Մարտին Գրիգորյան (մաթեմատիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարտին Գրիգորյան
Մարտին Գևորգի
Ծնվել էԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ, Գեղաձոր
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր
Հաստատություն(ներ)Մադրիդի ինքնավար համալսարան, ԵՊՀ Գիտական խորհուրդ, Հայաստանի մաթեմատիկոսների միություն, ԵՊՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոն, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն
Պաշտոն(ներ)ԵՊՀ` Ֆիզիկայի ֆակուլտետի Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ
ԱնդամակցությունԵՊՀ Գիտական խորհուրդ,
Հայաստանի մաթեմատիկոսների միություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն
Գիտական ղեկավարԱլեքսանդր Թալալյան
Եղել է գիտական ղեկավարՍմբատ Գոգյան, Արտավազդ Մինասյան, Արծրուն Սարգսյան, Սերգո Եպիսկոպոսյան
ՊարգևներԼավագույն գիտական աշխատանք, Պողոսյան մրցանակ

Մարտին Գևորգի Գրիգորյան (մարտի 23, 1954,Գեղաձոր, Արագածոտնի մարզ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս, մանկավարժ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1980 թվական), պրոֆեսոր (2000 թվական[1]) ԵՊՀ՝ Ֆիզիկայի ֆակուլտետի Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Գևորգի Գրիգորյանը ծնվել է 1953 թվականի մարտի 23-ին՝ Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա՝ զույգ դուստր, մեկ որդի։ Որդին՝ Տիգրան Գրիգորյանը, ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, դասավանդում է ԵՊՀ-ում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971-1976 թվականներին սովորել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետում։ Այնուհետև 1976-1979 թվականներին կրթությունը շարունակել է ԵՊՀ ասպիրանտուրայում։ Մարտին Գրիգորյանի գիտական ղեկավարը եղել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Անդրանիկի Թալալյան։

Գիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Գրիգորյանը ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր է, «Օրթոգոնալ շարքերի զուգամիտությունը մետրիկաներում» թեկնածուական, 1980 թվական դարձել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մաթեմատիկական ինստիտուտի դոկտորական, 1997 թվականին՝ «Ֆուրիեի սովորական և կրկնակի շարքերի ըստ լրիվ օրթոնորմալ համակարգերի զուգամիտությունը» դոկտորական։ 2002 թվականին դարձել է պրոֆեսոր։

Ծավալած գործունեություն և աշխատանքային փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-1994 թվականներին Մարտին Գրիգորյանը եղել է Մադրիդի ինքնավար համալսարանի դասախոս[2]։

1995 թվականից անդամակցել է ԵՊՀ Գիտական խորհուրդին և 2000 թվականից Հայաստանի մաթեմատիկոսների միությանը։

1978 թվականից դասավնդում է Երևանի պետական համալսարանում։

2003-ից առ այսօր՝ ԵՊՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ։

1984-1988 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերութամբ շուրջ 9 տարի վարել է «Բարձրագույն մաթեմատիկա» հաղորդաշարը։

2011 թվականին իր գիտական խմբի հենքի վրա ստեղծել է գծային և ոչ գծային մոտարկումների ու դրանց կիրառման լաբորատորիա[3]։

Մարտին Գրիգորյանն իր գործունեության ընթացքում կարդացել է մաթեմատիկական անալիզ, ֆունկցիոնալ անալիզ, ֆուկցիաների տեսություն, գծային և ոչ գծային մոտարկումներ դասընթացները։

ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում հիմնել է նոր ծրագիր և հանդիսանում այդ ծրագրի ղեկավարը՝ Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն[4]։

Նա 160-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք տպագրվել են մաթեմատիկական բարձր վարկանիշ ունեցող հանդեսներում։

