Jump to content

Մարկ Ֆլեկկեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Ֆլեկկեն
հոլ.՝ Mark Flekken
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունիսի 13, 1993(1993-06-13)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Կերկրադե, Լիմբուրխ, Նիդերլանդներ
Հասակ 194 սանտիմետր
Դիրք դարպասապահ

Մարկ Ֆլեկկեն (հոլ.՝ Mark Flekken; հունիսի 13, 1993(1993-06-13)[1], Կերկրադե, Լիմբուրխ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, «Բրենտֆորդ» ակումբի և Նիդերլանդների ազգային հավաքականի դարպասապահ[2]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլեկկենը մեծացել է Բոհոլցում (Նիդեռլանդներ), Գերմանիայի հետ սահմանին[3]։ Նա ֆուտբոլային ընտանիքից է՝ նրա ծնողները՝ Ռենեն և Էնին, իրենք են ֆուտբոլ խաղացել, իսկ կրտսեր եղբայրը՝ Ռոյը, նույնպես խաղում է դարպասապահի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալեմաննիա» и «Գրոյտեր Ֆյուրտ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլեկկենը իր կարիերան սկսել է Բոհոլցի երիտասարդական թիմում, այնուհետև տեղափոխվել է հոլանդական «Ռոդա» ակումբի երիտասարդական ակադեմիա։ 2009 թվականին նա սահմանից այն կողմ տեղափոխվեց Աախենի «Ալեմաննիայի» երիտասարդական թիմ։ 2011 թվականի սեպտեմբերի 22-ին Ֆլեկկենը ստորագրեց իր առաջին մասնագիտական պայմանագիրը[5]։

2012/13 մրցաշրջանի երրորդ լիգայի ձմեռային ընդմիջման ժամանակ Ֆլեկկենը մեկնարկային դարպասապահ նշանակվեց մարզիչ Ռենե վան Էկի կողմից այն բանից հետո, երբ ֆինանսապես անապահով ակումբը բաժանվեց Մայքլ Մելքայից[3][6]։ Ֆլեկկենն իր նորամուտը նշել է 2013 թվականի հունվարի 26-ին «Սաարբրուկենի» դեմ տնային խաղում (2:0)[7]։

2013/14 մրցաշրջանից առաջ Ֆլեկկենը տեղափոխվեց «Գրոյտեր Ֆյուրտ»[8]։ Այնտեղ նա երեք տարվա ընթացքում խաղացել է ընդամենը երեք հանդիպում և հանդես է եկել որպես պահեստային դարպասապահ Վոլֆգանգ Հեսլից և Սեբաստիան Միլիցից հետո[9]։

«Դույսբուրգ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 12-ին Ֆլեկկենը պայմանագիր կնքեց «Դույսբուրգի» հետ[10]։ Նույն թվականի օգոստոսի 7-ին նա գոլի հեղինակ է դարձել «Օսնաբրյուկի» դեմ ոչ-ոքիով (1:1) անկյունայինի հարվածից հետո, երբ վերջին րոպեին մտել է մրցակցի տուգանային հրապարակ[11]։ 2018-ի փետրվարին Ֆլեկկենը գոլ բաց թողեց «Ինգոլշտադտի» դեմ Երկրորդ Բունդեսլիգայի խաղում, երբ նա սխալմամբ շրջվեց խաղից՝ իր շշից ջուր խմելու համար[12][13]։

«Ֆրայբուրգ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 14-ին հայտարարվեց, որ Ֆլեկկենը կմիանա «Ֆրայբուրգին»[14]։ Լինելով Ալեքսանդր Շվոլովի փոխարինողը 2018/19 մրցաշրջանի ընթացքում, նրան թույլատրվեց իր նորամուտը նշել «Նյուրնբերգի» դեմ վերջին տուրում[15]։ 2020/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ Շվոլովը լքեց թիմը, և Ֆլեկկենը նշանակվեց նոր հիմնական դարպասապահ, բայց կարճ ժամանակ անց արմունկի բարդ վնասվածք ստացավ «Վալդհոֆի» դեմ ազգային գավաթի խաղից առաջ տաքացման ժամանակ և արդյունքում բաց թողեց ամբողջ մրցաշրջանը[16]։ Դարպասում նրան այն ժամանակ փոխարինեց Ֆլորիան Մյուլլերը, որը վարձակալությամբ վերցվեց «Մայնց 05»-ից։ Նա մեկնարկային կազմ է վերադարձել 2021 թվականի մայիսի 9-ին՝ մինչ այդ նա վերականգնել է իր խաղային պրակտիկան Ֆրայբուրգի ֆարմ ակումբում՝ Southwest regional League-ում[17]։

«Բրենտֆորդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի մայիսի 31-ին Ֆլեկկենը 11 մլն ֆունտի դիմաց տեղափոխվեց անգլիական «Բրենտֆորդ» ակումբ[18]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլեկկենը հրավիրվել է Նիդերլանդների ազգային հավաքական՝ մասնակցելու 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիայի և Նորվեգիայի դեմ խաղերին, համապատասխանաբար, 2021 թվականի նոյեմբերի 13-ին և 16-ին[19]։

Ֆլեկկենը Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է 2022 թվականի մարտի 26-ին Դանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում՝ դուրս գալով մեկնարկային կազմում։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթներ ակումբների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոպա Արդյունք
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ալեմաննիա 2012/13 Երրորդ լիգա 15 0 15 0
Գրոյտեր Ֆյուրտ II 2013/14 Տարածաշրջանային լիգա «Բավարիա» 14 0 14 0
2014/15 3 0 3 0
2015/16 8 0 8 0
Արդյունք 25 0 25 0
Գրոյտեր Ֆյուրտ 2014/15 Երկրորդ Բունդեսլիգա 2 0 0 0 2 0
2015/16 1 0 1 0 2 0
Արդյունք 3 0 1 0 4 0
Դույսբուրգ 2016/17 Երրորդ լիգա 37 1 1 0 38 1
2017/18 Երկրորդ Բունդեսլիգա 31 0 1 0 32 0
Արդյունք 68 1 2 0 70 0
Ֆրայբուրգ 2018/19 Բունդեսլիգա 1 0 0 0 1 0
2019/20 10 0 1 0 11 0
2020/21 3 0 1 0 4 0
2021/22 32 0 5 0 37 0
2022/23 6 0 1 0 2 0 9 0
Արդյունք 52 0 8 0 2 0 62 0
Ֆրայբուրգ II 2020/21 «Հարավ-արևմուտք» տարածաշրջանային լիգա 3 0 3 0
Ընդհանուր արդյունք 166 1 11 0 2 0 179 1

Ֆլեկկենի հանդիպումները Նիդերլանդների հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 6 խաղ / բաց է թողել 7 գոլ՝ 4 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 0 պարտություն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. «Flekken, Mark». WorldFootball.net. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  3. 3,0 3,1 «Aachen: Mark Flekken: Jüngste Nummer 1 in Alemannias Historie». Aachener Zeitung (գերմաներեն). 2013 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. Weigend, David (2020 թ․ օգոստոսի 24). «SC-Freiburg-Torhüter Mark Flekken: Ich gehe auch mal gern ins Risiko». Badische Zeitung (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. «Nachwuchs: Alemannia Aachen bindet Mark Flekken». Alemannia Aachen (գերմաներեն). 2011 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. «Aachen: Van Ecks nächste Stellschraube heißt Michael Melka». Aachener Nachrichten (գերմաներեն). 2012 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. «Alemannia Aachen vs. Saarbrücken – 26 January 2013 – Soccerway». Soccerway. Perform Group. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
  8. «Grün geht - Flekken kommt». SpVgg Greuther Fürth (գերմաներեն). 2013 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին.
  9. «Mark Flekken Playerprofile Bundesliga». bundesliga.com. DFL. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
  10. «MSV holt Keeper Mark Flekken: Ehrgeizig, jung und hungrig!». msv-duisburg.de. 2016 թ․ հունիսի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
  11. «Torwart Flekken trifft für "Zebras" zum 1:1». rp-online.de. 2016 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
  12. «Keeper turns back on play to concede bizarre goal». BBC Sport. BBC. 2018 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  13. Drinking Goalie - Funniest Goalkeeper Fail Ever? (անգլերեն), Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին, Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին
  14. «Mark Flekken kommt zum Sport-Club». scfreiburg.com. 2018 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
  15. «5:1 - Freiburg feiert furiosen Saisonabschluss». kicker (գերմաներեն). 2019 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
  16. «Torwart Flekken fehlt Freiburg ein halbes Jahr». Weltfussball (գերմաներեն). 2020 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
  17. «Freiburg im Saisonendspurt mit Flekken im Tor». Weltfussball (գերմաներեն). 2021 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
  18. «Brentford sign keeper Mark Flekken from Freiburg». BBC Sport. 2023 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
  19. «Van Gaal roept 24 spelers op voor laatste groepsduels WK-kwalificatie». OnsOranje.nl (հոլանդերեն). Royal Dutch Football Association. 2021 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 5-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)