Մարշա Ղազարոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարշա Ղազարոսյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 24, 1956(1956-03-24) (68 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄասաչուսեթսի համալսարան Ամհերստում, Suffolk University Law School? և Ֆիլիպսի ակադեմիա
Մասնագիտությունփաստաբան
 Marsha Kazarosian Վիքիպահեստում

Մարշա Ղազարոսյան (մարտի 24, 1956(1956-03-24)), ամերիկահայ իրավաբան Մասաչուսեթսի Հեյվերհիլլ քաղաքում։ Առավել հայտնի է Նոր Անգլիայում կարևոր և բարձր մակարդակի վարած գործերի համար։ Ղազարյանի վարած գենդերային խտրականությանը վերաբերող գործը նրան համազգային ճանաչում է բերել[1][2]։ Նա վարել է Պամելա Սմարթի գործը, որը 1990 թվականինիր դեռահաս սիրեկանի հետ սպանել է իր ամուսնուն՝ գումարի դիմաց[3]։ Այս պատմությունը ընկած է մի շարք ֆիլմերի հիմքում, որոնցից են Գաս Վան Սենթի «Դրա համար արժե մեռնել» ֆիլմը, որի գլխավոր դերում է Նիկոլ Քիդմանը, «Մարդասպանը Նոր Համփշիորւմ։ Պամելայի ճանապարհորդության խելամիտ պատմությունը» ֆիլմը՝ Հելեն Հանթի դերակատարմամբ։

Ղազարյանի իրավաբանական հմտությունների մասին գրել են «The Power of Marsha Kazarosian» (Մարշա Ղազարոսյանի ուժը) վերնագրով իրավաբանական հրապարակման մեջ[4][5]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշա Ղազարոսյանը ամերիկահայ իրավաբան Փոլ Ղազարոսյանի դուստրն է։ Ե՛վ նրա հայրը, և՛ մայրը 1915 թվականի Հայոց ցեղասպանություն վերապրածների զավակներ են եղել[6]։ Արդեն չորս տարեկանում Ղազարոսյանը որոշել էր, որ իր հոր նման իրավաբան է դառնալու։

Ղազարոսյանը 1974 թվականին ավարտել է Ֆիլիպսի ակադեմիան, 1978 թվականին՝ Մասաչուսեթսի Ահմերսթի համալսարանը և 1982 թվականին՝ Սաֆոլկի համալսարանի իրավաբանական դպրոցը[4][7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջո Բայդենի (որը այդ ժամանակ Դելավերից նշանակված Միացյալ Նահանգների սենատորն էր, իսկ այժմ ԱՄՆ նախագահը) և Մարշա Ղազարյանի հանդիպումը 2006 թվականի մարտի 24-ին կայացած Մասաչուսեթսի իրավաբանների ասոցիացիայի ամենամյա գալային: Բայդենը միջոցառման բանախոսն է եղել:

Ղազարոսյանի իրավաբանական և փաստաբանական պրակտիկան կենտրոնանում է քաղաքացիական իրավունքի[8][9], ըտնտանեկան իրավունքի[8][9][10][11], խտրականության[4][12][13], անձնական վնասվածքի[9],ոստիկանական դաժանության[9], սեքսիզմի[2][14][15], էթիկան կառավարությունում[16], բռնաբարության զոհերի[17], սեռական ոտնձգությունների[18][19], ոստիկանական արտոնությունների չարաշահումների[20], ապահովագրական ծնդիրների[21] և ընդհանուր դատավարության վրա[22][23][24][25][26]։ Նա պարբերաբար հայտնվում է տեղական հեռուստատեսությունում՝ քննարկելու համար իրավական մի շարք հարցեր[27][28]։