Մարտին Գրիգորյանն ունեցել է հայտնի ասպիրանտներ, որոնց համար եղել է գիտական ղեկավար՝ Սմբատ Գոգյան՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ, Ֆիզիկամաթեմատիկական Գիտությունների դոկտոր, Արծրուն Սարգսյան՝ դոցենտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, գիտակազմակերպչական գծով փոխտնօրեն, Արտավազդ Մինասյան՝ «Krisp»-ի համահիմնադիր, «10Web»-ի համահիմնադիր, «BigStory VC»-ի համահիմնադիր, Սերգո Եպիսկոպոսյան՝ դոցենտ, Հայաստանի մաթեմատիկոսների միության անդամ։ Ունեցել է 15 ասպիրանտ, որոնցից 2-ը պաշտպանել են դոկտորական ատենախոսությունը։ Նա ունեցել է նաև աշակերտների աշակերտներ՝ գիտական թոռներ։

Անդամակցությունը գիտական կազմակերպություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Գրիգորյանը անդամակցել է գիտական կազմակերպությունների։

  • ԵՊՀ Գիտական խորհուրդ
  • Հայաստանի մաթեմատիկոսների միություն

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. M.G.Grigoryan , A. A.Sargsyan, “Divergence a.e. of the greedy algorithm by Faber-Schauder system for continuous functions” | East Journal on Approx.,vol.13 (2007), N 2, pp. 199–209.
  2. М. Г. Григорян, “Ряды по системе Хаара с монотонными коэффициентами" | Известия НАН Армении, т. 42, N4, 2007, ст. 37-52.
  3. M. G. Grigorian , S. L. Gogyan, “Rearranged series by Haar system” | Journal of Contemporary Mathematical Analysis, 42:2 (2007), 27-50.
  4. M. G. Grigorian, R.E.Zink, “Greedy approximation with respect to certain subsystems of the Walsh orthonormal system” | Proc. Amer. Math. Soc., 2006, vol. 134, N12, 3495-3505.
  5. Григорян М. Г. , Гогян С. Л., “Нелинейная аппроксимация по системе Хаара и модификации функций” | Analysis Mathematica, 32 (2006), N1, 49-80.
  6. Григорян М. Г., “Об усиленном - свойстве ортонормированных систем” | Мат.сб., 2003г.,т. 194, No.10, ст. 77-106.
  7. M.G.Grigorian, R.E.Zink, “Subsystems of the Walsh orthogonal system whose multiplicative completions are quasibasis for L(p) ” | Proc. Amer. Math. Soc. 2002.
  8. Grigorian M. G., Kazarian K. S, Soria F., "Mean convergence of orthonormal Fourier series of mod. functions" | Trans. Amer. Math. Soc. (TAMS), v. 352, N8, 2000,pp. 3777–3799.
  9. Grigorian M. G., "On the representation of functions by orthogonal series in weighted spaces” | Math.,1999, 134(3), 207-216.
  10. Григорян М. Г, “О некоторых свойствах ортогохальных систем” | Изв. РАН, Матем., 1993, т. 57, N5, ст. 75-105.
  11. Григорян М. Г, “Сходимость почти всюду рядов Фурье по полным oртонормированным системам” | Матем Заметки, 1992, т. 51, N 5, ст. 35-43.
  12. Grigorian M. G., "On the convergence of Fourier series in the metric of L(1)" | Analysis Math., 1991, 17(3), 211-237.
  13. Григорян М. Г., "О сходимости в метрике и почти всюду рядов Фурье по полным ортонормированным системам" | Мат.Сб., т.181, N 8, 1990, ст. 1011-1030.

Դասագրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мартин Григорян, Ряды по классическим системам | LAP LAMBERT Academic Publishing. 2017, 329 p[2]։
  2. Գրիգորյան Մ.Գ., Մեխանիկական և ֆիզիկական որոշ մեծությունների հաշվումը ինտեգրալ հաշվի կիրառմամբ, ուսումնական ձեռնարկ, 1985[5]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Գրիգորյանն արժանացել է նաև պարգևների և կոչումների

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Martin Grigorian | Institute of Mathematics». math.sci.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 «ԵՊՀ Հեղինակներ - Մարտին Գրիգորյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
  3. ԵՊՀ Լաբարատորիաներ
  4. Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն
  5. Fundamental Scientific Library of NAS RA
  6. «Պողոսյան մրցանակ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.