Մեծ պահանջարկ ունեցող տղամարդը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ պահանջարկ ունեցող տղամարդը
անգլ.՝ Playing the Field
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն և ֆիլմ ֆուտբոլի մասին
Թեմաֆուտբոլ
Թվական2012 և դեկտեմբերի 6, 2012[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳաբրիլե Մուչինո[2][3][4][…]
ՊրոդյուսերԱվի Լերներ, Ջերարդ Բաթլեր, Քևին Միշեր և Ջոնաթան Մոսթոու
Սցենարի հեղինակRobbie Fox?
ԴերակատարներՋերարդ Բաթլեր[3][4][5][…], Ջեսիկա Բիլ[3][5][6][…], Քեթրին Զետա-Ջոնս[3][5], Դենիս Քուեյդ[3][5][6][…], Ումա Թուրման[3][5][6], Ջուդի Գրիր[3][5], Ջեյմս Տապպեր[5], Իքբալ Թեբա[5], Նոահ Լոմաքս[5] և Սումայա Ակաաբուն
ՕպերատորՓիթեր Մենզիս
ԵրաժշտությունAndréa Guerra?
ԿինոընկերությունNu Image, Millennium Films և Misher Films
Տևողություն113 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Մեծ պահանջարկ ունեցող տղամարդը» (անգլ.՝ Playing for Keeps), ռեժիսոր Գաբրիլե Մուչինոյի ֆիլմը։ Պրեմիերան Միացյալ Նահանգներում կայացել է 2012 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ Ռուսաստանում՝ 2012 թվականի դեկտեմբերի 6-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայի նախկին սպորտային աստղ Ջորջ Դրայերի (Ջերարդ Բաթլեր) կյանքում դժվար ժամանակներ են. նրանից հեռացել է կինը, կարիերան նույնպես լավ չի ընթանում։ Ջորջն առանձնապես ակտիվ կենսակերպ չի վարում և ավելի շատ համակերպվում է ստեղծված իրավիճակին։ Նա տեղափոխվում է Վիրջինիա, որտեղ կիրակի օրերին կարող է տեսնել իր 9-ամյա որդուն՝ Լյուիսին, և փորձել վերականգնել հարաբերությունները նախկին կնոջ՝ Սթեյսիի (Ջեսիկա Բիլ) հետ։ Այստեղ նա հայտնաբերում է, որ տեղական դպրոցի ֆուտբոլային թիմի մարզիչն ակնհայտորեն չի կարողանում կատարել աշխատանքը և առաջարկում է իր ծառայությունները։

Երիտասարդ մարզիկների մայրերը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր սեփական դժվար անձնական կյանքը, արագորեն նկատում են գրավիչ մարզչի հայտնվելը։ Փաթին, Դենիզը և Բարբը սիրախաղ են սկսում Ջորջի հետ և պայքարում նրա ուշադրությանն արժանանալու համար։ Դենիզը նույնիսկ դայակ է վարձում իր երեխաների համար, որպեսզի ոչինչ չխանգարի իր զարգացող սիրավեպին։ Դենիզը նրան մարզական մեկնաբանի աշխատանք է առաջարկում ESPN-ում։ Այդպիսի աշխատանքի մասին Ջորջը կարող էր միայն երազել։

Տղաների հետ ֆուտբոլով զբաղվելը աստիճանաբար փոխում է Ջորջի բնավորությունը։ Հանուն իր որդու և Սթեյսիի հետ մտերմության նա պատրաստ է գնալ զոհաբերությունների։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի փետրվարի 23-ին հաստատվել է, որ Ջերարդ Բաթլերը ֆիլմում խաղալու է գլխավոր դերը[7], իսկ մայիսի 7-ին անցկացվել է քասթինգ[8]։

Նկարահանումներն սկսվել են 2011 թվականի մարտի վերջին Millennium Studios կինոստուդիայում և Լուիզիանայի Շրիվպորտ քաղաքում[9][10]։

2012 թվականի հուլիսի 16-ին FilmDistrict կինոստուդիան փոխել է ֆիլմի անվանումը՝ «Playing the Field»-ից դարձնելով «Playing for Keeps»[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. http://www.imdb.com/title/tt1540128/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.bbfc.co.uk/releases/playing-keeps-film
  4. 4,0 4,1 http://www.interfilmes.com/filme_26976_Um.Bom.Partido-(Playing.for.Keeps).html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 http://www.imdb.com/title/tt1540128/fullcredits?ref_=tt_cl_sm
  6. 6,0 6,1 6,2 http://www.adorocinema.com/filmes/filme-190733/
  7. Germain Lussier (2011 թ․ փետրվարի 23). «Gerard Butler Will Be 'Playing The Field' With Uma Thurman and Jessica Biel». Film. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին.
  8. «Auditions Information for Independent film 'Playing the Field' Starring Gerard Butler». Feature Film Auditions. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին.
  9. Steven Zeitchik (2011 թ․ ապրիլի 5). «Gerard Butler Beings Playing the Field». L.A. Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին.
  10. Playing for Keeps (2012) — Filming locations
  11. «FilmDistrict Renames Gerard Butler Soccer Comedy 'Playing For Keeps'». Deadline.com. 2012 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]