Դենիս Նիկիֆորով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Նիկիֆորով
Ծնվել էօգոստոսի 2, 1977(1977-08-02) (46 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
«Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ

Դենիս Նիկիֆորով (ռուս.՝ Денис Никифоров, օգոստոսի 2, 1977(1977-08-02), Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի ու թատրոնի ռուս դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1977 թվականի օգոստոսի 2-ին, Մոսկվայում։ 1995 թվականից խաղում է Տաբակովի ղեկավարության տակ գտնվող Մոսկվայի թատրոն-ստուդիայում։ 1998 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան[1] (Տաբակովի կուրսը), միացել թատերախմբին։

Նրա դերերից են՝ Սարատով («Աստղային ժամը տեղական ժամանակով»), Նիկիտա («Հոգեկան»), Երիտասարդ («Հին թաղամաս»), Բուրդովսկի («Հիմարը»), Իպպոլիտ «Ամեն օր բարեկենդան չի լինի», Կոնստանսին («8 առաջին ժամադրություններ»)։

Ճանաում է ձեռք բերել Արտյոմ Կոլչինի դերի շնորհիվ ռուսական «Մարտ ստվերի հետ» տրիլոգիայում («Մարտ ստվերի հետ», «Մարտ ստվերի հետ։ Ռևանշ», «Մարտ ստվերի հետ։ Վերջին փուլ»)

2012 թվականին նկարահանվել է հրամանատար Ալեքսանդր Մակեևի դերում «Գիշերային ծիծեռնակներ» ֆիլմում (ֆիլմը դուրս է եկել 2013 թվականին)։

2013 թվականին սկսեց խաղալ հայտնի ռուսական սերիալում՝ «Մոլոդյոժկայում» հոկեյի թիմի մարզիչի դերում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Իրինա։ 2013 թվականի հուլիսի 17-ին ծնվել են զույգեր՝ աղջիկ և տղա, Ալեքսանդր և Վերոնիկա։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997, «Մեղավոր սեր», Իվան Վորոնով
  • 2000, «Տուրեցկու մարշ»
  • 2002, «Կամենսկայա», Սանկա
  • 2002, «Թատերական ակադեմիա», Ժենյա Դորոշին
  • 2003, «Ապուշը»
  • 2003, «Երկրի լավագույն քաղաքը»
  • 2005, «Մարտ ստվերի հետ», Արտյոմ Կոլչին
  • 2005, «Եսենին», Կուսիկով
  • 2006, «Տանկեր Տանգո», Անդրեյ Գրեկով
  • 2006, «Ուրիշ»
  • 2006, «Հոգեկան»
  • 2008, «Մարտ ստվերի հետ։ Ռևանշ», Արտյոմ Կոլչին
  • 2008, «Մահ լրտեսներին», մայոր Ռոշին
  • 2008, «Գետ-ծով», Օլեգ
  • 2008, «Երկրորդ շունչ», սերժանտ Պավլով
  • 2008, «Սպիտակ պոչ»
  • 2009, «Լավ ձեռքեր կտրվեմ»
  • 2010, «Ռոբինզոն»
  • 2010, «Գաղտնի սեր», Պավել Ուգրյումով
  • 2011, «Վերադարձ դեպի «Ա»», Անդրեյ Օստրովսկի
  • 2011, «Մարտ ստվերի հետ։ Վերջին փուլ», Արտյոմ Կոլչին
  • 2011, «Օլիմպիական գյուղ», Իգոր, դեսանտնիկ
  • 2012, «8 առաջին ժամադրություններ» Կոնստանտին
  • 2012, «Գիշերային ծիծեռնակներ», հրամանատար Ալեքսանդր Մակեև
  • 2013, «Լոմբարդ», Մարյ
  • 2013—2015, «Մոլոդյոժկա», Սերգեյ Մակեև, «Արջեր» թիմի մարզիչ
  • 2014, «Գրավում»
  • 2014, «Որդին հոր համար», Իվան, Գալինայի և Գեորգիի որդին
  • 2014, «22 րոպե», Տարասով
  • 2014, «Վագրի հետք», մայոր'

Նկարահանվել է երգչուհի ՄաքՍիմի «Отпускаю» երգի տեսահոլովակում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մոսկվայի դեբյուտներ» մրցանակի դափնեկիր «Երկրորդ պլանի լավագույն դեր» կատեգորիայում (1996, «Հոգեկան»)
  • «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի մրցանակի դափնեկիր «Լավագույն կոմիկի դեր» կատեգորիայում (2001, «Ամեն օր Բարեկենդան չի լինի»)
  • «Մեդալ ռազմական համագործակցության ամրապնդման համար», («Երկրորդ շունչ»)[2]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դենիս Նիկիֆրով». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  • «Դենիս Նիկիֆրով, «Մեր Ֆիլմը» ամսագիր». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  • Նիկիֆրովը Տաբակովի թատրոնում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՄԳԱԹ-ի դպրոցի շրջանավարտների ցուցակը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  2. ««Երկրորդ շունչ» ֆիլմի պրեմիերա». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Նիկիֆորով» հոդվածին։