են հանել։ Ազդրերի և կրծքավանդակի մաշկը, ներառյալ մահացածի պտուկները, ուղարկել են Դենվերի կաշեգործարան, որտեղ մաշկից մի զույգ կոշիկ և բժշկական պայուսակ են կարել[15][16]։ Դրանք պահել է Օսբորնը, ով կոշիկները հագել է իր երդմնակալության պարահանդեսին Վայոմինգ նահանգի առաջին դեմոկրատ նահանգապետ ընտրվելուց հետո[17][18]։ Պարրոտի մասնատված մարմինը՝ մինչև փորձերի ավարտը մոտ մեկ տարի, պահել են վիսկիի տակառում, որը լցված էր աղի լուծույթով, մինչ փորձերը շարունակվում էինԼ Հետո նրան թաղել են Մագիի գրասենյակի հետևի բակում[3][4]։

Վերաբացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականի մայիսի 11-ին շինարարները ոսկորներով լցված վիսկիի տակառ են հայտնաբերել Ռաուլինսի ազգային բանկում։ Տակառի ներսում մի գանգ կար, որի վերևը սղոցված էր, մի շիշ բուսական բաղադրությամբև կոշիկներ[19][20] Բժիշկ Լիլիան Հիթին, որն այն ժամանակ ութսունն անց էր, կապ է հաստատել, և ուղարկել է գանգիհատվածը, որը համապատասխանել է գտնված գանգին։ ԴՆԹ թեստը հետագայում հաստատել է, որ մնացորդները Մեծ Քիթ Ջորջի մնացորդներն են։ Մեծ Քիթ Ջորջի կաշվից պատրաստված կոշիկները մշտական ցուցադրության են դրվածՌաուլինսի Կարբոն շրջանի թանգարանում՝ նրա գանգի ստորին հատվածի և հետմահու մահվան դիմակի հետ միասին[8]։ Ավազակի կախելու ժամանակ օգտագործված կապանքները, ինչպես նաև գանգի վերին հատվածը ցուցադրված են Նեբրասկա նահանգի Օմահա նահանգի Union Pacific թանգարանում։ Նրա մաշկից պատրաստված դեղամիջոցների տոպրակը չի հայտնաբերվել[2][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. estrepublicain.fr (in french). «The bandit from Montbéliard turned into shoes».
  2. 2,0 2,1 francescacontreras.com (2006). «The Story of Big Nose George Parrott». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 Legends of America (2007). «Outlaw Big Nose George Becomes a Pair of Shoes in Rawlins». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
  4. 4,0 4,1 Chuck Woodbury (1997). «The crook who grew up to be a shoe». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
  5. Cullen, Tom (2003). Roamin Wyomin. Trafford Publishing. էջ 211. ISBN 1-4120-0127-7.
  6. 6,0 6,1 Amorette Allison, Terry Tribune (2011). «Cahn's Coulee Named After Misfortunate Incident». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  7. Outlaw Tales of Montana: True Stories of Notorious Montana Bandits, Culprits and Crooks, Gary A. Wilson, Morris Book Publishing, LLC, 2003, 0-7627-2686-5, p. 116
  8. 8,0 8,1 8,2 8,3 Wyoming Tales and Trails (2008). «The mortal remains of Big Nose George Parrott, Carbon County Museum». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
  9. 9,0 9,1 9,2 Time magazine (1950 թ․ մայիսի 22). «The return of Big Nose George». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
  10. Sunderland Echo (2009). «The ballad of Big Nose George». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
  11. 11,0 11,1 Original Hobo Nickel Society (2005). «Big Nose George». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
  12. Davis, John W. (2006). Goodbye, Judge Lynch. University of Oklahoma Press. էջ 105. ISBN 0-8061-3774-6.
  13. Wyoming Bed and Breakfast website (2009). «Rawlins, Wyoming». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
  14. Carbon County Museum (2007). «Big Nose George Parrott». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
  15. Roadside America (2008). «Shoes Made From Big Nose George». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
  16. Elk Mountain Hotel (2008). «Carbon County's Most Infamous Outlaw». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
  17. Carbon County Museum (2008). «Site of Big Nose George lynching». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
  18. John Taliaferro (2008). Charles M. Russell. University of Oklahoma Press. ISBN 9780806134956. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
  19. «Remains of Outlaw Found: Big Nose George Discovered in Whiskey Barrel». Beatrice Daily Sun. Beatrice, NB. 1950 թ․ մայիսի 14. էջ 2. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն
  20. Patterson, Richard M. (1984). Historical atlas of the outlaw West. Big Earth Publishing. էջ 213. ISBN 0-933472-89-7.