Ելենա Պանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Պանովա
Ծնվել էհունիսի 9, 1977(1977-06-09)[1][2] (46 տարեկան)
ԾննդավայրԱրխանգելսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ
IMDbID 1335238
Ելենա Պանովա՝ Վիքիպահեստ

Ելենա Վիկտորովնա Պանովա (ռուս.՝ Елéна Викторовна Панóва, հունիսի 9, 1977(1977-06-09)[1][2], Արխանգելսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։ Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի 2001 թվականի դափնեկիր գրականության և արվեստի բնագավառում (2002)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Պանովան ծնվել է 1977 թվականի հունիսի 9-ին Ռուսաստանի Արխանգելսկ քաղաքում, թատերական ռեժիսոր, Արխանգելսկի մարզային երիտասարդական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վիկտոր Պետրովիչ Պանովի (ծնվել է 1939 թվականի մայիսի 6-ին) և դաշնամուրի ուսուցիչ Ժաննա Վիկտորովնա Պանովայի ընտանիքում։

1999 թվականին Ելենա Պանովան ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան (Օլեգ Եֆրեմովի դերասանական դասընթաց) և ընդունվել Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի թատերախումբ։

Կինոյում Ելենա Պանովայի նորամուտը կայացել է 1997 թվականին, երբ նա նկարահանվել է «Ամանորյա պատմություն» ֆիլմում։ Հետագայում նա Դանիել Շմիդի «Բերեզինա, կամ Շվեյցարիայի վերջին օրերը»» (1999) շվեյցարական ֆիլմում կատարել է գլխավոր դերը։

Դերասանուհուն ճանաչում են բերել Ալեքսանդր Միտտի «Սահման։ Տայգայական սիրավեպ» (2000) ֆիլմում կատարած Գալինա Ժգուտի և Ալեքսեյ Սիդորովի «Մարտ ստվերի հետ» (2005) ֆիլմում կատարած Վիկա Երմակովայի դերերը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Վիկտոր Պետրովիչ Պանով (ծնվել է 1939 թվականի մայիսի 6-ին), թատերական ռեժիսոր, Արխանգելսկի մարզային երիտասարդական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավա[4],
  • Մայրը՝ Ժաննա Վիկտորովնա Պանովա, դաշնամուրի ուսուցիչ Արխանգելսկի մանկավարժական քոլեջում[5],
  • Ավագ քույրը՝ Յանա Վիկտորովնա Պանովա (ծնվել է 1966 թվականի մարտի 24-ին), դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2004)[6], աշխատում է Արխանգելսկի մարզային երիտասարդական թատրոնում[7]։

Ելենա Պանովան ամուսնացած է, ունի երկու դուստր՝ Մարիաննան (ծնվել է 2012 թվականի փետրվարին) և Լիդիան (ծնվել է 2016 թվականի մարտի 15-ին)[8]։

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Որոտ» (ռուս.՝ «Гроза») – Կատերինա
  • «Կանանց թագավորություն» (ռուս.՝ «Бабье царство») – Գլագոլևա
  • «Եվ լույսը վառվում է խավարում...» (ռուս.՝ «И свет во тьме светит…») – տնային դաստիարակչուհի
  • «Девушки битлов» – Միշել
  • «Անտառային երգ» (ռուս.՝ «Лесная песня») – Մավկա
  • «Դավաճանության թեթև համ» (ռուս.՝ «Легкий привкус измены») – Կատյա
  • «Օբլոմով» – աղջիկ
  • «Ոճիր և պատիժ» (ռուս.՝ «Преступление и наказание») ըստ Ֆեոդոր Դոստոևսկու համանուն վեպի – Սոնյա Մարմելադովա
  • «Սոնեչկա»
  • «Ю» – Անյա
  • «Արևը փայլում էր» (ռուս.՝ «Солнце сияло»)
  • «Բադերի որս» (ռուս.՝ «Утиная охота»), Ալեքսանդր Վամպիլով – Գալինա, Զիլովի կինը
  • «Հեռավոր երկրում» (ռուս.՝ «В стране далёкой», «Ֆրանսիական թատրոն։ Առաջին անգամ ռուսերեն» նախագիծ) – Կատրին, Անտուանի կինը

Մոսկվայի թատրոն-ստուդիա Օլեգ Տաբակովի ղեկավաությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վազք» (ռուս.՝ «Бег») – Սերաֆիմա Կորզուխինա