1996 թվականին Haverhill Golf and Country ակումբի կանայք դժգոհություններ էին հայտնել իրենց հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից. Ղազարյանը ներկայացրել է նրանց գործը[2]։ Այն դարձել է աղմկահարույց դեպք, որի մասին հաղորդել են ազգային լրատվամիջոցներում, իսկ հակառակ կողմը ներկայացնող փաստաբանները, ըստ Sports Illustrated ամսագրի, նրան անվանել են «բարակուդա փաստաբան», այնինքն՝ դաժան, շահամոլ[1]։ Ղազարյանը հետևյալ կերպ է նկարագրել ակումբի կանանց ապրումները, երբ հակառակ սեռի խաղացողները նրանց «բացառել» են. «Այն նման է հին ավագ դպրոցի ֆուտբոլային թիմի, որի խաղացողները մեծացել են միասին և տեղափոխվել են գյուղական ակումբ։ Եթե հատես դրանք, ապա սև ցուցակում ես հայտնվելու» (Sports Illustrated ամսագիր, 1998)[1]։

Ղազարոսյանը վաստակել է 3,9 միլիոն դոլարի ֆինանսական վճիռ կին հայցվորների համար։ Վճիռը ուժի մեջ է մտել պետքական վերաքննիչ դատարանի կողմից։ Վերջինս վերանայել է գործը[29]։

Ղազարյանը եղել է նաև վարչական և նահանգային մակարդակներում փաստաբանների միության ակտիվ ղեկավար[4][5]։ Նրա ֆիրման գրասենյակներ ունի Հեյվերհիլլում և Սեյլեմում[8]։

