Մարտին Վարդանյան
Մարտին Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1900 Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1991 |
Մասնագիտություն | քիմիկոս |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան (1929) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Մարտին Սիմոնի Վարդանյան (հոկտեմբերի 6, 1900, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1991), հայ խորհրդային քիմիկոս։ ԽՍՀՄ պատվավոր քիմիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է Խորհրդային Միությունում պլաստմասսաների արդյունաբերության կազմակերպիչներից։ ԽՍՀՄ պատվավոր քիմիկոս։ Ավարտել է (1929) Լենինգրադի Մ․ Կալինինի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ Աշխատել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ-Պետերբուրգ) պլաստմասսաների ինստիտուտում (1932-1940), մասնակցել է քիմիական արդյունաբերության մեջ օգտագործվող հակակոռոզիոն ծածկույթների (№ 86, 88 լաքեր և այլն) ստեղծման աշխատանքներին։ Նրա մասնակցությամբ է կազմակերպվել վինիլացետատի արտադրությունը Երևանում։ Այդ կապակցությամբ Վարդանյանը գործուղվել է Երևան և մեծ ծառայություններ ունի Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանի ստեղծման, ինչպես նաև Հայաստանում քիմիական արդյունաբերության զարգացման գործում։ 1938-1939 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետի դեկան։ Աշխատել է Կուսկովոյի, Նովոսիբիրսկի և Պոդոլսկի քիմական գործարաններում (1941-1973), որպես գլխավոր ինժեներ, տնօրենի տեղակալ և տնօրեն։
Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 321)։ |