Մեծ Լուսավորիչ վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Լուսավորիչ վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԷրզինջանի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը4-րդ դար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված4-րդ դար

Մեծ Լուսավորիչ վանք նաև՝ (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանք)[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Արևմտյան Հայաստանի Էրզինջանի մարզի Սեպուհ լեռան արևմտեան լանջին։ Կառուցվել է 4-րդ դարում։

Վանք գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը բաղկացած էր երկու շինությունից ներքին և արտաքին տաճարների։ Եկեղեցում պահպանվում էր Գրիգոր Լուսավորչի ձախ բազկամասունքը և վզի խաչը։ Եկեղեցուց դեպի հյուսիս-արևելք գտնվում էր Սուրբ Ամենափրկիչ փոքր գմբեթավոր եկեղեցին։ Այս եկեղեցու անմիջապես կողք կար մի աղբյուր, որը կոչվում էր «Բարեհամ աղբյուր», քանի որ շատ անուշ և առատ ջուր էր գալիս, որը ըստ ավանդության սկսել է բխել Սուրբ Գրիգոր Լուսավորչի աղոթքով։ Բարեհամ աղբյուրի կողքին գտնվում էր Մանեայ Այր կոչվող քարանձավը, իսկ վանքից ներքև՝ «Տրդատի քար» անունով մի քար, այն կանգնեցվել էր այդ տեղ, որտեղ մկրտվել էր հայոց արքան։

Վանքը պարիսպապատ էր, պարիսպը կառուցված էր աղյուսով, իսկ մուտքը երկաթյա էր։ Նաև վանքը ուներ մշակելի հողատարածք, անտառ և 5-6 գյուղեր։ Ինչպես և ավագ վանքը, այնպես էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, գտնվում էր Բրոխորոնեան ընտանիքի վանապահության տակ։ Վանքի ուղտի օրը Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գիվտի տոնն էր (Հոգեգալստի երրորդ շաբաթ օրը)։

Ուղտագնացության նկարագրություններից մեկում ասվում է՝

Գիւտ նշխարաց տօնին Բարձր Հայքի և Եկեղեաց գաւառի հաւատացեալները գունդ գունդ կը մագլցին լեռնէն վեր, մեծ մասը հետիոտն։ Մոմեղէններով կը դիմեն դէպի աւագ խորանը, ծնրադիր, ոմանք հեկեկանքով կ’աղօթեն։ Կը գտնուին նաև այդպիսի ուխտաւորներ, որոնք ամբողջ գիշերը Տաճարին մէջ կ՚անցնեն յաճախ աղօթքներով և դուն ուրեք [հազիւհազ – Ռ.Թ.] մրափելով։ Ամուլ կիներ Լուսաւորչի ննջման տեղէն… կ’առնեն հող, ջրախառն խմելու և զաւակ ունենալու հաւատքով

Վանք տուժել է Համիդեան կոտորածների ժամանակ, երբ քրդական ցեղախմբերը հարձակվեցին, թալանեցին և ավերեցին վանքը և քանդեցին տնտեսական շինությունները։ 1901 թվականին վանք է այցելում Երզնկայի թեմի առաջնորդ Դանիէլ վարդապետ Յակոբեանցը, և տեսնում է վանք լքված և ավերված, նա հայտնում է որ պետք է վանքը նորից վերականգնել և հանձնել վանապահներին, բայց դրա համար անհրաժեշտ է մօտ 250-300 օսմանեան ոսկի գումար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երզնկայի շրջանի եկեղեցիները եւ վանքերը». web.archive.org. 2020 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.