Մաքսային նավամատույց Վենետիկում
Մաքսային նավամատույց Վենետիկում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջովաննի Անտոնիո Կանալետտո[1] |
տարի | 1720[1] |
բարձրություն | 46 ± 1 սանտիմետր |
լայնություն | 63,4 ± 0,1 սանտիմետր[1] |
ժանր | Վեդուտա |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Արվեստի պատմության թանգարան[2] |
հավաքածու | Արվեստի պատմության թանգարան[1] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Մաքսային նավամատույց Վենետիկում» (իտալ.՝ La dogana a Venezia), իտալացի նկարիչ, ճարտարապետական բնապատկերի՝ վեդուտների վարպետ Ջովաննի Անտոնիո Կանալետտոյի նկարներից[3]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1720-ից 1730 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 46 × 63,4 սմ, գույքագրման համարը՝ №GG 6331:
Այսօր «Մաքսային նավամատույց Վենետիկում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Արվեստի պատմության թանգարանում (Վիեննա, Ավստրիա)[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մաքսային նավամատույց Վենետիկում» ստեղծագործությունը 1740 թվականին գնել է արքայազն Իոսիֆ Վենցլավ Լիխտենշտեյնցին։ Արվեստի պատմության թանգարանը այն ձեռք է բերել 1918 թվականին։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեդուտայում պատկերված է Վենետիկի Պունտա դելլա Դոգանա մաքսային նավահանգիստը։
Մանր վրձնահարվածները հիմնականում արված են սպիտակով և օքրայով. դրանք ստեղծում են մաքուր, ինչպես նաև ցրված արևային լուսավորություն։ Շնորհիվ նկարչի վարպետությանը՝ տեսանելի է ճարտարապետության գեղեցկությունը, ջրի և երկնքի թափանցիկությունը։
Ֆիլատելիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի սեպտեմբերի 11-ին Österreichische Post-ը Ավստրիայում թողարկեց փոստային նամականիշ՝ «Անտոնիո Կանալ, հայտնի որպես Կանելետտո՝ «Մաքսային նավամատույց Վենետիկում» (գերմ.՝ Antonio Canal, gen. Canaletto – Die Dogana in Venedig): Նամականիշի արժեքը 2,10 եվրո էր, իսկ տպաքանակը՝ 150 000 օրինակ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://bilddatenbank.khm.at/viewArtefact?id=419
- ↑ https://www.khm.at/objektdb/detail/419/
- ↑ Ado (2018 թ․ հոկտեմբերի 9). «Veduta del bacino di San Marco dalla Punta della Dogana di Canaletto (Giovanni Antonio Canal)». ADO Analisi dell'opera (իտալերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ «La dogana a Venezia - Giovanni Antonio Canal detto Canaletto riproduzione stampata o copia dipinta a mano e ad olio su tela». www.copia-di-arte.com. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ «'Antonio Canal, gen. Canaletto – Die Dogana in Venedig' 2,10 Sondermarke» (գերմաներեն). «Österreichische Post». 11 сентября 2020. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Музей истории искусства. Вена». Под редакцией Сильвии Боргези / Пер. с ит. = Kunsthistorisches Museum. Vienna. — М.: ЗАО «БММ», 2007. — 144 с. — (Великие музеи мира). — 3000 экз. — ISBN 978-88-370-2769-8
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մաքսային նավամատույց Վենետիկում կատեգորիայում։ |