Մարյուս Ռապալիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարյուս Ռապալիս
Քաղաքացիությունը  Լիտվա
Ծննդյան ամսաթիվ մարտի 22, 1983(1983-03-22)[1] (41 տարեկան)
Ծննդավայր Տելշյայ, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Մարյուս Ռապալիս (լիտ.՝ Marius Rapalis, մարտի 22, 1983(1983-03-22)[1], Տելշյայ, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի ֆուտբոլիստ, դարպասապահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրետինգ քաղաքի ֆուտբոլի դպրոցի սան է։ Նրա առաջին մարզիչն է եղել Գեդեմինաս Պետրաուսկասը։

Խաղացել է վիլնյուսյան «Պոլոնիյա» և «Ժալգիրիս» ֆուտբոլային ակումբներում։ 2008 թվականի օգոստոսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է սիմֆերոպոլյան «Տավրիա» ֆուտբոլային ակումբ` մեկ տարվա պայմանագիր կնքելով[2]։ 2008 թվականի օգոստոսին 15–ին «Տավրիայի» կազմում իր դեբյուտն է նշել կիևյան Արսենալի դեմ խաղում (1:3)[3]։ Այս մրցախաղում Ռապալիսը վնասվածք է ստացել` ջարդելով ծնոտը[4]։ Ֆուտբոլիստն այդպես էլ չի խաղացել «Տավրիայի» հիմնական կազմում։ 2009 թվականի ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակով լքել է ակումբը[5]։ Նա կարող էր տեղափոխվել ադրբեջանական «Ստանդարտ» ֆուտբոլային ակումբ[6], սակայն վերադարձել է հայրենիք` միանալով «Վետրա» ֆուտբոլային ակումբին։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի նոյեմբերին հրավիրվել է մասնակցելու Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղին` ընդդեմ Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի[7]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիտվայի ֆուտբոլի առաջնության արծաթե մեդալակիր (2). 2011, 2012
  • Լիտվիայի գավաթակիր (1). 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «В «Таврии» — вратарь сборной Литвы» (ռուսերեն). UA-Футбол. 16.8.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 30.12.2009-ին.
  3. «Молодёжное первенство. «Таврия» — «Арсенал» (1:3)» (ռուսերեն). UA-Футбол. 16.8.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 30.12.2009-ին.
  4. «У Мариуса Рапалиса — перелом челюсти» (ռուսերեն). UA-Футбол. 19.8.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 30.12.2009-ին.
  5. «Премьер-лига. Трансферное лето-2009» (ռուսերեն). UA-Футбол. 18.6.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 30.12.2009-ին.
  6. «P.Grybauskas žais "Neftči", M.Rapalis pretenduoja į "Standard" ekipą» (լիտվերեն). Futbolas.lt. 11.8.2009. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 30.12.2009-ին.
  7. «Состав сборной Литвы на матч с Украиной» (ռուսերեն). СЕГОДНЯ. 6.11.2006. Վերցված է 30.12.2009-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]