Մարտ ստվերի հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտ ստվերի հետ
ռուս.՝ Бой с тенью
Երկիր Ռուսաստան
ԺանրԿրիմինալ
Դրամա
Մարտաֆիլմ
Թվական2005
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Սիդրով
ՊրոդյուսերՌուբեն Դիշդիշյան
Սցենարի հեղինակԱլեքսեյ Սիդրով
ԴերակատարներԴենիս Նիկիֆորով
Ելենա Պանովա
Անդրեյ Պանին
Իվան Մակարևիչ
ՕպերատորՅուրի Ռայսկիյ
ԵրաժշտությունԱլեքսեյ Շելգին
ԿինոընկերությունՇաման-Պիքչերս
Central Partnership
Տևողություն132 րոպե
Բյուջե3,500,000 $
Շահույթ8, 262, 833 $
ՀաջորդՄարտ ստվերի հետ 2։ Ռևանշ
IMDbID 0415678
Պաշտոնական կայքէջ

«Մարտ ստվերի հետ» (ռուս.՝ «Бой с тенью»), 2005 թվականի ռուսական դրամա, մարտաֆիլմ։ Ռեժիսոր՝ Ալեքսեյ Սիդորով։ Գլխավոր դերերում՝ Դենիս Նիկիֆորով (Արտյոմ Կոլչին), Ելենա Պանովա (Վիկա), Անդրեյ Պանին (Վագիտ Վալիև), Իվան Մակարևիչ (Կոստյա

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտյոմ Կոլչինը երիտասատրդ մարզիկ է, որ զբաղվում է բռնցքամարտով։ Նա աշխարհի չեմպիոն դառնալու հավակնորդ է և հայտնի է որպես Մեծ Սպիտակ Հույս։ Նա ձգտում է ճանաչում և գումար ձեռք բերել, երազում սիրո մասին։

Ամերիկյան հայտնի բռնցքամարտիկ Լարրի Պալմերի հետ մարտից մեկ շաբաթ առաջ Արտյոմը ծանոթանում է բուժքույր Վիկայի հետ և սիրահարվում նրան։

Բժշկական հետազոտության ժամանակ Վիկան հայտնաբերում է տղայի մոտ տեսողական լուրջ խնդիրներ։ Արտյոմը խնդրում է գաղտնի պահել, քանի որ դա նրա միակ շանսն էր։ Վիկան համաձայնում է, և տղան ստանում է ռինգ դուրս գալու թույլատրություն։

Նրան հովանավորում է Վագիտ Վալիևը։ Նա նախկին բռնցքամարտիկ է, ով ցանկանում է վերադառնալ մեծ սպորտ, հավատում է Արտյոմի հաղթանակին։ Նա, չիմանալով տղայի հիվանդության մասին և համոզված լինելով, որ Կոլչինը կհաղթի, մերժում է Լարրի Պալմերի մարզիչի գործնական առաջարկը (պլանավորված խաղ), որի համաձայն Կոլչինը պետք է պարտվեր։

Կոլչինը ի վերջո պարտվում է մարտում տեսողական խնդիրների պատճառով, վերջնականապես կուրանում։ Վալիևը հիասթափված է։ Նա հրաժարվում է օգնել տղային՝ ասելով. «Թող բուժի նա, ով թողել է նրան ռինգ»։

Արտյոմ Կոլչինը մնում է առանց օգնության։ Նա ոչ ոք չունի, քանի որ մեծացել է մանկատանը։ Վիկան հասկանում է, որ կատարվածի մեջ կա նաև իր մեղքը։ Նա որոշում է օգնել Արտյոմին, սակայն նրա տեսողությունը վերականգնելու համար անհրաժեշտ է թանկարժեք վիրահատություն։
Վիկան շտապում է գումար խնդրել իր նախկին սիրեցյալից (Իգոր Շչեգլով), ով բավականին հայտնի է թմրամիջոցների բիզնեսում։
Այն գիշեր, երբ Վիկան գնում է գումարը վերցնելու, ճակատագրի հեգնանքով Իգորին սպանում է Վալիևի մարդկանցից մեկը։ Վիկային սկսում է փնտրել թմրամիջոցների դեմ պայքարող հատուկ խումբը։ Նրան փնտրում է նաև Վալիևը, քանի որ նա սպանության միակ վկան է։

Վիրահատության համար շտապ գումար գտնելու համար Արտյոմը, Վիկան և Վիկայի փոքր եղբայր՝ պատանի Կոստյան, թալանում են բանկ, որը պատկանում էր հենց Վագիտ Վալիևին։ Բանկը թալանելուց հետո նրանք որոշ ժամանակ մնում են Արտյոմի լավագույն ընկերոջ՝ Տիմոխայի մոտ, այնուհետև գնում են Պետերբուրգ, Վիկայի և Կոստյաի հոր մոտ։ Այնտեղ վիրահատում են Արտյոմի աչքերը, որից հետո նրա տեսողությունը վերադառնում է։ Վալիևը գտնում է Արտյոմին, սակայն նա կարողանում է փախչել։

