Մեզիրեի ազգային կենտրոնական վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեզիրեի ազգային կենտրոնական վարժարան, հիմնադրվել է 1892 թվականին, Մեզիրեում (Արևմտյան Հայաստան), տեղի կրթական միությունների ջանքերով։ Սկզբում արական էր, հետո՝ երկսեռ։ Ուներ 12 դասարան՝ 4 մանկարան, 4 նախակրթարան, 4 բարձրագույն։ Դասավանդվում էին հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, թուրքերեն։ Աշակերտների թիվը հասնում էր 100-ի, ծախսերի մեծ մասը հոգում էր Ամերիկայի կրթասեր մեզիրեցիների միությունը։ Հրատարակում էր «Նոր գարուն» խմորատիպ օրաթերթը (1908 թվականից՝ «Ծովաց արծիվ»)։ Տեսուչներ են եղել Հ․ Սիմոնյանը, Ռ. Զարդարյանը։ Վերջին տնօրենն ու դաստիարակն էր Երուխանը։ 1913 թվականին հաստատությանը կից բացվել է ճեմարան՝ 2 տարվա դասընթացով, որտեղ սովորում էին ուսումնարանն ավարտողները։ Շրջանավարտներն ուսումը շարունակում էին համալսարաններում կամ դառնում ուսուցիչներ։ 1913 թվականին, հայ գրերի գյուտի 1500-ամյակի առթիվ, վարժարանը կոչվել է Հայկական ճեմարան։ Փակվել է 1915 թվականին, վերաբացվել՝ 1918 թվականին և գործել մինչև 1923 թվականը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 377