Մելքոն Քեպապչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մելքոն Քեպապչյան
Melkon Kebabdjian.jpg
Ծնվել է հունվարի 15, 1880(1880-01-15)
Ծննդավայր Ակն, Էրզինջանի նահանգ, Թուրքիա
Վախճանվել է 1949
Մահվան վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Ֆրանսիա
Կրթություն Ներսեսյան վարժարան
Մասնագիտություն նկարիչ և նկարազարդող

Մելքոն Մկրտչի Քեպապչյան (1880, Ակն, Թուրքիա - 1949, Երևան), հայ գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Ակնի Նարեկյան և Ներսեսյան վարժարաններում։ 1892 թվականին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ զբաղվել է մանրանկարչությամբ։ Փոխադրվելով Փարիզ` զբաղվել է նաև գրքերի նկարազարդումով։ 1947 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան[1]։ Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեպապչյանի արվեստում ակնառու տեղ է գրավում Մեծ եղեռնի թեման։ Մեզ հայտնի առաջին աշխատանքներից է «Ողջ մնացողներուն մղձավանջը» նկարը, որը ներկայացնում է ծխի, բոցերի, խավարի ու ավերի մեջ գտնվող Հայաստանը։ Համազգային ողբերգությունը թեմա է դարձել նաև «Խավարից լույսը», «Ավերակներու բուն», «Հայ մայրերու սուգը», «Հայ անթաղ նահատակներու հիշատակարան» և այլ ստեղծագործությունների համար։ Հատկապես ազդեցիկ է այդ շարքի վերջին նկարը։ Կոստանդնուպոլսի մզկիթների ու մինարեթների չարագուշակ ուրվապատկերի վերևում, արնաներկ հորիզոնում պատկերված են բազմահազար անմեղ զոհերի անհայտ, անանուն, գոյություն չունեցող, խոնարհված խաչ-տապանաքարերը, որոնց կենտրոնում վառվում է նրանց հիշատակը հավերժակոչող անշեջ կրակը։ Դա արվեստագետի կանգնեցրած հուշարձանն է իր ժողովրդի նահատակների հիշատակին, անչափ պարզ, հնչեղ և կոթողային։ Արևմտահայության աղետն իր կնիքն է դրել Քեպապչյանի ողջ ստեղծագործության վրա («Ունայնություն ունայնության», «Թախծոտ գիշեր», «Մղձավանջ», «Գթություն», «Մենություն», «Մահերդ», «Վիշտը», «Ճակատագրիս ընթացքը», «Հացի կոիվ» և այլն)։ Հայրենիքի կորստյան թեման արտահայտվել է անսահման կարոտով տոգորված «Ծննդավայրս, հրաժեշտի տարին» պատկերում և Թորոս Ազատյանի «Քառասնյակը» հատորի նկարազարդումներում։ 1930–ական թվականներին Քեպապչյանը ձևավորել է Փարիզում լույս տեսնող «Նահատակ գրագետներու բարեկամներ» մատենաշարի հատորները, որոնք մեծ ճանաչում են բերել արվեստագետին, և պատկերազարդել «Ձոն Հաճընի հերոսամարտի տասնամյակի» հուշահատորը։ Կարոտախտով տառապող արվեստագետի զգացմունքների դրսևորումն է «Հայրենաբաղձություն» պատկերը։ Հայրենի եզերքի անսահման կարոտն ու վերադարձի բաղձանքն են, որ ուժ են տվել վաթսունամյա նկարչին թողնել օտար ափերը և հայրենադարձվել։

  • «Հայ մայրերի սուգը»
  • «Գաղթականներ»
  • «Խաչելություն»
  • «Վաղ գարուն»
  • «Օրնամենտալ մոտիվ»
  • «Երաժշտություն»
  • «Վիշտ»
  • «Հիշատակարան»

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում 1930 և 1944 թթ.։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կյուսթավ Քան, Մելքոն Քեպապճյան, «Առաջ», 1930, 14 հունիսի։
  • Մ. Քեպապճեան, «Ընդարձակ տարեցույց Ազգային հիվանդանոցի», 1931 թ.։
  • Վահրամ Թաթուլ, Մելքոն Քեպապչյանը և իր նկարահանդեսը։ «Առաջ», 1930, 19 մայիսի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
  2. Մելքոն Քեպապչյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png