Մարտ ստվերի հետ 3D։ Վերջին ռաունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտ ստվերի հետ 3
ռուս.՝ Бой с тенью 3D: Последний раунд
Երկիր Ռուսաստան
Ժանրմարտաֆիլմ, դրամա
Թվական2011
Լեզուռուսերեն և անգլերեն
ՌեժիսորԱլեքսեյ Սիդորով
ՊրոդյուսերՌուբեն Դիշդիշյան,
Ալեքսեյ Սիդորով
Սցենարի հեղինակԱլեքսեյ Սիդորով, Եգոր Գոլովենկին
ԴերակատարներԴենիս Նիկիֆորով 
Ելենա Պանովա
Անդրեյ Պանին
Բատու Հասիկով
ՕպերատորԴմիտրի Յաշոնկով
Պատմվածքի վայրՄոսկվա
Կինոընկերություն«Ցենտրալ Պարտներշիպ»
Տևողություն121 րոպե
Բյուջե6,2 մլն $[1]
Շահույթ13 645 556 $[2]
ՆախորդՄարտ ստվերի հետ 2։ Ռևանշ
IMDbID 2097245
Պաշտոնական կայքէջ

«Մարտ ստվերի հետ 3» (ռուս.՝ Бой с тенью 3), ռուսական ֆիլմ, նկարահանված ռեժիսոր Ալեքսեյ Սիդորովի կողմից, համարվում է «Մարտ ստվերի հետ» (2005) և «Մարտ ստվերի հետ 2։ Ռևանշ» ֆիլմերի շարունակությունը, որի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի 17-ին 3D ֆորմատով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս տարվա բռնցամարտիկ-չեմպիոն Արտյոմ Կոլչինը հասել է բոլոր բարձունքների և դարձել ազգային հերոս։ Նա այլևս չի ցանկանում ռինգ դուրս գալ և նախընտրում է առավել զբաղվել մարզչական աշխատանքով և բուռն աշխարհիկ կյանքով, անընդհատ երևալով հեռուստատեսությունում։ Տանը նրան առավոտվանից սպասում էին իր աղջիկը՝ Պոլինան և իր կինը՝ Վիկան, ով այլևս չի ճանաչում նախկին Արտյոմին, ում նա սիրել էր։

Կոլչինի արտաքին բարեկեցությունը ավարտվում է, երբ մարտի ժամանակ քիչ էր մնում ֆիլիպինացի հայտնի բռնցքամարտիկ Անտոնիո Կուերտեն սպաներ իր խնամակալ Օլեգին։ Արտյոմը պարզում է, որ նա օգտագործում է անթույլատրելի դեղամիջոցներ։ Ապացուցելու համար նա ստիպված է լինում գնալ Հոնկոնգ, որտեղ նրան սպասում էր իր հին ծանոթ Վագիտ Վալիևը. նա իմանում է Կուերտեի մասին այն, ինչը որ չգիտի մեկ հոգուց ավել մարդ։ Վալիևը բջջային հեռախոսը ուղարկում է Արտյոմին, որով զանգում և հրավիրում են իր մոտ հյուր։ Բայց Հոնկոնգ գալով Արտյոմին ձերբակալում են թմրամիջոցների առք ու վաճառքով զբաղվելու կասկածանքով, իսկ այնուհետև փորձում են սպանել։

Հաջողությամբ ողջ մնալով և ազատվելով ոստիկանության ու մաֆիայի հետապնդությունից, Արտյոմը հանդիպում է Վագիտի հետ։ Պարզվում է, որ Կուերտեն գենետիկական ձևափոխության ենթարկված մարդ է, ինժեներների հրաշքագործության և գաղտնի տրիադ լաբորատորիայի, որը ղեկավարում է առեղծվածային Լի Հոն, էքսպերիմենտների արդյունք է։ Ապացույց ստանալու համար գլխավոր հերոսը Վագիտի և իր ընկեր Սունի հետ միասին մեկնում են ջունգլի։ Նրան հաջողվում է գտնել լաբորատորիան և զրուցել նրա ղեկավարի` պրոֆեսոր Բաստիանի հետ։

Ջունգլիներում թափառելուց հետո Արտյոմը ընկնում է ոստիկանության ձեռքը, որտեղից նրան դուրս է բերում փոխգնդապետ Նեչաևը, ով եկել էր Հոնկոնգ թմրամիջոցների վաճառքի գործը բացահայտելու շրջանականերում։ Որպեսզի հաղթի թշնամիներին, Արտյոմը ստիպված է լինում վերադառնալ տուն, իսկ այնուհետև կրկին դուրս գալ ռինգ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Դենիս Նիկիֆորով Արտյոմ Կոլչին Արտյոմ Կոլչին
Ելենա Պանովա Վիկա Կոլչինա Վիկա Կոլչինա
Անդրեյ Պանին Վագիտ Վալիև Վագիտ Վալիև
Դմիտրի Շեվչենկո Փոխգնդապետ Նեչաև Փոխգնդապետ Նեչաև
Կհեմպրավի Սենպրասերտ Սու Սու
Միխայիլ Գորևոյ Մայքլ Մայքլ Արտյոմի (անձնական մենեջեր)
Բատու Խասիկով Անտոնիո Կուերտե Անտոնիո Կուերտե
Սերգեյ Ռյաբիհ Օլեգ Կոսիկով Օլեգ Կոսիկով
Մարիա Կուրկովա Յուլյա Յուլյա

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական նկարահանումները հիմնականում անցկացվել են Մոսվայում, իսկ ջունգլիի տեսարանները հիմնականում նկարահանվել են Թայլանդում[3]։

Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օդանավակայանի տեսարանում, որտեղ Կոլչինը ցույց է տալիս իր անձնագիրը, երևում է իր իսկական ծնդդյան օրը․ 1980 թվականի օգոստոսի 4։
  • Հայտնի հիփ-հոփ կատարող Ջիգանը, քիքբոքսինգ սպորտի վարպետ է, էպիզոդային դերով հայտնվում է ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են