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1997 ֆ Ամանորյա պատմություն Новогодняя история ռադիստ
1998 ֆ Չեխով և Կո Чехов и Ко Նաստյա
1999 ֆ Բերեզինա, կամ Շվեյցարիայի վերջին օրերը Березина, или Последние дни Швейцарии Իրինա
1999 ֆ Մայրը Мама Պոլինա (երիտասարդ տարիքում)
2000 ս Սահման։ Տայգայական սիրավեպ Граница. Таёжный роман Գալինա Ժգուտ
2002 ս Կամենսկայա 2 (ֆիլմ № 4 «Ամեն ինչի համար պիտի վճարել») Каменская 2 Օլգա Ռեշինա
2002 ֆ Կարմի երկինք։ Սև ձյուն Красное небо. Чёрный снег Լիդա
2003 ս Տեղամաս Участок Դաշա Կլյուևա
2003 ֆ Спас под берёзами Տատյանա Սիրոմյատնիկովա
2003 ս Կղզի առանց սիրո (ֆիլմ № 5 «Նադեժդան ու Պավել») Остров без любви Նինա
2004 ս МУР есть МУР Լիդյա Բոլոշևա
2005 ս МУР есть МУР 2 Լիդյա Բոլոշևա
2005 ֆ Մարտ ստվերի հետ Бой с тенью Վիկա Երմակովա
2005 ս МУР есть МУР 3 Լիդյա Սմիրնովա
2005 ֆ Կարապի դրախտ Лебединый рай Լիդա, քաղաքապետ
2006 ս Կախարդված տեղամաս Заколдованный участок Դաշա Կլյուևա
2006 ս Որսորդ Охотник Իրինա, լրագրող
2006 ֆ Ամուսինը վերադառնում է գործողումից Возвращается муж из командировки Կատյա Զագորսկայա
2006 ֆ Կնոջ աշխատանք՝ վտանգավոր կյանքի համար Женская работа с риском для жизни Նադեժդա Պոստնիկովա
2006 ս Գաղտնի պահակախումբ Тайная стража Կիրա Շարիմովա
2007 ֆ Մարտ ստվերի հետ 2։ Ռևանշ Бой с тенью 2: Реванш Վիկա Երմակովա
2007 ֆ Քննիչ Պուտիլին Сыщик Путилин Ստրեկալովա
2007 ֆ Ոսկե ձկնիկի տարի Год золотой рыбки Մաշա
2007 ֆ Ես հաշվում եմ՝ մեկ, երկու, երեք, չորս, հինգ... Я считаю: раз, два, три, четыре, пять... Ալիսա
2007 ս Օրենք և կարգ։ Օպերատիվ հետաքննությունների բաժին (ֆիլմ № 10 «Անվերջանալի չարություն», ֆիլմ № 11 «Մեղքերի քավում») Закон и порядок: Отдел оперативных расследований 2 Իրինա Սապեգինա, փաստաբան
2008 ֆ Свой-чужой Օլգա
2008 ֆ Մեղքերի ժամանակը Время грехов Զինա
2008 ֆ Անակնկալ Сюрприз Զոյա, Իվանի նախկին կինը
2009 ֆ Անառակ երեխաներ Блудные дети Եկատերինա
2009 ս Թիկնապահ 2 (ֆիլմ№ 1 «Խփված օդաչու») Телохранитель 2 էպիզոդիկ դեր
2009 ֆ Տուն Օզյորնիում Дом на Озёрной Թամարա Դեդյուխինա
2009 ս Գաղտնի պահակախումբ 2։ Մահացու խաղեր Тайная стража-2: Смертельные игры Կիրա Շարիմովա
2009 ֆ Ես ես չեմ Я не я Լենա Ֆուֆաչյովա
2010 ֆ Մռայլ աշխարհ Тёмный мир Հելվի
2010 ս Բժիշկ Տիրսա Доктор Тырса Եվգենյա Զայցևա
2010 ֆ Девичник Լյուբով Մինոմոտա
2010 ֆ Վարձով մայր Мама напрокат Թամարա
2011 ս Բարակ սահման Тонкая грань Մարինա Սինիցիա
2011 ֆ Մարտ ստվերի հետ 3D. Վերջին ռաունդ Бой с тенью 3: Последний раунд Վիկա Երմակովա (Կոլչինա)
2012 ֆ Սիրելու ժամանակը Время любить Սվետլանա
2013 ֆ Մետրո Метро Գալինա Դերգաչ
2013 ֆ Իշխանուհին ետնախորշից Княжна из хрущёвки Եվգենյա
2013 ս Անողոք Лютый Նատալյա Բարիշևա
2014 ֆ Հիմար Дурак Քրիստինա
2016 ս Челночницы Սվետլանա Լյուտայա

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 — Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի 2001 թվականի դափնեկիր գրականության և արվեստի բնագավառում — «Սահման։ Տայգայական սիրավեպ» (2000) ֆիլմում Գալինա Ժգուտի դերը կատարելու համար[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 Указ Президента Российской Федерации В. В. Путина от 10 июня 2002 года № 572 «О присуждении государственных премий Российской Федерации в области литературы и искусства 2001 года». Արխիվացված 2012-01-04 Wayback Machine // graph.document.kremlin.ru
  4. Главная – Театр Панова. Официальный сайт Архангельского областного молодёжного театра // teatrpanova.ru
  5. Архангельский педагогический колледж. Новости. Արխիվացված 2012-01-11 Wayback Machine // avpu.pomorsu.ru
  6. Указ Президента Российской Федерации В. В. Путина от 2 февраля 2004 года № 131 «О награждении государственными наградами Российской Федерации». Официальный сайт Президента Российской Федерации // kremlin.ru
  7. Люди театра. Панова Яна Викторовна. Биография, роли в театре. Официальный сайт Архангельского областного молодёжного театра // teatrpanova.ru
  8. Звезда фильма «Бой с тенью» во второй раз стала мамой. – Актриса Елена Панова родила дочь. // 7days.ru (29 марта 2016 года)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Պանովա» հոդվածին։