Մեգի Ստեֆենս
Մեգի Ստեֆենս | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական[1] |
Մասնագիտացում՝ | ջրագնդորդ և լողորդ |
Երկիր՝ | ԱՄՆ[2] |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 4, 1993[1] (30 տարեկան) |
Ծննդավայր՝ | San Ramon, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Ակումբ՝ | United States women's national water polo team?, New York Athletic Club?, UVSE?, Club Natació Sabadell? և Stanford Cardinal women's water polo? |
1,73 մետր[2] | |
Քաշ՝ | 74 կիլոգրամ |
Մեգի Ստեֆենս (անգլ.՝ Maggie Steffens, ամբողջական անունը՝ Մարգարետ Էնն Ստեֆենս (անգլ.՝ Margaret Ann Steffens), հունիսի 4, 1993[1], San Ramon, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի ջրագնդորդ, որը հանդես է գալիս հարձակվողի դիրքում։ ԱՄՆ-ի ջրային պոլոյի կանանց հավաքականի կազմում դարձել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն (2012[3], 2016[4], 2020[5]), աշխարհի չեմպիոն, Պանամերիկյան խաղերի հաղթող։ 2020 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ Մեգի Ստեֆենսը սահմանել է օլիմպիական նոր ռեկորդ Օլիմպիական խաղերում կանանց ջրագնդակում առանձին խաղացողի խփած գոլերի քանակով[6][7]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեգի Ստեֆենսը ծնվել է Կալիֆոռնիայի Սան Ռամոն քաղաքում։ Նրա հայրը՝ Կառլոս Ստեֆենսը, բնիկ պուերտոռիկացի է, դեռ մանուկ հասակից զբաղվել է ջրագնդակով իր հայրենիքում։ Իր երկրի հավաքականի կազմում նա մասնակցել է երեք Պանամերիկյան խաղերի ջրագնդակի մրցաշարերին։ Ամերիկա տեղափոխվելուց հետո հանդես է եկել Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի թիմում, որի կազմում դարձել է ԱՄՆ-ի եռակի չեմպիոն[8][9]։ 1979 թվականին Pac-10 ուսանողական խորհրդաժողովի կողմից ճանաչվել է տարվա ջրագնդորդ[10]։
Մեգի Ստեֆենսը հետաքրքրվել է ջրագնդակով հոր և իր ավագ քրոջ՝ Ջեսիկայի ազդեցությամբ, որը 2007-2012 թվականներին պաշտպանել է ԱՄՆ ազգային հավաքականի գույները[11]։
Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր մարզական կարիերայի արշալույսին Մեգի Ստեֆենսը հանդես է եկել Մոնտե Վիստի դպրոցի ջրագնդակի թիմում և երեք անգամ (2007, 2008, 2009)[12][13] նրա կազմում հաղթել է առաջնությունում և ստացել բազմաթիվ անձնական պարգևներ[11]։
2013 թվականին Մեգին ընդունվել է Սթենֆորդի համալսարան և մինչև 2017 թվականը խաղացել է համալսարանի ջրագնդակի կանանց թիմում։ Ընդ որում, նա երեք անգամ (2014, 2015, 2017) դարձել է Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայի կողմից անցկացվող մրցաշարի չեմպիոն և ևս երկու անգամ (2013, 2016)՝ արծաթե մեդալակիր, իսկ 2015 և 2017 մրցաշրջանների արդյունքներով ճանաչվել է ամենաարժեքավոր խաղացող[14][15][16][17]։ 2017 թվականին Ստեֆենսն ավարտել է համալսարանը բնական գիտությունների բակալավրի աստիճանով[18]։
Մեգի Ստեֆենսը ոսկե մեդալներ է նվաճել 2012[3][19][20][21][22][23], 2016[24] և 2020 թվականների Օլիմպիական խաղերում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.fina.org/athletes/1034760/margaret-steffens/profile
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://olympics.com/tokyo-2020/olympic-games/en/results/water-polo/athlete-profile-n1320556-steffens-margaret.htm
- ↑ 3,0 3,1 "Olympics: Danville's Maggie Steffens scores five goals as U.S. water polo team captures first-ever gold medal". mercurynews.com. August 9, 2012. Retrieved August 9, 2012.
- ↑ «Rio Olympics 2016: U.S. women earn water polo gold medal». dailynews.com. Jeff Miller. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Brennan, Christine (2021 թ․ օգոստոսի 7). «US women's water polo team wins third straight Olympic gold, dominates Spain». USA Today. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ "Team USA's Maggie Steffens Breaks Water Polo Olympic Scoring Record". Sports Illustrated. July 30, 2021. Retrieved July 30, 2021.
- ↑ Greaney, Alec (July 30, 2021). "Maggie Steffens Tops All-Time List in USA Water Polo's Big Bounceback Win". NBC 4. Retrieved July 30, 2021.
- ↑ Elliott Almond (2012 թ․ օգոստոսի 6). «Olympics: U.S. players Jessica, Maggie Steffens come from a long line of water polo royalty» (անգլերեն). The Mercury News. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
- ↑ Amanda Rykoff (2011 թ․ հուլիսի 15). «For the Steffens, water polo is a family affair» (անգլերեն). ESPN. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
- ↑ Elliott Almond (2012 թ․ մայիսի 17). «Seven Bay Area players selected to U.S. women's Olympic water polo team» (անգլերեն). East Bay Times. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
- ↑ 11,0 11,1 «Maggie Steffens - Women's Senior National Team». USA Water Polo (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
- ↑ "Maggie Steffens". usawaterpolo.org. Retrieved August 9, 2012. Արխիվացված Օգոստոս 4, 2012 Wayback Machine
- ↑ "Maggie Steffens". teamusa.org. Retrieved August 9, 2012.
- ↑ "Maggie Steffens". Retrieved May 20, 2017.
- ↑ "Women's Water Polo History". Retrieved May 20, 2017
- ↑ "2015 National Collegiate Women's Water Polo Championship". Retrieved May 20, 2017
- ↑ "Stanford Wins its Sixth". Retrieved May 20, 2017
- ↑ Maggie Steffens (անգլ.) Ինստագրամում
- ↑ «Official Results Book – 2012 Olympic Games – Diving, Swimming, Synchronised Swimming, Water Polo» (PDF). fina.org. FINA. էջ 345. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
- ↑ "United States women's water polo team suffer first Olympic defeat in 13 years". The Guardian. July 28, 2021. Retrieved July 28, 2021.
- ↑ "Steffens ties Olympic water polo scoring record" Արխիվացված 2012-08-06 Wayback Machine. paloaltoonline.com. July 30, 2012. Retrieved August 9, 2012.
- ↑ "FINA Names Maggie Steffens Best Female Water Polo Player Of 2012" Արխիվացված 2013-01-20 Wayback Machine. usawaterpolo.org. January 4, 2013. Retrieved January 4, 2013.
- ↑ "Now Available December Swimming World Magazine Names Water Polo Players of the Year". swimmingworldmagazine.com. December 8, 2012. Retrieved January 4, 2013.(չաշխատող հղում)
- ↑ «Official Results Book – 2016 Olympic Games – Water Polo» (PDF). olympic.org. IOC. էջ 193. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
|