Բարեհամ աղբյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարեհամ աղբյուր, աղբյուր Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Դարանաղի գավառում (ոմանց կարծիքով՝ Երզնկայի գավառում, որը սխալ տեսակետ է)։ Գտնվում է Սեպուհ լեռան լանջին։ Ըստ ավանդության այստեղ է գտնվել Գրիգոր Լուսավորչի ճգնարանը և ըստ ավանդության հենց նրա հրաշագործությամբ է բխել աղբյուրը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 655 — 992 էջ։