Մարտին Ռիվաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարտին Ռիվաս
Martiño Rivas.jpg
Ծնվել էհունվարի 10, 1985(1985-01-10) (35 տարեկան)
ԾննդավայրԼա Կորունյա, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիա
ԿրթությունՍանտիագո դե Կոմպոստելա համալսարան
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
Մասնագիտությունդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Manuel Rivas?

Մարտին Ռիվաս (գալ.՝ Martiño Rivas, հունվարի 10, 1985(1985-01-10), Լա Կորունյա, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիա), իսպանացի, գալիսիացի դերասան: Լրագրող և գրականագետ Մանուել Ռիվասի որդին է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Ռիվասը ծնվել է 1985 թվականի հունվարի 10-ին Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լա Կորունյա քաղաքում։ Նրա դերասանական դեբյուտը կայացել է, երբ 13 տարեկանում խաղաց «Mareas vivas» (1998 թվական) հեռուստասերիալի դրվագներից մեկում։ 2006 թվականին խաղացել է «SMS» և «Maridos e mulleres» հեռուստասերիալներում։ 2007 թվականից խաղացել է իսպանական «Սև ավազան» միստիկ հեռուստասերիալում՝ Մարկոս Նովոա Պասոսի դերը ստանձնելով[1]:

2008 թվականին հեռուստաէկրաններ բարձրացավ «Կույր արևածաղիկներ» ֆիլմը, որտեղ Մարտինը մարմնավորում էր Լալոյին, որի համար առաջադրվեց «Գոյա» մրցանակի՝ որպես «Լավագույն սկսնակ դերասան»[2]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿԻնո և հեռուտատեսություն
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2012-2013 Ալբայի պարգևը El don de Alba Պաբլո Էսկուդերո
2008 Կույր արևածաղիկներ Los girasoles ciegos Լալո
2007-2010 Սև ավազան El Internado Մարկես Նովոա Պասոս
2006 Երազել առանց վախի SMS Մոիսես
2005 Ամուսիններ և կանայք Maridos e mulleres Դավիդ
1998-1999 Մակընթացություններ Mareas vivas Դանի

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյա կինոմրցանակ
Տարի Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
2008 Լավագույն դեբյուտ Կույր արևածաղիկներ Առաջադրում
Իսլանտիլլեի կինոփառատոն
Տարի Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
2009 Chameleon Սև ավազան Հաղթանակ
Վիեյրա դի Պլատա մրցանակաբաշխություն
Տարի Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
2008 Լավագույն դեբյուտ Սև ծովախորշը Հաղթանակ
EP3 մրցանակ
Տարի Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
2008 Լավագույն դեբյուտ Կույր արևածաղիկներ Հաղթող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]