Massachusetts Lawyers շաբաթաթերթը Ղազարյանին ճանաչել է Նոր Անգլիայի լավագույն իրավաբան և Super Lawyers հրատարակության կողմից ամեն տարի՝ սկսած 2006 թվականից, ճանաչվել է Մասաչուսեթսի լավագույն փաստաբան[4][22][30][31]։ 2014 թվականին դարձել է Մասաչուսեթսի իրավաբանների ասոցիացիայի նախագահ[8][30]։ Աշխատում է Մասաչուսեթսի իրավաբանների վերակացուների խորհրդում։ Նահանգապետօի կողմից Ղազարյանը նշանակվել է Գերագույն դատարանի հատուկ դատավորների առաջադրման հանձնաժողովի աշխատող։ Ղազարյանը աշխատել է Մասաչուսեթսի Ահմերսթի համալսարանում։ 2021 թվականին Ղազարյանը նշանակվել է Peace Officer Standards and Training հանձնաժողովի ինը փաստաբաններից մեկը, որը ստեղծվել է 2020 թվականին Մասաչուսեթսի ոստիկանության բարեփոխումների օրենքով[32]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 John Garrity (1998 թ․ մարտի 2). «Willing To Go It Alone: Women are often forced to pay a painful price for demanding equality at their country clubs». Sports Illustrated. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  2. 2,0 2,1 2,2 MARCIA CHAMBERS (2001 թ․ ապրիլի 4). «GOLF; The High Price of Victory». The New York Times. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  3. CHRISTINE GARDNER (1991 թ․ փետրվարի 17). «Teacher allegedly had teen lover murder her husband». Houston Chronicle. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Peers elect Kazarosian state bar secretary». The Haverhill Gazette. 2010 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  5. 5,0 5,1 «Haverhill News in Brief: City lawyer elected VP of state bar association». Eagle-Tribune. 2008 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  6. Tom Vartabedian (2010 թ․ փետրվարի 26). «Poor Tom's Almanac: Kazarosian set the bar high, but reached even higher». Haverhill Gazette. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  7. «Marsha V. Kazarosian Profile | Haverhill, MA Lawyer | Martindale.com».
  8. 8,0 8,1 8,2 8,3 Mary Moore, Sep 3, 2014, Boston Business Journal, New Mass Bar president is focused on making things easier for debt-saddled young lawyers, Retrieved Sept. 4, 2014, "...Kazarosian, who focuses on family law and civil rights in her general practice law office Kazarosian, Costello & O'Donnell, LLP. The firm has offices in Haverhill and Salem...."
  9. 9,0 9,1 9,2 9,3 Boston.com, Advocating passionately for clients, Retrieved June 13, 2019
  10. Stephanie Chelf (2007 թ․ սեպտեմբերի 13). «Married couple blames city for damaged sexual relations». Eagle-Tribune. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  11. Rosemary Ford (2011 թ․ մայիսի 29). «Politics, power and infidelity: Why do they cheat?». Eagle-Tribune. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  12. Staff writers (2011 թ․ ապրիլի 3). «Biz briefcase». Eagle-Tribune. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  13. Eagle-Tribune, Bill Kirk and Jill Harmacinski, April 21, 2021, Local, state officials applaud Chauvin verdict, Retrieved April 30, 2021, "...'So many put their lives on the line to help people and protect them,' said Kazarosian, who is considered a civil rights and discrimination expert...."
  14. Stephanie Chelf (2007 թ․ հուլիսի 1). «Methuen finds itself on both sides of sexual harassment case». Eagle-Tribune. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  15. Stephanie Chelf (2007 թ․ օգոստոսի 5). «Both sides talk settlement in ex-solicitor's lawsuit». Eagle-Tribune. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  16. Russell Contreras (2007 թ․ մարտի 4). «DPW e-mail, relationship under a lens». The Boston Globe. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  17. Jill Harmacinski (2011 թ․ հոկտեմբերի 5). «Ex cop's rape victim sues police, city». Eagle-Tribune. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  18. Jill Harmacinski and Brian Messenger (2011 թ․ հոկտեմբերի 4). «Methuen would pay $250K in sexual harassment settlement». Eagle-Tribune. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  19. Jill Harmacinski (2011 թ․ հոկտեմբերի 3). «Lariviere, Methuen settle sexual harassment case». Eagle-Tribune. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  20. Jill Harmacinski (2011 թ․ հունիսի 23). «Federal jury rejects brutality claim against fired Lawrence cop». Eagle-Tribune. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  21. Leslie Gaydos and Melissa Simas Tyler, November 4, 2019, NBC10 Boston News, NBC10 Boston Responds: Under-Covered for Your Car? Couple’s Case Highlights Under-Insurance: In Massachusetts, if the person responsible for the crash has more auto insurance coverage than you do, meaning a higher financial limit, your under-insurance policy won't payout, a lawyer says, Retrieved December 19, 2019, "...Under-insurance ... explained Liability Attorney, Marsha Kazarosian...."
  22. 22,0 22,1 «Attorney Profile: Marsha V. Kazarosian». SuperLawyers.com. 2012 թ․ մարտի 23. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  23. Yadira Betances (2011 թ․ օգոստոսի 5). «City worker charged with making threats». Eagle-Tribune. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  24. James A. Kimble (2009 թ․ մարտի 21). «Hampstead woman has long history of 'huffing'». Eagle-Tribune. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  25. Jill Harmacinski (2010 թ․ դեկտեմբերի 5). «Local agency fires CEO suffering from lung cancer». Eagle-Tribune. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  26. Mark E. Vogler (2007 թ․ մարտի 27). «Police: Ex-city worker may have had help taking computer files». Eagle-Tribune. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  27. «Haverhill community television program guide, Nov. 13 through 19». Haverhill Gazette. 2009 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին. «... Host Jay Cleary discusses litigation with attorney Marsha Kazarosian ...»
  28. Mark E. Vogler (2007 թ․ ապրիլի 13). «Police seek criminal hearing for two workers accused of stealing city records». Eagle-Tribune. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  29. MARCIA CHAMBERS (2003 թ․ հունիսի 17). «GOLF; Damages Are Due, Appeals Court Says». The New York Times. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  30. 30,0 30,1 Jennifer Rosinski, October 2008, Volume 16 Number 2, Massachusetts Bar Association, Lawyers Journal, MBA elects Marsha V. Kazarosian vice president for 2008-09 term, Retrieved June 13, 2019, Note: she was vice president of the Massachusetts Bar Association from 2008-2009
  31. «Legal Services & Lawyers». Legal Information Institute. 2012 թ․ մարտի 23. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  32. Jeremy C. Fox, April 1, 2021, The Boston Globe, Baker, Healey name 9 members to new Peace Officer Standards and Training Commission, Retrieved April 2, 2021, "...panel will create a mandatory process for the certification of officers, oversee investigations into misconduct, and have the power to revoke an officer's license for certain misconduct..."

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]