Թմրամիջոցների դեմ պայքարող հատուկ խումբը ձերբակալում է Վագիտ Վալիևին և նրա խմբին։ Արտյոմ Կոլչինը ձերբակալվում է կատարած կողոպուտի համար և ազատազրկվում չորս տարով։ Պատիժը կրելուց հետո Կոլչինը դուրս է գալիս բանտից։ Նրան դիմավորում են իրեն սիրող և հավատարիմ մարդիկ՝ սիրելի Վիկան, պատանի Կոստյան և լավագույն ընկեր Տիմոխան։ Այդ ժամանակ նրան է զանգահարում աշխարհի չեմպիոն Լարրի Պալմերը և առաջարկում ռևանշ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Նիկիֆորով (Արտյոմ Կոլչին)
Դերասան Կերպար
Դենիս Նիկիֆորով Արտյոմ Կոլչին
Ելենա Պանովա Վիկա Երմակովա
Իվան Մակարևիչ Կոստյա Երմակով
Անդրեյ Պանին Վագիտ Վալիև
Դմիտրի Շևչենկո Նիչաև
Գաս Ռեդվուդ Լարրի Պալմեր
Ջոն Եյմոս Ելայջա Հիլլ
Ալեքսանդր Կուզնեցով «Օձ»
Պավել Դերևյանկո Տիմոխա
Իրինա Դիմչենկո Վիկայի մայրը
Սերգեյ Բեզռուկով Սաշա Բելով
Մաքսիմ Լիտովչենկո Շլիկով
Ալեքսանդր Կառամնով Ռագոզա
Ալեքսեյ Մասլով Տոպոլ
Սերգեյ Պարշին Վիկայի հայրը
Բորիս Պլոտնիկով Դմիտրիյ Իվանովիչ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսեյ Սիդրով
  • Ռեժիսոր ` Ալեքսեյ Սիդրով
  • Օպերատոր` Յուրի Ռայսկի
  • Հնչյունային ռեժիսոր՝ Սերգեյ Չուպրով

Մրցանակներ MTV Russia[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին MTV Russia Movie Awards մրցանակաբաշխության ժամանակ «Մարտ ստվերի հետ» ֆիլմն առաջադրվել է միանգամից 10 անվանակարգերում։

  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն տղամարդու դեր (Դենիս Նիկիֆորով)
  • Լավագույն կանացի դեր (Ելենա Պանովա)
  • Լավագույն չարագործ (Անդրեյ Պանին)
  • Տարվա նվաճում (Դենիս Նիկիֆորով)
  • Լավագույն համբույր (Դենիս Նիկիֆորով և Ելենա Պանովա)
  • Լավագույն կռիվ
  • Լավագույն սաունդթրեք «King Ring (Սերյոգա)»
  • Լավագույն սաունդթրեք «Бой с тенью (Triplex & Apocalyptica)»
  • Լավագույն էքշն-տեսարան

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Բեզռուկովը այս ֆիլմում նկարահամվել է կամեյո դեր Սաշա Բելովի կերպարով, որը հայտնի էր «Բրիգադա» հեռուստասերիալում։ Բելովը մեքենայի ղեկին պատահաբար հանդիպում է Կոլչինին, որը նույնպես մեքենայով էր՝ խնդրում է ստորագրել իր տղայի, Իվանի համար, որը երկրպագում էր Կոլչինին։ Խոստանում նվիրել մեքենան Կոլչինին, եթե հաղթի մարտը։ Եվ խնդրեց բարևել Վագիտին, ում դերը խաղում էր Անդրեյ Պանինը։ Վերջինս նկարահանվել է «Բրիգադա» ֆիլմում, մարմնավորելով Բելովի համար առաջին թշնամուն։
    Այս հատվածը շարունակություն չստացավ, ոչ առաջին մասում և ոչ էլ մյուս ֆիլմերում։
  • Ֆիլմում կա ևս մեկ կամեյո հատված - Ալեքսեյ Վասիլև՝ ռուս մեքենաների մրցավազքի վարորդ։ Նա վարում էր կարմիր մեքենան, որում նստում է կույր Արտյոմ Կոլչինը հիվանդանոցից դուրս գալուց։ Արտյոմը խնդրում է ստուգել հետևում են նրան, թե ոչ։
  • Հատվածը, որտեղ Վիկան թատրոնում խոսում է իր մոր հետ, կարող եք լսել ֆիլմի իրական ռեժիսոր Ալեքսեյ Սիդրովի ձայնը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]