Սեպուհ (լեռ)
Արտաքին տեսք
Սեպուհ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Թուրքիա |
Աշխարհագրական տեղադրություն | Երզնկայի դաշտ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 3030 մետր |
Սեպուհ, Դարանաղյաց լեռ, Մանայարք, «Մանէայրք», Մանյա այրինք, Մանյա այրք, Մանյա լեռ, Չարդալար, Սեպուհ լեռ, Սեպուռ լեռ, լեռնագագաթ Հայկական լեռնաշխարհում, Անտիպոնտական լեռնաշղթայում, Կամախի բարձրավանդակում, Երզնկայի դաշտի արևմտյան կողմում, պատմական Դարանաղի և Եկեղյաց գավառների միջև։
Լանջերը անտառապատ են, ապառաժոտ։ Ստորոտի խորձանուտում գտնվում է Լուսաղբյուր կոչվող ուխտատեղին։ Տեղ-տեղ կան անդնդախոր ձորեր, քարանձավներ և ծործորներ։ Գագաթային մամսը փոքր-ինչ տափարակ է; Լեռան տարածքում կան հնարավայրեր, բերդեր, վանքեր, գյուղեր, ավերակ բնակավայրեր։ Գրականության մեջ սխալմամբ նույնացնում է Գոհանամ լեռնագագաթի հետ։ Բարձրությունը՝ 3030 մ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1998։