Մելինե Թումանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելինե Թումանի
Ծնվել է1975
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Նյու Յորքի համալսարան
Մասնագիտությունլրագրող

Մելինե Թումանի (1975, Թեհրան, Իրան)[1], ամերիկացի գրող և լրագրող։ Իր հուշագրական «There Was and There Was Not: A Journey Through Hate and Possibility in Turkey, Armenia, and Beyond» աշխատությունը դարձել է 2014 թվականին անցկացված Գրական քննադատների ազգային և 2015 թվականի Dayton Literary Peace մրցանակաբաշխությունների հաղթող[1][2]։ 2019 թվականին Թումանին միացել է Բարթ քոլեջին, որտեղ դասավանդում է իրենց «Գլոբալիզացիա և միջազգային հարաբերություններ» ծրագրում[3]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանին ծնվել է իրանահայ ընտանիքում, Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Հյուսիսային Ամերիկա, երբ Թումանին երկու տարեկան էր[4]։ Նա մեծացել է Նյու Ջերսիի հայկական համայնքում, որտեղ հաճախել է «Արմենիա» ճամբարը[5]։ Հենց այստեղ էլ նա իմացել է Հայոց ցեղասպանության մասին[6]։ Այս ճամբարի նպատակներից էր թուրք բնիկների նկատմամբ երեխաների մեջ ատելություն սերմանելը, որի մասին Թումանին գրել իր հուշերում[7]։

Թումանին ավարտել է Բերքլիի համալսարանի և ստացել է պետական քաղաքականության և անգլերենի բակալավրի աստիճան, որից հետո ընդունվել է Նյու Յորքի համալսարանի քննադատության և մշակութային հաշվետվության ծրագրում

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը ավարտելուց հետո Թումանին տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ աշխաըել է Ռուս-ամերիկյան լրագրության ինստիտուտի համակարգող[8]։ Իր լրագրողական կարիերան նա սկսել է որպես Նյու Յորք Թայմսի խմբագրի օգնական, որի ընթացքում նա ականատես է եղել Հյուսիսային ամերիկայում հակաթուրքական տրամադրությունների տարածմանը։ 2005 թվականին Թումանին տեղափոխվել է Թուրքիա։ Նա 4 տարի ապրել է Ստամբուլում և ուսումնասիրել է պատմության թուրքական տեսակետը, թե ինչպես են նրանք հասկանում պատմությունը[9]։

2007 թվականին Թումանին հրավիրվել է Վիեննայի Մարդկային գիտությունների համալսարանում, որտեղ լրագրություն է դասավանդել[10]։

2014 թվականին հրատարակում է «There Was and There Was Not: A Journey Through Hate and Possibility in Turkey, Armenia, and Beyond» հուշագրությունը, որտեղ նա միավորել է իր կատարած բոլոր հետազոտությունները։ Այս գրքում նա ուսումնասիրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության երկու կողմերը տեղացի և սփյուռքի հայերի տեսանկյունից։ Նա ներկայացնում և վերլուծում է իր մանկությունը, երբ նրան հակաթուրքական իդեալներ էին սովորեցնում և Ստամբուլում քաղաքական գործիչների և տեղացիների հետ իր կատարած հետազոտությունները[11]։

Թումանին դասավանդում է ոչ գեղարվեստական գրականություն Գաուչեր քոլեջում[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Chast, Piketty, Rankine among 2014 National Book Critics Circle nominees». pbs.org. 2015 թ․ հունվարի 20. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  2. «2015 Dayton Literary Peace Prize Finalists». daytonliterarypeaceprize.org. 2015. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  3. «Author and Journalist Meline Toumani to Teach Course at Bard Globalization and International Affairs Program in New York City». bard.edu. 2019 թ․ մայիսի 28. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  4. «Legacy of a genocide». cbc.ca. Canadian Broadcasting Corporation. 2015 թ․ ապրիլի 17. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
  5. «Meline Toumani: "There Was And There Was Not"». thekojonnamdishow.org. 2014 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  6. Karaköse, Nayat (2015 թ․ հունվարի 16). «Armenian identity is wounded with hatred». agos.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  7. Meneshian, Raffi (2015 թ․ հունիսի 1). «BOOK REVIEW: Toumani's 'There Was and There Was Not' Not Recommended». asbarez.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  8. «Author Meline Toumani to give Luther College Opening Convocation address». luther.edu. Luther College. 2017 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  9. Ali, Lorraine (2014 թ․ նոյեմբերի 28). «Review: 'There Was and There Was Not' crosses Turkish-Armenian divide». Los Angeles Times. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  10. «Meline Toumani Fellow Profile». iwm.at. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  11. O'Grady, Megan (2014 թ․ նոյեմբերի 5). «A Trio of Young Women Publish Potent Memoirs». vouge.com. Vogue. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  12. «M.F.A. in Creative Nonfiction Faculty». Goucher College (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.