Jump to content

Մարտին Աբրահամյան (մանկավարժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Աբրահամյան
Դիմանկար
Ծնվել է1917
ԾննդավայրԽնձորեսկ, Զանգեզուրի գավառ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Հայաստան,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԲաքվի մանկավարժական ուսումնարան և Բաքվի պետական համալսարան (1942)
Մասնագիտությունդասախոս
ԱշխատավայրԲաքվի սլավոնական համալսարան, Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ

Մարտին Սարգսի Աբրահամյան (1917, Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ), հայ մանկավարժ, պատմական գիտությունների թեկնածու (1954), դոցենտ (1959)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1917 թվականին, Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի Խնձորեսկ գյուղում (ներկայումս՝ Սյունիքի մարզ)։ Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ Սովորել և ավարտել է Բաքվի մանկավարժական ուսումնարանը և Ադրբեջանի համալսարանի պատմության ֆակուլտետը (1942)։ Ապա սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում, միաժամանակ դասավանդել դպրոցներում։ 1946-1954 թվականներին դասախոսել է Բաքվի հեռակա մանկավարժական, 1959-1969 թվականներին՝ Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտներում։ 1969 թվականին տեղափոխվել է Երևան և որպես դոցենտ աշխատել Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում։ 1994 թվականից անցել է թոշակի[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Գորիսի հանրագիտարան», Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Երևան, 2008, էջ 3.